Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Իմ վերարկուն։
– Վերարկո՞ւն։ Ի՞նչ վերարկու։
– Բանվորական իմ հին վերարկուն, որով գնում էի նավթահանքեր։
– Իսկ ինչո՞ւ հանկարծ հիշեցիր այն։
– Ահա այդ վերարկուն, իրոք որ մազութոտ էր և, հիշում եմ, սարսափելի ազդում էր հորդ ջղերի վրա։ Լավ, սա, ինչպես ասում են, որպես քնարական զեղում։ Ասա, ինչո՞ւ ես եկել։
– Չգիտեմ, -մեջքով հենվելով հենասյանը, հոգնած ասաց Եվան։-Չեմ կարողանում նրա հետ, հասկանո՞ւմ ես, չեմ կարողանում… Ես ապրում եմ ինչպես թռչնակը ոսկյա վանդակում… Բանտարկված թռչնակի համար ի՞նչ ուրախություն, թե ոսկուց է նրա վանդակը ։ Ի՞նչ եմ անում այդ անտիկվարային արձանիկներն ու ոսկեջրած կահկարասին, փայլուն պարկետն ու պարսկական գորգերը։ Չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում, երբ քեզ հետ վարձով էինք ապրում՝ ես հազար անգամ երջանիկ էի, ինչո՞ւ, ինչո՞ւ լսեցի հորս, ինչո՞ւ թողեցիր, որ լսեմ նրան, Ստեփան, մ՞իթե սա է այն կուլտուրական կյանքը, որի մասին նա կրկնում էր շարունակ… Այս աշխարհում բոլորն ուզում են սիրել և լինել սիրված, – հուզված ձայնով շարունակեց Եվան։– Բոլորը, բայց ոչ ես… Ինչո՞ւ ես դրա իրավունքը չունեմ, Ստեփան, օգնիր ինձ, աղաչում եմ, չէ՞ որ գիտեմ, դու դեռ սիրում ես ինձ, օգնիր ինձ, մի ռումբից-բանից հնարեիր, դնեիր նրա արկղում։
Ոտնաձայների վրա երկուսն էլ շրջվեցին լուսամուտի կողմը։
– Ողջույն, Եվա, – բաց լուսամուտից նայելով ներս ասաց Ռաֆայելը։
– Ողջույն, Ռաֆայել Աղասիևիչ… Ինչպե՞ս եք, վաղուց չեմ տեսել ձեզ։
– Ոչինչ… Այդ ո՞ւմ եք ուզում սպանել, և այն էլ ռումբով։ Չլինի՞ թե Անտոնյանին։
– Իսկ եթե՝ ասենք նրա՞ն։
– Եվ նրա հետ ամբողջ քաղաքի կեսը, չէ՞։ Վախեցեք աստծուց։
– Մի անհանգստացեք, Ռաֆայել Աղասիևիչ, դուք քաղաքի մյուս մասում եք ապրում, ձեզ ոչինչ չի լինի, – ծիծաղեց Եվան։– Դե լավ, ես գնամ, -դժկամությամբ արտաբերեց Եվան, աննկատ մի հայացք ձգելով Ստեփանի վրա: Կողքի խանութում գործ ունեի, ասացի մի րոպեով մտնեմ, տեսնեմ ինչպես եք: – Ցտեսություն։
– Ցտեսություն, – համարյա միասին արձագանքեցին Ստեփանն ու Ռաֆայելը։
Մի առժամանակ լռություն էր նրա գնալուց հետո։ Ոչ Ստեփանը, և ոչ էլ Ռաֆայելը, ասես դիտավորությամբ, չէին ուզում խախտել այդ լռությունը։ Երկուսի մտքերն էլ, ամենայն հավանականությամբ, նույն ուղղությամբ էին աշխատում։
– Մինիստրությունից կարգադրեցին այս շաբաթ փորձարկել ապարատը, – վերջապես խոսեց Ռաֆայելը։ – Մինիստրի առաջին տեղակալն էր զանգել… Նա ինչո՞ւ էր եկել։
– Չգիտեմ, – մտազբաղ պատասխանեց Ստեփանը։
– Ինքն էլ չգիտե՞ր, թե ինչու է եկել։– Ռաֆայելը սևեռուն նայեց Ստեփանին, հետո, առանց հայացքը նրանից կտրելու, ծխախոտ հանեց և վարժ շարժումով ինքնալուցիչը մոտեցնելով, կպցրեց այն, սկսեց ծխել։
– Նշանակում է Անտոնյանի գործերը վատ են, – ասաց նա։-Իսկ քոնն ինչպե՞ս են։
– Ներիր, Ռաֆայել, բայց նման հարցերում դժվար է խորհրդատու լինելը։
– Դու դեռ սիրո՞ւմ ես նրան, – ծուխը վեր փչելով հարցրեց Ռաֆայելը։
Ստեփանը СКАЧАТЬ