Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Հույս ունեմ, որ մենք դեռ կզրուցենք, և ժամանակ կունենանք որոշ պրոբլեմների մութ կողմերը պարզաբանելու։ -Դու անպայման զանգիր, լա՞վ, – ասաց Եվան։
– Անպայման։ Բոլոր կուրսեցիներին, ովքեր այստեղ են, կուզենայի տեսնել։ Եվ առաջին հերթին պարզ է, Ստեփանին։ Իսկ նրան որտե՞ղ կարելի է տեսնել։
– Անտոնյանի հետ՝ նույն լաբորատորիայում, – անփութորեն ասաց Եվան։
– Ի՞նչ, – Լեոնիդն այնպես գոռաց, որ Եվան ակամաբար լսափողը մի կողմ քաշեց ականջից։– Ի՞նչ ասացիր։
– Անտոնյանի հետ ՝ նույն լաբորատորիայում, – պատասխանեց Եվան նախկին հանգիստ տոնով։
– Թվում է ևս մի քանի րոպե, և ես կթռցնեմ խելքս։ Լսիր, ձեզ մոտ այս ինչե՞ր են կատարվում։ Նրանք, ինչ է, միասի՞ն են աշխատում։ Նույն լաբորատորիայո՞ւմ։
– Այո, միևնույն ապարատի ստեղծման վրա, որի մասին քիչ առաջ ասացիր։
– Պարզ է, – անորոշ արձագանքեց Լեոնիդը։– Սպասիր, ի՞նչն է պարզ… Ես ոչինչ չհասկացա… Պատկերացնում եմ, թե ինչ վիճակում են աշխատում՝ կասկածամիտ ու հետաքրքրասեր հայացքների տակ։
– Երբ նրանք միասին են, կողմնակի անձանց մուտքը լաբորատորիա խստիվ արգելված է։ Նույնիսկ ինստիտուտի դիրեկտորն իրավունք չունի մտնել այնտեղ։ Դու մեր կուրսի Ռաֆայելին չես մոռացել, չէ՞։
– Այդ էր պակաս, որ մոռանայի։
– Դու նրան հասարակ մարդ չկարծես, հա, նա հիմա Ռաֆայել Աղասիևիչ է, նավթաքիմիական պրոցեսների ուսումնասիրման ինստիտուտի դիրեկտոր ու դեպուտատ։
– Արժանի է, Ռաֆայելը հոյակապ տղա է։
– Իմիջիայլոց, այդ նա է բոլորին արգելել մտնել լաբորատորիա։
– Ինչ է, որոշել է խնայե՞լ երկուսի ինքնասիրությունը։ Ռաֆայելից դա սպասելի է։ Դե լավ է, Եվա, ես կզանգեմ։ Ցտեսություն։
– Ցտեսություն, Լյոնյա, – արձագանքեց Եվան, դրեց խոսափողը և ասես դեռևս զրուցում էր Լեոնիդի հետ, բարձրաձայն ասաց.– Գուցե և վաղը կամ մյուս օրն անցնեմ ինստիտուտ, վաղուց չեմ տեսել Ստեփանին։
Նա բարձրացավ տեղից ՝ քիչ առաջվա տարտամ ու անորոշ տագնապը հոգում, և գնաց խոհանոց։
Մարիամը գազօջախի վրա սուրճ էր պատրաստում. սուրճի բուրմունքը տարածվել էր ընդարձակ խոհանոցում։
– Խոսեցիր պրծա՞ր, -ասաց Մարիամը, սրճամանը դնելով սեղանին։-Էդ ո՞վ էր։
– Ինստիտուտում միասին ենք սովորել։-Եվան սառցարանից յուղ ու պանիր հանեց։– Մյուս տղաների պես՝ նա նույնպես սիրահարված էր ինձ։ Նույնիսկ մեր ընկերուհիներից մեկին՝ Ելենային, ասել էր՝ եթե Եվան մի քանի երեխա էլ ունենար և համաձայներ ինձ հետ ամուսնանալ, ես, առանց վայրկյան անգամ մտորելու, կառնեի նրան… Իսկ ես Ստեփանին էի սիրում։
– Գիտե՞ս ինչ կա, Եվա, – սկսեց Մարիամը, և Եվան հասկացավ, որ Մարիամը հիմա կսկսի քարոզ կարդալ իր գլխին։ Նա քմծիծաղեց և ասաց.
– Չգիտեմ, եթե ասեք, կիմանամ։
– Էն եմ ուզում ասել, որ, թող աստված ների, բայց ականջիս մի ծերովը լսեցի քու խոսակցությունն ու պիտի ասեմ քեզ, որ էդ զրուցը էնքան էլ իմ սրտովը չի։
– Օրինակ, ի՞նչը, – հարցրեց Եվան, իր շողշողուն, գեղեցիկ СКАЧАТЬ