Название: Առաքյալը
Автор: Մուրացան
Издательство: Aegitas
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772468205
isbn:
– Այո՛, եթե գամ, բայց եթե չգա՞մ:
– Կխնդրեմ, որ գաք, – ասաց օրիորդը այնպիսի մի քնքշությամբ, որի մեջ, կարծես, խոսում էր մտերմության ձգտող մի թաքուն զգացմունք:
Երիտասարդը ժպտաց և չիմացավ ի՞նչ պատասխանել: Նրան թվաց թե այդ րոպեին նա լսեց Ադելինայի նախկին, մանկական ձայնը, այն անմեղ, միշտ ժպտող, միշտ շարժուն ու կրակոտ Ադելինայի, որ ամեն առավոտ հանդիպում էր իրեն դպրոց գնալիս, ողջունում այնքան սիրալիր և գտնում միշտ հարցեր իրեն զբաղեցնելու համար: Նրան թվաց թե այդ վայրկենին նորոգվեց նախկին մտերմությունը և թե ինքն այլևս իրավունք չունի սառն և անտարբեր խոսքերով այդ նորոգվող բարեկամության հաճելի տպավորությունը թուլացնելու:
– Ճշմարիտն ասած շատ կցանկանայի կատարել ձեր խնդիրը, բայց…
– Ի՞նչն է արգելք լինում, – ընդհատեց օրիորդն աշխույժով:
– Մի բարոյական պարտք, որ հանձն եմ առել դեռ այստեղ գալուց և ձեզ տեսնելուց առաջ:
– Եթե այդպես է, ուրեմն ամենից առաջ այդ պարտքը պիտի կատարեք. մենք իրավունք չունենք պահանջել, որ դուք անկատար թողնեք այն, ինչ որ կատարել խոստացել եք դեռ այստեղ գալուց առաջ:
– Շնորհակալ եմ, օրիորդ, դուք ինձ հասկանում եք. որքա՛ն ուրախ կլինեի, եթե մայրս էլ այդ ձևով մտածեր, բայց նա…
– Մայրդ գիտե թե ի՞նչ է մտածում, – ընդհատեց որդուն Լիդիա Պավլովնան, – դու իրավունք չունեիր մեզ լսելուց առաջ ուրիշներին բաներ խոստանալ:
– Իհարկե, առաջ մայրն է, հետո ուրիշները, – ձայնակցեց տիկին Մարկոսյանը:
– Բայց դուք հո չգիտեք թե ի՞նչ խոստումի մասին է խոսքը, – նկատեց Ադելինան մորը:
– Իսկ դու գիտե՞ս, – հարցրեց վերջինս:
– Ես էլ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պարոնը մի դատարկ բանի պատճառով չէր համաձայնիլ զրկել իրեն ամառանոցի հանգստությունից և զվարճություններից…
Այս ասելով օրիորդը մի խորհրդավոր հայացք ձգեց երիտասարդի վրա, կամենալով, կարծես, հարցնել թե` «այդ ի՞նչ բարոյական պարտք է, որի կատարումը ավելի անհրաժեշտ է, քան ինձ նման գեղեցկուհուն ամառանոցում ընկերանալը»:
Երիտասարդն էլ, գրեթե, այդպիսի մի նշանակություն տվավ այդ խորհրդավոր հայացքին, բայց ոչինչ չբացատրեց, որպեսզի այդպիսով հասկացնի օրիորդին թե`իրավ, ինքը խիստ մեծ ու արժանավոր նպատակի համար է զրկում իրեն ամառանոցի զվարճություններից: Բայց որպեսզի բոլորովին անքաղաքավար չգտնվի օրիորդի հարցասիրությունը գոհացնելու նկատմամբ, կարևոր համարեց այսքանը հայտնել, թե` կգա մի օր, երբ ինքը կբացատրե նրան այն կարևոր պատճառները, որոնք ստիպում Էին իրեն զրկվել Ադելինայի աննման ընկերակցությունից:
Ե
Տիկնոջ ու օրիորդի հեռանալուց հետո, Պետրոսն զգաց, որ վերջինի յուր վրա թողած ազդեցությունն այնքան է սաստիկ, որ յուր նախկին մտածմունքներին վերադառնալու համար իզուր պիտի լիներ այժմ դիմել հուշատետրի օգնության: Նրան այժմ հարկավոր էր ավելի զորեղ ցնցում, որպեսզի յուր մտքերը նորեն փարեին գաղափարական հայտնի նպատակին: Այդ պատճառով նա առավ Աբովյանի «Վերք Հայաստանին» և իջավ պարտեզ: Այս գիրքը նրան սիրելի էր դարձել մանավանդայն օրից, երբ ուսանողական ժողովում յուր հայտնի խոստումն արավ: Ճեմարանավարտ ուսանողն, որին ծանոթացանք պատմությանս առաջին գլխում և որն СКАЧАТЬ