Название: Առաքյալը
Автор: Մուրացան
Издательство: Aegitas
Жанр: Зарубежная классика
isbn: 9781772468205
isbn:
– Խի՞ չի կարելի. տեսնո՞ւմ չես որքան լեն ա իմ կալասկեն: Դու ոտերդ ձգի ու պառկի, վսւրժապետն էլ իմ կողքին կնստի, – պատասխանեց Օվանեսը:
– Հա, ես ըստի կնստեմ, դու նեղանալ մի՛, – հարցեց տիրացուն, ցույց տալով կառապանի նստատեղը:
Կամսարյանը հիացավ այս հաջողության վրա և կառքը բարձրանալով, գլխի տակն առավ փոքրիկ բարձը և ձգվեց բազմոցի երկարությամբ:
Տիրացուն սեղմվեց կառապանի կողքին: Քարվանսարայից ելնելուց Աղստևը դարձյալ ընկերանում էր ճանապարհորդներին յուր ընդդիմակաց հոսանքով, երբեմն փոքրիկ ձորակներից անցնելով, երբեմն դաշտերի եզերքը քերելով, իսկ շատ տեղ թամբերի հետևը թաքնվելով: Քանի շարունակվում էր տեսարանների միակերպությունը, Կամսարյանը նրանցով չէր հետաքրքրվում, այլ պառկած էր: Բայց հենց որ հասան Ղլիճ-Ղայա կոչված ժայռերի ստորոտին, նա ուղղվեցավ իսկույն գլուխը կառքից դուրս հանելով, սկսեց ուշի ուշով դիտել այդ ահավոր և միևնույն ժամանակ գեղատեսիլ պարեխները, որոնք ճանապարհի աջ կողմից ձգվելով,իրար վրա դիզված, հետզհետե բարձրանում, կազմում էին տարօրինակ ամբարտակներ, մի տեղ սուր ու միապաղաղ, մյուս տեղ խրոխտ ու բարդ-բարդ, իսկ շատ տեղ թեք դեպի ճանապարհը, կարծես սպառնալով փլչել բարձր գահավանդից և իրենց փլվածքի տակ ծածկել տեղի խաղաղությունը վրդովող հանդուգն ուղևորներին:
Խարակների այդ ահավոր ամբարտակներից հետո տեսարանը դարձյալ մեղմանում ու դաշտանում էր, իսկ խճուղու մի քանի կեռմաններ անցնելուց` հորիզոնը դարձյալ փակում էին նոր, կանաչ սարալանջեր, որոնք հետզհետե դեպի վեր բարձրանալով ձգվում, հասնում էին մինչև Ղզղալի սարը:
Մի երկու ժամ այսպես ճանապարհորդելուց և տարբեր տեսարաններ անցնելուց հետո, մեր ուղևորները հասան Թարս-չայ կայարանը, որ գտնվում էր Դիլիջանի սարավանդը հանող բարձրությունների ստորոտում:
Որովհետև կառապանը կեր պիտի տար այստեղ ձիերին, ուստի առաջարկեց «աղին» վայելել յուր ճաշը առանց շտապելու:
– Արևն էս սարին թեքվելուց` կալասկեն կլծենք ու սարինով (հովով) Դիլի դյուս կգանք, – հայտարարեց նա խորհրդատու եղանակով:
– Ինչո՞ւ այդքան ուշ, – հարցրեց Պետրոսը:
– Ուշ չի, աղա՛, էրկան ճամփա ենք էկել, հայվաններն էլ խեղճ են. մի քիչ կորմ (կեր) կուտեն, մի քիչ էլ կդինջանան. հլե թե կուզես, մի քիչ էլ դու կդինջանաս, էնդուցեդը կլծենք կգնանք:
Որովհետև երիտասարդը շտապելու ոչինչ չուներ, ուստի չհակառակվեց: պատվիրելով, որ պաշարի կապոցը տանեն կայարան (որից ինքը իբրև մասնավոր կառքով եկող, հեռու էր իջած), ինքն ևս յուր քայլերն ուղղեց դեպի այն մենավոր տունը` որ հովանավոր պատշգամ և շուրջը ծառերի ստվեր ունենալով, արևի այդ տաք ժամանակը դեպ իրեն էր քաշում խոնջ ուղևորին:
Կայարանի վերակացուն ձեռքը լրագիր առած կարդում էր, երբ Կամսարյանը մոտեցավ սանդուղներին:
– Կարելի՞ է մի քանի վայրկյան հանգստանալ այստեղ, – հարցրեց, նա ռուսերեն:
– Ինչո՞ւ չէ, համեցեք, – պատասխանեց վերակացուն մաքուր հայերենով:
– Ա՛խ, ներողություն, դուք ուրեմն հա՞յ եք:
– Այո՛, պարոն, զտարյուն հայ, – պատասխանեց ժպտալով վերակացուն, որ միջահասակ, բարեդեմ և ըստ երեվույթին, բարեխառն բնավորությամբ մի անձն էր:
– Օրվա այս ժամին որքան անհաճո է բաց ճանապարհը, նույնքան հաճելի է ձեր այս պատշգամը, ուր ոչ միայն հովանի, այլև հանգստանալու լավ СКАЧАТЬ