Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 32

СКАЧАТЬ իմ քաշած փոխգիրիս պարտքը, վաղը իսկ ես գործ կառնեմ։Մեսրոպ քաջասրտություն ստացավ Պողիկի այս խոսքերուն վրա, հանկարծ միտքը ինկավ, որ Պողիկը անգլերեն գիտեր և պետք չուներ երթալու իրեն և իրենպեսներուն նման կանգնելու գործարանին դռան առջև և սպասելու ընտրության։Եվ իսկապես ալ երկրորդ օրն իսկ Պողիկ հաջողեցավ իր երկրեն բերած ամերիկացիներու հանձնարարականները գործածել և շահավետ գործ մի ձեռք ձգել։Երբոր իրիկունը տուն վերադարձավ՝ Մեսրոպի այնպես թվեցավ, որ Պողիկը իրմե առաջ Ամերիկա գաղթած էր, իրմե ավելի ճարպիկ և լեզվանի։― Մի՛ վախնար, աղբա՛ր, – ըսավ Պողիկ, – 15 – 20 օրեն ամեն ինչ կարգին կիյնա։ Ես այսօր արդեն խոսեցա խանութին տիրոջը հետ և բացատրեցի իմ վիճակս, խոստացավ մեկ ամիսեն ինձ պետք եղած գումարը տալ, [ էջ ]որպեսզի երկիր ուղարկեմ, իսկ պարտքն ալ կամաց֊կամաց տամ։Մեսրոպ իր ուրախութենեն չէր գիտեր ինչ ընելիքը։ Քիչ մը լռութենե հետո ոտքի կանգնեցավ, մոտեցավ Պողիկին և գրկելով զալն պինդ մը համբուրեց։Պողիկ զգաց, որ իր մեծ եղբայրը տառապանքի կյանք մը անցուցած էր Ամերիկայի մեջ։ – Աղբար, շատ չանցնիր, դուն կազատիս գործարանեն, դուն ո՛վ, գործարանի մեջ գործողը ո՜վ։ – Գործարանի մեջ գործելը ինձ չի նեղեր, քու փոխգիրիդ դրամը ես կամաց֊կամաց կը վճարեմ, Պողիկ, միայն եթե դուն Աղավնին այս կողմը ձգելը հաջողացնես, – ըսավ Մեսրոպ և լռեց։Աննա խաթուն մեկ երկու օրեն բոլորովին վատացավ, լեզուն քաշվեցավ և ալ չկրցավ խոսիլ, հազիվ ձեռքի նշաններով բան մը կրնար հասկցնել։ Երբ Հարություն բժշկին հարցուց անկեղծորեն արտահայտվելու համար իր մոր կացության մասին՝ բժիշկը բացեն ի բաց հայտարարեց. – Երկու֊երեք օրեն կը մեռնի, չի դիմանար, թոքերը ամբողջ մաշեր են։Հարություն գլուխը ծռեց և զգաց, թե իրենց տան մեջ խոշոր փոփոխություն մը պիտի կատարվեր իր մոր մահվանեն ետքը։Աննա խաթուն իրիկվան մը դեմ անհասկնալի շարժումներ կըներ, բայց Հարություն չի կրցավ հասկնալ, Հաճի Մարկոս աղա մեկ կողմ քաշված էր և կը ծխեր բոլորովին հույսը կտրած իր կնոջը առողջանալու գաղափարեն, երբ Հարություն քովը մոտեցավ և ըսավ. – Եկո՛ւր, անգամ մը տես, թե ի՛նչ կուզե, բան մը կուզե հասկցնել, բայց չեմ հասկրնար։Հաճի Մարկոս աղան առանց խոսքի մոտեցավ իր հոգեվարող կողակցի սնարին և ջանաց հասկնալ անոր նշանները։Քիչ հետո ոտքի կանգնեցավ, գնաց ներս և Մեսրոպի ու Պողիկի լուսանկարները բերավ և դրավ անկողնին վրա, այնպես որ Աննա խաթուն կը կարողանար անոնց նայիլ։ Այս լուսանկարները բերելեն ետքր հոգեվարք կինը այլև ուրիշ նշաններ չըրավ, աչքերը հառեց այդ լուսանկարներուն, և [ էջ ]աչքերը առանց շարժելու անընդհատ և խորագույն բաղձանքով և կարոտով նայեցավ անոնց և հոգին ավանդեց։Հաճի Մարկոս աղա իր մեռած կնոջ բավական երկար նայելե հետո, մինչև Հարություն կը հեկեկար, քաշվեցավ մեկ կողմ և քթին տակ մրթմրթաց. – Ինչ որ պիտի ընեմ, ասկից հետո պիտի ընեմ, մինչև հիմա ես կը լսեի, այս կնոջ խաթեր համար էր, ասկից հետո տեսեք, թե ինչե՜ր պիտի ընեմ։Հարություն այս լսելով, մոռցավ իր մոր դիակր, որ կես գիշերին կը տարածվեր իր առջև աղոտ մոմի մը երերացող լույսին տակ՝ զայրացավ և բացավ բերանը. – Ասիկա քու ոճիրներուդ վերջինը չէ, բոլոր տղոցդ գլուխն ալ պիտի ուտես՝ ապա դուն այս աշխարհի օձիքեն պիտի բաժնես քու ճանկերդ։Հաճի Մարկոս աղա չի պատասխանեց մեռելի սիրույն, բայց իր մտքին մեջ որոշ վայրագություններ կերազեր։Հարություն արցունքոտ աչքերով СКАЧАТЬ