Название: Առաքյալը
Автор: Մուրացան
Издательство: Aegitas
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772468205
isbn:
Բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ երիտասարդի երևակայությունը նորեն այդ գյուղից փոխադրեց նրան ամառանոց: Նա պատկերացրեց յուր առաջ նշանադրության հանդեսը, ապա հարսանյաց պատրաստությունները, վերջը` փառահեղ պսակադրությունը, հարուստ հյուրերը, մետաքսի, ադամանդի և փարիզական ճոխությանց մեջ փայլող կիսամերկ կրծքերով ու հոլանի թևերով գեղեցկուհիները, որոնց մեջ սպիտակազգեստ և ծաղկապսակ Ադելինան պիտի երևար իբրև մի հրաշագեղդիցուհի, հավերժահարսներով շրջապատված…
Բայց հենց այդ փայլի ու շքեղության պատկերը, կարծես, մարմին առնելով շշնջաց յուր ականջին` «մի՞թե չես ցնորում… Մի՞թե Ադելինան, այն կրթված, զարգացած,փափկության մեջ մեծացած, թատրոնի, երեկույթների և պարահանդեսների սովոր աղջիկը կհամաձայնի թողնել քաղաքը, նրա կյանքով ու հրապույրներով լի մթնոլորտը և գնալ, մտնել գյուղը, աշխարհի մի լուռ, անծանոթ անկյունը, թե ինչ է` այդտեղ պիտի հոգա շինականի կյանքը բարելավելո՞ւ մասին…»:
Այդ գաղտնի շշունջը ցրեց երիտասարդի նախկին մտքերը:
«Նա մինչև անգամ կարող է ինձ վրա ծիծաղել, իմ նպատակը ծաղրե՛լ, եթե ես դրա մասին խոսեմ նրա հետ» – տրամաբանեց Պետրոսը և տխրելով գլուխը կախեց:
Նրա աչքերն ընկան ծնկանը դրված գրքին և նա, կարծես, մտածելուց հոգնած, սկսավ կարդալ բաց երեսի վրա Աթոյենց աղջիկ Թագուհու մասին գրված հետևյալ տողերը.
«Բաս ի՞նչ կըլեր, որ էսպես չէր էլել: Մինչև էն հադաղը (միջոցը) նրա (Թագուհու) ականջը մեկ թթու խոսք չէր լսել, նրա աչքը մեկ դառը օր չէր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէր եկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Տասնհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարհքիցս մեկ բան չէր խաբար: Նրա ընկեր աղջկերքը դռներին, կտրներին ման էին գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ, յա իրենց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրենց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրով թռչելիս` կարմրատակած, շունչը կտրած տուն էր ընկնում, որ իր շվաքն է՛լա օքմինչըտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս, յա մեկ տեղը ցավելիս, ուզում էր հոգին հանի իրեն տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չը չոքի ու աստծու ողորմությունըխնդրի: Աղքատ տեսնելիս բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, արևշատություն խնդրի: Բաղն էն ժամանակ էր գնում, որ միսն ու մութը դեռ չէրբաժանված ըլում, բաղիցն էլ էն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով նրան ուզենար տեսնի, յա ծառի, յա պատիտակ պետք է տափ կենար, որ նրա հրեսին մտիկ տար, նրա աչքերի լսովն հայիլ մայիլ մնար… Չայիր չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին, յա քչքչանառվի մոտ, որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս երկնքիցը լիս ա վեր եկել, ափնիքը հայլի դառել… Քունը նրա աչքերին էնպես էր մոտենում, ինչպես մեկ սրբի երկնային հրեշտակը, թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ եդ իր գիրկը դնում…Ա՛խ, ո՞ր մեկն ասեմ: Նրա ամենմեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն СКАЧАТЬ