Առաքյալը. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առաքյալը - Մուրացան страница 12

Название: Առաքյալը

Автор: Մուրացան

Издательство: Aegitas

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772468205

isbn:

СКАЧАТЬ էր տեսնել Գեղամա ծովակը, որքա՛ն լավ բաներ էր լսել նրա մասին, որքա՛ն բաներ կարդացել: Այժմ, ահա, նա կհասներ փափագին:

      – Ձեր գյուղում, ուրեմն, ուսումնարա՞ն էլ ունիք, – շարունակեց նա յուր հարցերը:

      – Ուսումնարան ո՞րդիան ա. մի տասը-քսան րեխա ես եմ հվաքել մեր տունը, կարդացնում եմ… քե դրուստն ասեմ, ես էլ ըսկի օրինավոր վարժապետ չեմ: Եղցումը,որ էրեցին օգնում եմ, տիրացութին անում, էն ա գեղականն անունս վարժապետ ա դրել:

      Ուրեմն Պետրոսի ուղեկիցը տիրացու էր և ոչ վարժապետ: Սրանով էլ պարզվում էր երիտասարդի համար այն հանելուկը, որ վարժապետ կոչվածը գյուղական բարբառով էր խոսում:

      Այս նորությունը թեպետ որոշ չափով ձգեց ուղեկցի վարկը Կամսարյանի աչքում, այսուամենայնիվ, վերջինս դարձյալ հետաքրքրվեց նրանով:

      – Ո՞րտեղ ես ուսում առել, – հարցրեց նա:

      – Հրես, առաջներիս գեղ կա, Քարվանսարա են ասում, ընդեղ եմ կարդացել: Ես ինքս էլ Ղազախի գեղերիցն եմ. միայն Չբխլուի Էրեցը մեր ազգականն էր, զոռեց,տարավ իրա կուշտը (մոտը), ասեց` ըստի տիրացութին պտես անիլ, ժամանակով էլ քահանա կշինեմ քե:

      – Լա՞վ գյուղ է Չիբուխլուն:

      – Հլե մեզ հմար լավ ա, ուրիշի հմար ի՞նչ գիդամ:

      – Ո՞րքան ժողովուրդ ունի:

      – Իսկը գիտում չեմ, կըլի որ հարյուր հիսուն տուն ըլի:

      – Ի՞նչպես է, որ այդքան տուն չի կարողացել յուր համար ուսումնարան հիմնել:

      – Բա, գեղականը ո՞րդիան կարա ուսումնարան հիմնել: Սաղ օրը չարչարվելով, արևի, անձրևի հետ կռիվ տալով ըսկի կտրում չի էնքան աշխատի, որ իրա րեխանց ռուզին հասնի, յա նրանց տկլոր լաշը ծածկի, ուսումնարան ո՞նց տի հիմնիլ:

      – Իսկ եթե գտնվի մեկը, որ ցանկանա յուր ծախքով այդ բանն անել, գյուղացիք հո չեն հակառակիլ:

      – Բա՛, էդ ի՞նչ ես ասում, աղա ջան, մարդ իրա աչքը քո՞ռ կուզի, գեղացիք չէ թե հակառակիլ չեն, հլա դհենց մարդու ոտն էլ կպաչեն:

      «Այս գյուղն, ուրեմն, կարժանանա իմ ուշադրության», – մտածեց ինքն իրեն Կամսարյանը և շարունակեց.

      – Իսկ գյուղատնտեսությունը ի՞նչ դրության մեջ է ձեր կողմերում:

      – Գյուղատնտեսությունը ո՞րն ա:

      – Վարուցանքը, անասնապահությունը, գինեգործությունը…

      – Վարուցանքն էս տարի լավ ա, տավարն էլ, փառք աստծու, ցավ ու չոռից ազատ ա, ամա դե գինին մեր կողմերում չի ըլիլ, չուն մեր տեղը սար ա, բաղն արշա չիգալ (չի առաջանալ), – պատասխանեց տիրացուն, այլ կերպ հասկանալով իրան տրված հարցը:

      Այդ հանգամանքը կարծես սառեցրեց Պետրոսի հետաքրքրությունը և նա այնուհետև սկսավ ավելի մտածել, քան խոսել: Դրա հետևանքը եղավ այն, որ երիտասարդըտաքուկ վերարկուի և զով օդի ազդեցության տակ սկսավ նիրհել: Եվ որովհետև երկաթուղու վրա շատ քիչ էր քնել, ուստի շուտով էլ քաղցր քուն մտավ:

      Տիրացուն յուր կողմից աշխատեց չարթնացնել նրան և քիչ ժամանակից հետո ինքն էլ հետևեց նրա օրինակին:

      Սակայն Օվանեսի «կալասկան» շարունակ սլլում էր հարթ խճուղու վրա: Նա արդեն Ղազախը, Գագկա դաշտը և Ուզունթալան անցել և Քարվանսարայի ճանապարհն էր մտել, երբ Կամսարյանն անուշ քնից արթնացավ: Աչքերը բանալով, նա չորս կողմը նայեց և իրեն շրջապատող տեսարանները դիտելով, հիացավ:

      Ճանապարհի մի կողմից ընկած Էին հասուն արտեր կամ սիզավետ արոտներ, որոնք ուղղադիր, կամ վայրահակ տարածվում, հասնում Էին մինչև հեռավոր բարձրությունները, իսկ մյուս СКАЧАТЬ