Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 25

СКАЧАТЬ էր, որ Մեսրոպ անմիջական կերպով գլուխը բարձրացներ և հեգնությամբ մը նայեր շուրջի մարդոց, ոչխարի նման հետևելով բոսի մատին։Մեսրոպ կես ժամեն դուրս եկավ՝ արդեն գործը ապահոված երկաթի ձուլարանին մեջ, 4 դոլար 75 սենթ շաբաթականով։Իրիկունը իր ծանոթները առին զայն ընդհանուր խումաճայի մեջ, որուն համար անիկա շաբաթական պիտի վճարեր 1 դոլար 75 սենթ։ – Շաբաթական 3 դոլար անպայման կավելցնեմ, – կը մտածեր ինքնիրեն և անսահմանորեն կուրախանար։Անիկա հաշվեց ամսական ավելցնելիքը, ապա և տարեկանը, ապա և հինգ տարվանը… Շաբաթապան 3 դոլարը անխուսափելի կերպով պիտի ավելցներ, որովհետև 1.75 սենթ պիտի վճարեր թե՛ պառկելու և թե՛ ուտելու համար, ուրիշ ոչ մեկ ծախս թույլատրելի չէր։ Շաբաթ օրերը ամեն մարդ իր ճերմակեղենները պիտի լվար, պիտի կարկատներ, թատրոն չպիտի երթային, սրճարան չպիտի երթային, իսկ տունը ըլլալով գործարանին շատ մոտիկ՝ պետք չպիտի ունենային նաև թրամվայի դրամ վճարելու։Այս օրերուն ամերիկահայ գաղթականը գաղափար չուներ քունի և ուտելիքի անհրաժեշտութենեն դուրս լույսի և օդի անհրաժեշտության մասին, կը բնակեին մութ և գրեթե անլուսամուտ սենյակի մը մեջ, ամեն մեկ սենյակի մեջ տեղավորվելով 5 – 7 հոգի այնքան սեղմ կերպով, ինչպես ընկույզի մը միջուկը ընկույզի կճեպին մեջ։Ծախսերը կրճատելու համար անոնք ակամա հավատացին բուսակերության։ Բուսակերությունը և յուղի պակասը կամաց֊կամաց զիրենք թուլացուցին, բայց ոչ զգալի կերպով, որովհետև Խարբերդի դաշտին կենսունակությունը տակավին կը համառեր մնալ անոնց մեջ ատեն մըն ալ։ [ էջ ]Սովորություն կար այն օրերուն, որ հայ մը, գործ առնելուն պես, ձեռքե դրամ կուտային անոր, որպեսզի ուղարկե երկիր՝ մինչև անիկա հնարավորություն ունենար կամաց֊կամաց պարտքը վճարելու։ Չէ՞ որ իր ծնողները լսած էին, որ Ամերիկայի փողոցներուն մեջ դրամը թափված կըլլար, միայն անհրաժեշտ էր, որ հայերը երթային և հավաքեին զանոնք։Մեսրոպ առաջին առիթով 10 օսմանյան ոսկի ուղարկեց, ըսելով, որ 5 ոսկին իր ճամբու ծախսի փոխարեն վճարեն, իսկ մյուս 5 ոսկին ալ ուտեն՝ մինչև ինք կարենա նորը ուղարկել։ԳՄարտիկյան տան անդամներու փոխհարաբերությունները արագորեն փոխվեցան Մեսրոպի հեռանալեն ետքը։Հաճի Մարկոս աղան դարձավ ավելի և ավելի խստապահանջ և կոպիտ։ – Գլուխիս ճիշտ քար կաղա կեսարս, – ըսած էր հարս Աղավնին օր մը հարևան տիկիններեն մեկուն, որ առանց ուտել֊խմելու գացեր և Հաճի Մարկոս աղային հաղորդեր էր հարսի գանգատը։Այս գանգատը լսելե հետո Հաճի Մարկոս աղան այնպիսի զայրույթ մը ցուցադրեց տան մեջ, որ ավելի դաժան էր, քան սուլթան Համիդի խստությունները։Սկզբի օրերը Հաճի Մարկոս միայն բավականցավ հարսին երեսը կոռոփով թքել և անհարկի հայհոյանքներ տեղալ, բայց երբ լսեց, որ հարսը կը շարունակե իր սիրտը ուրիշին բանալ և գանգատներ ընել՝ օր մըն ալ եկավ տուն և թաց փայտով մը ծեծեց խեղճ հարսը, որուն ամուսինը Ամերիկայի մեջ ենթարկված էր կորաքամակ ստրկության և անչափելի զրկանքի իր տան պատիվը բարձր բռնելու համար։Հարս Աղավնին օրերով մտածեց տանեն փախչիլ, բայց ո՞ւր պիտի երթար, իր հայրը մեռած էր աղքատ վիճակի մեջ, իսկ մայրը երկու ջահել աղջիկներու հետ մնացած էր ուրիշներու տան սեմերուն վրա և զավակները կապրեցներ հաց թխելով։ Աղավնին կը մտածեր, որ եթե առնանցը տունեն փախչելու ըլլար՝ պիտի վտանգեր իր փոքրիկ քույրերուն վարկը, առնող չպիտի ըլլար, պիտի մնային տունը՝ պատճառելով СКАЧАТЬ