СКАЧАТЬ
չելլել և բոլորովին հուսախաբ ընել իր կեսուրն ալ, բայց քիչ մը տրամաբանելե հետո գտավ, որ իր կեսուրը ոչ մեկ անխղճություն չէր ըրած իր հանդեպ, ընդհակառակն, խեղճ կնոջ վերջերս ցույց տված ծերության հայտնի նշանները ուրիշ բան չէին, եթե ոչ իր գլխուն վրա ի գործ դրված վայրագությանց արդյունքը։ Աղավնին դուրս ելավ իր առանձնասենյակեն և իր կեսուրը տեսնելուն պես փաթթվեցավ անոր վզին, և կեսուր և հարս բավական երկար լացին դառնապես, կարծես մեռել մը ըլլար իրենց առջև։Աննա խաթուն այդ լացեն հետո արդեն վստահ էր, որ հարսը պիտի համաձայներ տուն գալ, բայց իր միամտությունը չարաչար կերպով պարտվեցավ, երբ Աղավնի հայտարարեց․ – Մեռնելս գիտնամ, այդ տունը անգամ մըն ալ ոտք չեմ կոխեր, անիծվեր այն օրը, որ պսակվեցա և այդ տունը մտա։ – Եվ խորին համակրանքով մը ավելցուց։ – Մայրի՛կ, ես քեզի ալ կը ցավիմ, ո՛վ գիտե ինչեր ես քաշեր այսքան տարիներե ի վեր այդ գազանին ձեռքը։ Ես քո ոտքիդ հողն եմ, ինչ որ ըսես՝ կընեմ․ կուզես երթամ կամովին թաղվիմ գերեզմանոցին մեջ, բայց այս տունը ալ չեմ գար։Աննա խաթուն այնքան ուժ չուներ փորձեր ընելու, համոզիչ խոսքեր ըսելու, միայն արցունքներու մեջ կմկմաց. – Ղարիպ զավակիս սիրույն, հարսնո՛ւկս, ան ալ մեղք է, անոր նամուսն ալ գետին կիյնա։ – Ես անոր ըրածները չեմ կրնար մոռնալ։ Ես տակավին իմ հարազատ մորս ալ չեմ պատմած ինչ որ ըրած է ինձ կեսարս։ – Գիտեմ, զավակս, գիտեմ, բայց շատը գնաց, քիչը մնաց։ – Ասկից հետո ի՞նչ ակնկալիքներ ունիմ, զավակ մը ունեի՝ ան ալ մեռավ, պարզապես իր գազանության պատճառով։ – Հարսնո՛ւկս, սիրո՛ւնս, սրտիս հատո՛րը, – կուլար և կեղերերգեր Աննա խաթունը, որուն սրտին մեջ կաթիլ֊կաթիլ ցավ կը կաթեր արդեն։ [ էջ ]Անկարելի եղավ Աղավնին համոզել։ Աղանիի մայրը, ցավակցելով Աննա խաթունի վիճակին՝ հարեց. – Հիմիկվան հարսները այսպես են, Աննա խաթուն, առտու֊գիշեր կը համոզեմ, որ գա՝ չի գար, չեմ գիտեր, թե ի՞նչ պիտի ընեմ, որո՞ւ երթամ, որո՞ւն դերդս լամ, չեմ գիտեր։ – Չէ՛, Վարդուշ խաթուն, չէ՛, հանցանքը հիմակվան հարսներունը չէ, հանցանքը իմ հրեշ մարդունն է։ Ես իմ քաշածներս գիտեմ, կը հասկընամ հարսնուկիս ըսածները։ Դուն նորեն շարունակե համոզել, թերևս օր մը սիրտը կակուղնա։Աննա խաթուն դուրս ելավ գլխիկոր և բոլորովին սիրտը կոտրած։ Դուրս ելած ատեն զգաց, որ իր մեջ բան մը կատարվեցավ, բան մը, որ աղետավոր հետևանք մը պիտի ունենա իրեն համար։ Ճանապարհին ծունկերը սկսան կթոտիլ, սիրտին մեջ այնպիսի տաք բան մը իջավ, որ ամբողջ մարմինը պատեց աննկարագրելի երկյուղով մը։Տունդարձին այլևս անկարող էր պատմել իր տեսակցության արդյունքր։ Հաճի Մարկոս աղա ալ, անբնականորեն, այս անգամ զգաց, որ իր կինը հոգեկան մեծ տագնապի մը մեջ է։ – Արթի՛ն, մորդ անկողինը փռե, որ պառկի։Հարություն արագ մը անկողինը փռեց, և Աննա խաթուն դողով մը մտավ անկողին։Հաճի Մարկոս աղա ձայն չի հանեց, նստավ անոր անկողնին մոտ և երբեմն֊երբեմն թաց լաթ դրավ անոր այրող ճակատին վրա և քթին տակ անհամար հայհոյանքներ ըրավ հարսին ալ, իր զավակներուն ալ, զարմանալի իրողություն՝ հայհոյեց նաև իր գարշելի բնավորության։«Այս բնավորությունս աղեկ չէ, վերջը֊վերջը ինձ անկյունները պիտի նետե, ես գիտեմ», – կը մրթմրթար քթին տակ և թաց լաթը կը փոխեր, որ վայրկյանի մը մեջ կը չորնար հիվանդին տաքության աննորմալ աստիճանեն։ԺԳՊողիկ հասավ Ամերիկա և առաջին գիշերն իսկ մանրամասն և չի հուսացված անկեղծությամբ պատմեց
СКАЧАТЬ