Առաքյալը. Մուրացան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առաքյալը - Մուրացան страница 10

Название: Առաքյալը

Автор: Մուրացան

Издательство: Aegitas

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772468205

isbn:

СКАЧАТЬ ես գնել եմ նաև մի քանի հատ հայերեն գրքեր, ա՛յ, օրինակ, Մելիք-Շահնազարյանցի «Բուսական աշխարհը», «Գործնական գինեգործություն» և «Շերամապահություն» ուղեցույցները: Նույնպես Քաջունու «Մեղվաբուծությունը» և «Շերամապահությունը»: Թեպետ ռուսերեն ձեռնարկներովես կարող եմ լիուլի ծանոթանալ գյուղատնտեսական այս կամ այն ճյուղին, և ըստ այնմ, հարկ եղածը սովորեցնել գյուղացիներին, այնուամենայնիվ, այս ձեռնարկների մեջ կլինեն բազմաթիվ տերմիններ, որոնց հայերենը չգիտեմ: Ահա՛ այդ դեպքում օգնության կհասնեն ինձ հայերեն ձեռնարկները:

      – Այո՛, լավ ես մտածել, գյուղացու աչքում ամեն կերպ պետք է հեղինակավոր երևալ: Բայց ուրիշ էլ ի՞նչ պատրաստություն ունիս:

      – Էլ ի՞նչ պիտի ունենամ, մնացածն էլ գլխումս է…

      – Եվ գրպանումդ, իհարկե:

      – Առանց դրան հո բան չի առաջանալ: Բայց, սկզբում, կարծեմ, հարկ չի լինիլ գրպանի օգնության դիմելու: Դեռ առաջ պետք է գյուղը մտնել, գյուղացուն ու նրակարիքներին ծանոթանալ, իսկ այնուհետև ամեն բան հեշտ է:

      – Նախանձում եմ քեզ, բարեկամ, որքա՛ն բախտավոր ես, որ կարող ես այդպես ազատորեն նվիրվել հասարակաց գործին, իսկ ես…

      – Ո՞վ է քեզ խանգարում հետևել ինձ:

      – Ո՞վ է խանգարում… աղքատ ծնողներ պահելու, քույր ու եղբայր ապրեցնելու, և նույնիսկ, ինձ նման ահագին մարդուն կերակրելու անհրաժեշտությունը:

      – Այո՛, իրավունք ունիս, քո դրությունը ծանր է, – հարեց իսկույն Կամսարյանը, զգալով որ ընկերի ցավոտ տեղը շոշափեց:

      – Բայց վիճակս մասամբ բարվոքելուց հետո, պիտի հիշեմ նաև քեզ հետևելու պարտքս. մի՛ կարծիր թե ուսանողական ժողովի որոշումը կարող եմ երբևիցե մոռանալ:

      – Մի՛ վշտանար, բարեկամ, քո ծնողներն ու հարազատները նույնպես հասարակության անդամներ են. եթե դու նրանց խնամում ես, դրանով արդեն որոշ չափով ծառայում ես հասարակությանը: Ես հավատացած եմ, որ երբ դրությունդ բարվոքվի, կաշխատես ավելին անել:

      – Անշուշտ:

      – Ուրեմն չխոսենք այլևս այդ մասին. դառնանք իմ ձեռնարկության: Ի՞նչ խորհուրդ ես տալիցս. ո՞ր կողմում հաստատեմ օգնության գործը:

      – Դու դեռ չե՞ս որոշել:

      – Ո՛չ, որովհետև մտածում եմ թե բոլոր կողմերն էլ միևնույնն են ինձ համար, ուր որ հայ շինական կա, այնտեղ էլ կարող եմ գործել:

      – Եվ շատ լավ ես մտածում: Նստի՛ր երկաթուղի և գնա դեպի աջ: Հենց որ հասար Աղստաֆա (դա մեր պատմական Աղստևն է, չմոռանաս), իջի՛ր այնտեղ:Փոստային կառքը Աղստև գետի ուղղությամբ կտանե քեզ դեպի Դիլիջան: Անցե՞լ ես դու այդ ճանապարհով:

      – Ո՛չ:

      – Լավ, ուրեմն, կերթաս և կտեսնես այն աշխարհը, ուր քո պապերն են ապրել: Կարող ես հենց առաջին պատահած գյուղում իջնել և այնտեղ էլ քո օգնության գործը հիմնել: Այժմվանից, իհարկե, դժվար է որոշել թե ի՛նչ պիտի անես, բայց երբ կմտնես ժողովրդի մեջ, այն ժամանակ արդեն ինքդ կտեսնես նրա կարիքները և կսկսեսհոգալ կարևոր դարմանը: Ինչպես լավ, նույնպես և վատ օրինակը վարակիչ է: Երբ քո ձեռքը կստեղծե մի գյուղում գովության արժանի գործ, կտեսնես, որ հետո լույսկ ընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք նույնը կանեն ուրիշ գյուղերում: Ո՞վ գիտե, գուցե հենց քեզ է վիճակված կարապետ լինել այն գաղափարական գործին, որ ամփոփում էյուր մեջ գյուղական ժողովրդի ապագա բարօրությունը СКАЧАТЬ