Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 33

СКАЧАТЬ քաշվեցավ սենյակ մը և չուզեց այցելողներուն երևալ։ – Ամեն մարդ թող իրեն գործին երթա, – կըսեր։Բայց Հաճի Մարկոս աղա բոլոր «սիրտ առնողները». ընդունեց և գրեթե ամենուն ալ պատմեց հետևյալ պատմությունը։ – Մեր Աննիկին մեռնելու պատճառը ան անզգամ հարսն էր, հինգշաբթի օրը ելավ գնաց մոտը, աղաչեց, խնդրեց որ տուն վերադառնա և անոթի մորը տունը անոթի չի կենա, բայց անզգամը ոնտեր էր քովեն։ Աննիկը սիրտը կոտրած տուն եկավ, գլուխը դրավ բարձին վրա և ան դնելն էր որ դրավ, ա՛լ ոտքի չի կանգնեցավ, և այսօր ալ թաղեցինք խեղճ կինը։ Մեկու մը որ հարս չի գա՝ չի գար, մեզի հարս չեկավ, ինչ ըրինք, ինչ չըրինք, բան մը չեղավ, վերջը֊վերջը փախավ տունեն գնաց։Հարություն գիտեր, որ իր հայրը բոլորովին պիտի խեղաթյուրեր պատմությունը, բայց չէր ուզեր գալ և այցելողներու ներկայության խայտառակել զինքը։Շատերը պատարագին ներկա գտնվեցան պարզապես տեսնելու Աղավնին, որուն մեկուսացում են ետքը, ինչպես գիտենք, առասպելներ կը պատմվեին։ Աղավնին երբեք չէր փոխված, միևնույն աղջիկն էր, բայց զգալիորեն նիհարցած, սև հագուստներ էր հագած և պատարագին ատեն մռայլ և ընկճված երևույթ մը ուներ։ Բայց թաղեցի բամբասող կնիկներ կրցին նոր առասպելներ հյուսել անոր շուրջը․ – Տեսա՞ր, մեջքը ետին կը քաշեր, կըսեին քի սախտեր է, սուտ չէ։ – Կեսարոջ զարկածը պելլու էր, տեսա՞ր ինչպես կաղ կը քալեր, կըսեն քի կեսարը երկաթով ոտքին է զարկեր։Եվ այսպիսի սուտ տարաձայնություններ, որոնք, հա՞րկ կա ըսել, բովորն ալ շինծու էին։ Կային պարկեշտ կիներ, որոնք կըսեին. – Քա՜, անա՛մ, ինչ որ կըսեն, սուտ է, աղջիկը ինչ որ էր, ան էր, բան մըն ալ չի կա։ [ էջ ]ԺԴԱննա խաթունի թաղումեն հետո երկու նամակներ ղրկվեցան Ամերիկա։ Մեկը գրված էր Հարությունի կողմեն, իսկ երկրորդը՝ Հաճի Մարկոս աղայի։Հարություն կը գրեր.«Սիրելի եղբայրներս,Երեկ, կիրակի, հողին հանձնեցինք մեր մայրիկը կարճ հիվանդութենեն մը հետո։ Բժիշկները ըսին, որ այս հիվանդության պատճառը եղած է երկար տարիներու ցավ մը, որ կամաց֊կամաց խեղճ կնոջ թոքերը մաշեցուցեր է։ Դուք գիտեք այդ ցավը, որ վերջերս, ինչպես Պողիկը լավ գիտե, ավելի վատ կերպով անդրադարձավ մորերնուս վրա։ Այս մարդը բոլորիս ալ գլուխը պիտի ուտե, կրնա ըլլալ, որ սուտ֊փուտ բաներ գրե, չի հավատաք։ Ելավ մայրերնիս ղրկեց Աղավնիին քով, որ տուն բերե, Աղավնին չեկավ, ես ալ համամիտ չէի, որ գար, որովհետև այս գազանը պակաս մնացածը պիտի լրացներ, մայրերնիս տուն դարձին հիվանդ պառկեցավ և ալ ոտքի չելավ, բժիշկները ըսին ինծի, որ անմիջական բանի մը արդյունք չէ այս հիվանդությունը, այլ երկար տարիներու մաշում։ Ես ձեզմե մեկ խնղրանք ունիմ – շուտով Աղավնին տանեք ձեզ մոտ, իմ մասին մի մտածեք, ես ալ կերպով մը ինքզինքս արտա֊սահման կը ձգեմ, այս մարդուն քով կենալ, մորս մահվընեն հետո, չըլլար։Կարոտներով՝ Հարություն»։Իսկ Հաճի Մարկոս աղա կը գրեր.«Սիրելի զավակներս Մեսրոպ և Պողիկ.Այս գրովս կուզեմ ձեր որպիսությունը հարցնել, եթե մեզ կը հարցնեք մինչև գիրս փա՜ռք աստծո ողջ և առողջ ենք, բայց դժբախտություն մը պատահեցավ, այդ դժբախտության պատճառն ալ մեր անզգամ հարսն էր։ Մայրերնիդ երեկ հողին հանձնեցինք, ի տեր աստված փոխադրվեցավ։ Մեռնելեն 8 – 9 օր առաջ գնաց անզգամ հարսին մոտ աղաչելու և աղերսելու, որ տուն գա, բայց անզգամը մերանցը տունեն վռնդեր էր, մորերնուդ սիրտը կոտրած, ետ եկավ, գլուխր դրավ բարձին ու ա՛լ վեր չառավ, կըսեն քի անզգամ հարսը գլխուն СКАЧАТЬ