Название: Առաքյալը
Автор: Մուրացան
Издательство: Aegitas
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772468205
isbn:
– Սուտ են ասում, աղա ջան, քե վախեցնում են, որ իրանց փայտոնը բռնես, – առարկում էր «կալասկի» տերը և ավելացնում. իմ կալասկեն կըլի չորս տարի, որբանեցնում եմ, հլա պռունգը վնասիլ չի: Հրեն մեկել օրը պրիստավին տարա Ղազախ, ընդիան էլ նաչալնիկին դուրս բերի Դիլիջան, բա խի՞ չկոտրվեց: Հլա նաչալնիկն էլ ասեց «մալադեց Օվանես, տվոյ կալասկա օչեն խարոշի»:
Պետրոսն անշուշտ երկար կմնար երկբայության մեջ, եթե նրան օգնության չհասներ կարճահասակ մի մարդուկ, որն ըստ երևույթին, ծանոթ էր տեղական կառապանների սովորության ու հնարներին:
– Աղա, էս մարդի կալասկեն լավն ա, ըսկի սիրտդ շար (կասկած) մի՛ գցիլ, նստի ու գնա՛: Դու թե ամեն խոսողի լսես, երկու օր կմնաս ըստեղ, – ասաց նա բարեկամաբար:
– Ա՛յ, քու հերը լիս դառնա, ըտենց խոսա է՛, – ուրախացավ Օվանեսը և ապա դառնալով Պետրոսին` ավելացրեց. – տե՛ս, աղա՛, սա վարժապետ մարդ ա, սուտ չի խոսալ, որ ասում ա իմ կալասկեն լավն ա, իմա՛ց որ լավն ա:
– Շատ բարի, գնա՛ լծիր, – կարգադրեց Պետրոսը, նախապես վարձագինը որոշելով: Ապա դառնալով միջամտող մարդուկին` հարցրեց. – ո՞րտեղի վարժապետնեք:
– Դիլիջանից դենը հայի գեղ կա, ընդեղի վարժապետն եմ:
– Ուրեմն դո՞ւք էլ Դիլիջան եք գնում:
– Հրամանք ես:
«Սա կարող է լավ առաջնորդ լինել ինձ» մտածեց Պետրոսը և առաջարկեց նրան` ընկերանալ իրեն:
– Չէ, աղա՛, ես փուրգոնով պտի գնամ, – առարկեց վարժապետը:
– Ինչո՞ւ, մի՞թե կառքը ավելի հանգիստ չէ:
– Հալբաթ կոր (իհարկե) հանգիստ ա, – ծիծաղեց վարԺապետը:
– Ինչո՞ւ ուրեմն չեք գալի:
– Բա գեղի վարժապետը ո՞րդիան կարա կառքի փող տալ:
– Ի՞նչ փող, ես փող չեմ ուզում:
– Բա ո՞նց:
– Հենց այնպես, ձրի: Ես, միևնույն է, կառքի փողը պիտի վճարեմ, շատ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ինձ ընկերանաք:
Վարժապետը քաշվում էր և չէր կամենում երիտասարդի առաջարկությունն ընդունել:
– Ա շա՛շ (ապուշ), խի՞ ես մաթ մնացել (զարմացել), լավ բանը գլուխդ վե՞ր չունում, – նկատեց վարժապետին ղազախեցի ծանոթներից մինը:
– Դե խի՞ չի վեր ունում, ասում եմ, ծանդրություն չըլեմ աղի հմար:
– Ոչինչ, ծանրություն չես լինիլ, գնանք, – ասաց Կամսարյանը և իրեղենները հանձնելով բեռնակրին, առաջ անցավ:
Մարդուկը հետևեց նրան:
Կառապանը, որ մի քանի վայրկյանում արդեն «կալասկեն» լծել, բերել էր կայարան, ժողովեց իսկույն Պետրոսի իրեղենները և կառքի ետքին ու առաջին դարսելով, սկսավ ամրացնել: Ապա իմանալով, որ վարժապետն ևս ընկերանում է «աղին», նրա խեղճ կապոցն էլ տեղավորեց մի խորշում: Հետո բարձրացավ յուր նստատեղը,ասաց.
– Ես իմ աստոծը, աղա, լավ ընկեր ես վե կալել, արժանավոր մարդ ա, ըտենց ընկերի հետ գնացած ճանփան էլ բարի կըլնի:
– Հապա ես վատ մարդ կընկերացնե՞մ ինձ, – պատասխանեց Կամսարյանը և կառք բարձրացավ:
– Տեսնո՞ւմ СКАЧАТЬ