Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 29

СКАЧАТЬ զավակին մեռնելը տակավին չէր լսած, որովհետև հայրը [ էջ ]պատվիրած էր չգրել։ Պողիկն ալ չուզեց գրել, իր եղբայրը չվշտացնելու համար, բայց վերջին գրածին մեջ դարձյալ խորհրդավոր ակնարկություն մը կար տան վերաբերյալ։ – Պողիկը տանեն ելեր մորքրանց տունը կը կենա․․․ ավելի լավ կըլլա, որ հարսը օր առաջ քովդ տանիս, հորս երեսը չեմ ուզեր տեսնել… – կը կրկներ Մեսրոպ իր մտքին մեջ անդադար Պողիկի գրած նամակի ընթերցումեն հետո։Վերջապես ամեն ինչ խորհրդավոր էր, քողարկված, ինչ որ խոշոր գաղտնիք մը կար իրմե ծածկված, որին չի թափանցելու աստիճան միամիտ է Մեսրոպը։Դոլարները իրարու ետևե կուղարկեր։ Իր հլության, ճշտապահության և «պեկիրի» նման աշխատելուն իբրև վարձատրություն շաբաթականին վրա դարձյալ փոքրիկ հավելում մը ըրին։Բախտը դարձյալ քթին ծիծաղեր էր։ Բայց այս շաբաթականներու հավելումին վրա երբեմն տան մասին մութ տեղեկությունները կուգային տենդահույզ վիճակ մը ստեղծել իր համար, այնպես որ՝ վերջերս իր բոսը կարճ, բայց շատ ազդու ակնարկություն մը ըրած էր իր մտքի ցրիվ վիւճակի մասին, ըսելով. – Գործիդ վնաս մը կրնաս հասցնել։Այս ադարարությունը բավական էր, որ անոր հոգեկան կացությունը ավելի և ավելի շփոթության մատնվեր, փոխանակ դեպի ուշադրություն հրավիրելու։Նոր եկած նամակները ավելի կը մթնեցնեին եղած կիսամութը։Այս անգամ Մեսրոպ մտածեց բոլորովին ոչ֊ արյունակից մարդու մը, բայց միևնույն ատեն իր երկրի հավատարիմ ծանոթներեն մեկուն՝ նամակ մը գրել և տեղն ու տեղը հասկնալ անցած֊դարձածը։Ծանոթին գրած նամակի պատասխանին հետ միասին նաև հասավ նամակ մը իր հորմեն, որ բոլորովին հակոտնյա մտքեր կը պարունակեր իր մեջ, բաղդատությամբ մյուսին։ [ էջ ]ԸԱյս էր Հաճի Մարկոս աղայի գրած նամակը. – «Կը գրես, որ մի ըստ միոջե տեղեկություն տամ տանը մասին։ Փա՜ռք Աստծո, մինչի գիրս ամենքս ողջ և առողջ ենք։ Մայրդ քիչ մը ծերացեր է քու դերդեդ, տղաքը մեծցած են, հարսը երթալեդ ասդին ավելի և ավելի է խլավցեր։Տանը մեջ եղած անհամությունը այս է։ Պողիկը երթալեդ հետո շատ երես առավ, քոլեճը դրինք չի դրինք՝ այդ տեղի անկիրթ վարժապետներեն դաս առավ և սկսավ ինծի դեմ ըմբոստանալ։ Իրիկունները ուշ կուգա, աղջիկներու հետ պատուհաններուն առջև, պատերուն տակը, գերեզմանատան մեջ «էհե՜, իհի՜» կը խնդա, իմ ալ քիչ մը սընըրիս դպավ, քանի անգամ հանդիմանեցի, վերջապես հայր եմ, չեմ կրնար դիմանալ, Պողիկն է, երեսիս դեմ ցցվեցավ և, ամոթ է ըսելս, ելավ, որ ինծի ծեծե, դուն ըլլիս կը համբերե՞ս. տուն են վռնդեցի, մինչև հիմա է որ երեսը չեմ նայիր։ Մայրդ քանի անգամ խնդրեց, որ ներս առնեմ՝ օգուտ չըրավ, նույնիսկ դրացիները միջնորդեցին, բայց խոսքս խոսք է, ներս չպիտի առնեմ, մինչն որ քթին հովը իջնա։ Աս ալ ավելցնեմ, որ հարսը Պողիկին կողմը բռնեց, ես ալ բնականաբար բարկացա, որովհետև շատ սրտիս դպավ, դուն եթե հոս ըլլայիր, մի՞թե անոր կողմը պիտի բռնեիր։ Հարսը գացեր գանգատեր է դրացիներուն, որ ես իրեն բարկացեր եմ։ Բարկությունս ալ ի՞նչ է եղեր, հարցուր, ըսեր եմ, թե քեզի կը վայլե՞ր, որ հորը դեմ ըմբոստ տղու մը կողմը բռնես, անոր թեր ելլաս։Ասկեց ավելի խոսք որ ըսած եմ՝ բերանս պապանձի, աչքերս քոռնան, քու երեսդ չի տեսնամ բարով։ Ինչ որ է, հարսին ներեցի, որովհետև չգիտությամբ ըրավ, բայց չեմ կրնար ներել Պողիկին, որ համարձակությունը ունեցավ իր հարազատ հոր վրա վազելու՝ ծեծելու համար։Մեր տան ամբողջ պատմությունը սա է, տղա՛ս, ուրիշներու խոսքին չի հավատաս СКАЧАТЬ