СКАЧАТЬ
հետ։Հարությունի համար իր հոր ըրած՝ Աղավնիի ճամփորդության դժվարություններ հանելու վերջին ճիգերը երևցան կեղտոտության ամենեն ցցուն տեսակը։ – Այդ սրտով դուն պիտի մնաս անկյունները և պատի տակերը քու ծերության օրերուդ և ոչ ոք չպիտի գտնես, որ քեզի օգնե, – ըսավ Հարություն համոզված շեշտով և զայրույթով մը։ – Ես բան մը չեմ ըներ, իրենց ըրածներուն փոխարեն կուզեմ ընել, – պատասխանեց Հաճի Մարկոս աղա։ – Դուն ինծի պարզորեն ըսե, թե ո՞վ ինչ է ըրած քեզի։Իհարկե Հաճի Մարկոս չի կրցավ որևէ բան գտնել, որ մեկն ու մեկը իրեն թշնամություն ըրած էր։ – Ինչո՞ւ ինծի նամակ չեն գրեր, ինչո՞ւ մորդ մեռնելեն ետքը դրամ չեն ղրկեր, – հարցուց Հաճի Մարկոս Հարությունեն։ – Այդ բոլորը տեղի ունեցած են քու բոլոր ըրածներեդ վերջը, մարդիկ մարդ են և քար չեն, որ դիմանան, մարդիկ արժանապատվություն ունին, սիրտ ու զգացումներ ունին։ – Անոնք ունին, ես չունի՞մ, – հարցուց հայրը։ – Ո՛չ, դուն չունիս, եթե ունենաս, այդպես բաներ չես ըներ, – պատասխանեց Հարություն։ – Ի՞նչ կընեմ։ – Ալ ի՞նչ պիտի ընեիր – հարս ծեծել, հարսին նամուսին դպնալ, կնիկ ծեծել, պոռալ֊կանչել, դրացիները թափել տունը։Հաճի Մարկոս չի պատասխանեց, բայց այնքան սրտին առավ, որ նստավ և լացավ։Այս լացն ալ վերջերս հնարած էր, կր կարծեր, որ կրնար այդպիսով ազդեցություն գործել։Հարությունի տված պատասխաններուն վրա Հաճի Մարկոս [ էջ ]վայրկյան մը մտածեց անոր քթին բերնին հատ մը իջեցնել, բայց հիշեց, որ Պողիկին վրա չի կրցավ ի գործ դնել այդ, ո՞ւր մնաց Հարությունին վրա, որ լռակյաց էր, քիչ կը բարկանար, բայց անգամ մը որ բարկանար, այլևս աստված այնտեղ գործ չուներ։Հարություն կարդաց Ամերիկայեն գրված նամակը Աղավնիի, որուն մեջ շեշտված էր, որ Աղավնին վերջին անգամ հաշտվեր կեսրայրին հետ և ապա ճամփա իյնար։Աղավնին համաձայնեցավ առանց որևէ խոսքի, քանի որ անցագիրը գրպանը դրած պիտի ըլլար, ալ ինչե՞ն պիտի վախնար։ Հարություն միևնույն նամակը կարդաց իր հորը և հայտնեց, որ Աղավնին համաձայնություն տված էր գալու տուն և հաշտվելու, բայց Հաճի Մարկոս աղա կտրուկ կերպով պատասխանեց. – Շան երեսը չեմ ուզեր տեսնել։Հարություն խոսքը չերկարեց, գնաց Աղավնիի մոտ և ըսավ, որ իր հայրը չէր համաձայներ, այնպես որ ինք հանձն կառներ գրել Ամերիկա, որ ինք այդ խնդրին մեջ անպարտ էր։ Աղավնին ուրախացավ, որ կեսրայրը չէր համաձայնած։Աղավնիի մեկնած օրը բավական մեծ բազմություն մը հավաքված էր ճամփու դնելու։ Անոնցմե շատերը թաղին բամբասող կնիկներեն էին, որոնք կրակի պես վառող հետաքրրքրությամբ մը եկած էին տեսնելու։Աղավնին մնաս բարով ըսավ բոլոր ներկա եղողներուն լուռ ու մունջ ձևով մ, բայց իր մորմ են բաժնվիլը եղավ շատ աղեխարշ։ Աղավնիի մայրը ուրախ էր, որ իր աղջիկը պիտի երթար ամուսնին միանալու, բայց պիտի երթար շատ հեռավոր երկիր և գուցե երբեք չի կարենային զիրար տեսնել անգամ մըն ալ։Թաղի կնիկներեն մեկ քանին չի մոռցան և չամչցան երթալու այն օրն իսկ Հաճի Մարկոս աղայի մոտ և բամբասանքներ ընելու։ – Ծափով ու ծիծաղով ճամփա ելավ։ – Տեսնայիր ինչպե՜ս կը խնդար, կարծես թե լեղունցն էր պատռեր։ – Ես լսեցի, որ ըսավ, «Ինծի ընողին չի մնա»։Հաճի Մարկոս աղա այս խոսքերուն վրա հետզհետե [ էջ ]ջղագրգռվեցավ և ֆեսը վար առնելով և բազուկները վերամբարձ բռնելով՝ անիծեց. – Տեղ չի հասնի բարով, որ պատճառ եղավ իմ տղոցմես բաժնվելուս։Աղավնին Հարությունեն բաժնվելե առաջ ըսավ. – Արթին
СКАЧАТЬ