СКАЧАТЬ
որովհետև բոլոր հաշիվները Պողիկի ձեռքը անցած էին, ստեց, որ շաբաթականըն կտրած էին։Պողիկ հավատաց, որովհետև կը խորհեր, թե Մեսրոպ այդպես անխելքություն չպիտի ըներ։Մեսրոպ խղճի տեր մարդ մըն էր։ Տրամաբանության պակասը մարդուն մեջ կուժեղացնե խիղճը և այդ մարդը կը դարձնե իր անզոր, անկամ և մինչև անգամ աննկարագիր գերին։Մեսրոպի մեջ ողբերգականորեն կը պակսեր տրամաբանելու, դատելու գործոնը, ըստ որուն անիկա օժտված էր խղճով և հիվանդագին զգացողությամբ մը։ Անիկա երբեք չէր կրնար մտածել, որ հայրը գիշերանց գացեր էր իր կնոջ ննջասենյակը և ուզած էր բռնի կերպով շնանալ անոր հետ [ էջ ]միմիայն իր բացակայութենեն օգտվելով։ Իսկ Պողիկ այդպես չէր․ ուներ ուժեղ, անողոք և անգութ տրամաբանություն, կը դատեր դեմքերն ու դեպքերը պաղարյունությամբ և իմաստությամբ։ – Իմ հայրս բոլորովին անպետք ու անպետք ըլլալե ավելի վնասակար անասուն մըն է, – կը հայտարարեր անիկա։Մեսրոպ իր հոր նկատմամբ այդպես չէր կրնար արտահայտվիլ, իր հոր համար անասուն բառը չէր կրնար գործածել։Համենայնդեպս Պողիկ կրցավ Մեսրոպր իր ձեռքին տակ առնել և ուզածին պես գործածել։ԺԵՀաճի Մարկոս աղա իր կնոջ մահվընեն ետքը գրեթե մնաց միս֊մենակ։Հարություն առևտրական տան մը մեջ կաշխատեր առավոտյան արևածագեն մինչև արևամուտ, գործի ժամեն ետքն ալ դուրսը կերթար և կը ճաշեր և իրիկունները շատ ուշ ատեն տուն կը վերադառնար միայն քնանալու համար, գրեթե հոր երեսը չէր տեսներ։ Հայրը շատ անգամներ դիտմամբ չէր քնանար, կսպասեր իր տղուն, բայց տղան տուն գալե ետքն ալ հազիվ երկու խոսք կր փոխանակեր հետը և կը քաշվե իր առանձնասենյակը։ Այդ մեկ քանի խոսքի փոխանակությունն ալ ուրիշ բան չէր, եթե ոչ հարցնել, թե արդյոք Ամերիկայեն նամակ կա՞։Հաճի Մարկոս աղա Աննա խաթունի մեռնելու ընթացքին շատ բան դրած էր իր միտքը, որ պիտի ըներ – պակաս մնացածը պիտի լրացներ – մայց իր կնոջմեն հետո, երբ գտավ Հարությունի պաղ վերաբերմունքը, տղոց նամակ կտրելը՝ վերին աստիճանի խեղճացավ և գլուխը կախեց իր ուսերուն վրա, լեզուն առավ վար և իր համրիչին ապավինած՝ քաշվեցավ մեկ կողմ և սկսավ տխուր, մռայլ և անգութ կյանք մը վարել։Երբ Աննա խաթունի քառսունքը լմնցավ, մեկ քանի բարեկամներու, [ էջ ]քահանային և ժամկոչին հետ միասին գացին գերեզմանոցը օրհնեք կատարելու համար։ Այդտեղ Հաճի Մարկոսի սիրտը փլավ և սկսավ բարձր ձայնով և իրական և խոր թախիծով մը արտասվել, կարծես թարմ դիակը եղած ըլլար իր առջև․ – Հիմա գիտցա, որ մեռեր ես, հիմա խելքիս կը պառկի, որ աշխարհքին վրա ամենեն թանկագին քարն եմ կորսնցուցեր, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ, վո՜ւյ․․․Բարեկամները ուզեցին մխիթարել, բայց Հաճի Մարկոս աղա մխիթարության ոչ մեկ կետ չէր գտներ իր շուրջը։ – Տղաքս գացին, ալ նամակ չեն գրեր, դրամ չեն խրկեր, մեկ տղաս ամիսն անգամ մը հետս կը խոսա, քու տեղ, ես պիտի մեռնեի, Աննի՛կս, մե՜կ հատիկ Աննիկս։ներկաներն անգամ զգացվեցան ծերունի մարդու արցունքներեն, որ բուռերով կը թափվեր իր կնոջ թարմ հողակույտին վրա։ – Հարստությունս ամբողջ գնաց, մնացեր եմ տղոցս կարոտին, անոնց ձեռքը պետք է նայիմ, որ ինծի քանի մը փարա տան, ե՛ս պիտի մեռնեի, դուն ինչո՞ւ մեռար, երկու ոսկի չունիմ, որ Աննիկիս վրա քար մը քաշել տամ։Բայց քառսունքի արարողության եկող իր բարեկամները շարունակեցին մխիթարական տափակ և ծամծմված խոսքեր ըսել և տուն տանիլ զինքը։ Քահանան ալ ընկերացավ և աղոթք մըն ալ տան մեջ կարդալե անմիջապես
СКАЧАТЬ