Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 26

СКАЧАТЬ ոչինչ չի կարողացան նշմարել, մայրը թախտին վրա, գլուխը վզին, նստած էր և կուլար, Հաճի աղան հրեշային նայվածքներ կը պտտցներ տան չորս կողմերը։Տան մեջ կը տիրեր ոճրային ծանրություն մը, զոր տղաքը բնազդորեն զգացին։Դ – Պիտի թրջենք այս իրիկուն, լավ մը պիտի խմենք, – կաղաղակեին Մեսրոպի ընկերները «Արգ» փողոցի իրենց գաղթականական ապարանքին մեջ։Խմելու, ուրախանալու, «թրջելու» ի՞նչ առիթ էր ստեղծված։Մեսրոպի շաբաթականը բարձրացած էր 8 դոլար 15 սենթի։Ատկե առաջ խոստացած էր իր ընկերներուն, որ եթե իր շաբաթականին վրա որևէ փոքրիկ հավելում մը ըլլար՝ Մեսրոպ գարեջուր պիտի առներ, որ տղաքը լավ մը խմեին և քեֆ ընեին։ [ էջ ]Բախտը նորեն Մեսրոպի քիթն ի վեր ծիծաղեր էր և շաբաթականը անակնկալ հավելումով մը ուռեցած էր։ – Ութը դոլար տասնևհինգ սենթ… Գիտե՞ս ինչ փարա է, – կըսեին շատերը, – ահա տարի մը չըներ գալը, հարուստի տղա էր, հիմա Ամերիկայի մեջ ալ կը բանի։Մեսրոպ իր խոստումը լիուլի կատարեց, իր ընկերները լավ մը հրճվեցան, խմեցին իր զավակներուն, հորը և մորը և իրեն կենացը։Իր ծանոթներր կամաց֊կամաց կփոխեին իրենց վերաբերմունքը Մեսրոպի հանդեպ, այլեւս նախկին արհամարհական ավելորդ կեցվածքը չի պահեցին, իսկ Մեսրոպ ալ նախկին եղածները մոռացության տվավ։Մեսրոպ երկիրը եղած ժամանակ տավուտի ձայն ուներ և երբեմն֊երբեմն, նշանված ատենը, մանավանդ, երբ վերջերս տան տնտեսական պայմանները եկան մռայլել անոր երիտասարդության աստղազարդ երկինքը՝ ձեռքը կը տաներ ականջին և սրտեն, հոգիեն բխած մեկ քանի թուրքերեն երգեր կը կանչեր։ Այս քեֆին օրր իր ծանոթներր հիշեցին անոր տավուտի ձայնը և շատ խնդրեցին, որ անգամ մը ձեռքը ականջին տանի։ – Ամա՜ն, պարոն Մեսրոպ, անգամ մը բերանդ բաց սա պիրային վրա։ – Առջի ձայնս չէ մնացեր, մարեր է, – վրա եկավ Մեսրոպ։Ընկերները ստիպեցին, շատ թախանձեցին և տեսան, որ Մեսրոպ սկսավ խռչափողը մաքրելու պես բաներ ընել՝ այն ատեն բոլորը լռեցին։ – Վա՜յ, յավրում, վա՜յ, երկիրը հիշեցի, առջի նշանածիս աղբարն ալ աղեկ կը կանչեր։Մեսրոպ սկսավ,Գալանըն ալթի թիքեն,Պենի յաքտըն գըզ իքեն,Ալլահ տե սենի յագսընԻւնչ կյունլյուք կելին իքեն։ – Մաղե, մաղե, բերանիդ ղուրպան, – ընդմիջեցին «գաղթականները»։ [ էջ ]Անոնք, որոնք աղջիկե մը չէին վառեր անգամ, խորապես բաղձացին այդ րոպեին, որ այդպիսի անցյալ մը ունեցած ըլլային և այդ երգը իրենց համար երգված ըլլար։Մեկ քանի ցավագին երգերե հետո, զոր Մեսրոպ երգեց վշտի անհուն խորությամբ մը, քեֆի եռանդը մեղմացավ, մեկ քանի աչքեր արդեն արցունքներով թրջեցան, ընդհանուր մորմոք մը նստավ անոնց վրա, կարծես անտեսանելի դև մը անցած ըլլար անոնց հոգիներու մեջեն, և լռեցին։Անոնցմե ամեն են հինը Ամերիկայի մեջ գրեթե հեկեկալով ըսավ. – Այսքան տարի է Ամերիկայի մեջ եմ, տակավին այսքան քաղցր վիշտ չէի ունեցած։Բայց Մեսրոպ ալ չուզեց երգել, միտքը ինկավ իր զավակը, որ հիմա ալ շիտակը սիրվելիք եղած է։ – Այնքան կինս և ծնողքս չեմ հիշեր, որքան զավակս, – անդադար կը կրկներ Մեսրոպ։ Այղ երգեն առաջացած վիշտեն և լռութենե հետո մեկ քանին նստած տեղերնին քնացան, մեկ քանին ալ ելան տուն գացին, և ամեն ինչ վերջացավ։ԵՄեսրոպ թեև երկաթե ձուլարանին մեջ տաժանակիր աշխատանք ուներ, մանավանդ որ ինք վարժված չէր ֆիզիկական աշխատանքի, բայց և այնպես ուրախ էր, որ կամաց֊կամաց դրամ կավելցներ և պիտի կարենար իր վրա դրված հույսերը իրականացնել։Ձուլարանը… Բայց այդ գործարանը ժամանակակից գիտության СКАЧАТЬ