Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Ինչպե՞ս, – հարցրեց Ամալյան խռովկան ձայնով։– Արդե՞ն։ Քո ժամացույցը ճիշտ չի աշխատում, ես նոր-նոր բացվում եմ։
Ռաֆայելը ծիծաղեց, գրկեց կնոջը, պտտացրեց սենյակում։
– Ախ, Ամալյա, դու ե՞րբ ես մի քիչ խելոքանալու։– Շարունակելով ծիծաղել՝ Ռաֆայելը օրորեց գլուխը և ասաց. —Լսիր, մենք արդեն հինգ տարի է միասին ապրում ենք, ու ես այդպես էլ հասկանալ չեմ կարողանում՝ ե՞րբ ես կոկետություն անում, իսկ երբ՝ որևէ բան լրջորեն անում։
– Ես ինքս էլ դա հասկանալ չեմ կարողանում, – ծիծաղեց Ամալյան։
Ռաֆայելն անփութորեն գրկեց կնոջը, Ամալյան ցանկացավ խույս տալ, նրա ձեռքի մեխերը թափվեցին գետնին։ Այդ պահին հնչեց դռան զանգը, և երկուսն էլ ակամաբար նայեցին դռան կողմը։
– Ելենան է, ես եմ կանչել, -Ռաֆայելի գրկից ազատվելով, ասաց Ամալյան, գնալով դեպի դուռը։
Ելենեան թեթևնքայլ ներս մտավ, առանց կանգ առնելու հանեց անձրևանոցն ու կախեց՝ չսպասելով, որ Ամալյան օգնի նրան և, հայելու առջև ուղղելով մազերը, ասաց.
– Ինչ սարսափելի եղանակ է։ Բարև, Ռաֆայել։
Ռաֆայելը պատասխանեց նրա ողջույնին և արագ ելավ տեղից։
– Ինչպե՞ս ես, Ելենա, – հարցրեց նա առաջ գնալով։– Դու գեղեցիկ ես ինչպես միշտ և սքանչելի ես՝ դարձյալ ինչպես միշտ։
– Օյ-օյ-օյ, – ծիծաղեց Ելենան։– Ստեփանը չի՞ զանգել դեռ։
– Րոպե առ րոպե սպասում ենք նրա զանգին։
Հեռախոսը դրված էր միջանքում, փոքրիկ սեղանին։ Ռաֆայելը անհանգիստ նայեց ժամացույցին, դժգոհ օրորեց գլուխը և վճռականորեն վերցրեց հեռախոսափողը… Նա մի պահ մտածեց և, հեռախոսափողը կրկին դնելով տեղը, նստեց՝ հայացքը ապարատին, ասես հենց այս րոպեին պիտի զանգեն իրեն։ Սակայն հեռախոսը լուռ էր։
– Լավ է, որ եկել ես, – ասաց նա Ելենային:
– Ինչո՞ւ։
– Ստեփանի համար ուրախալի կլինի։ Մանավանդ այսօր։
Ելենան թերահավատությամբ նայեց Ռաֆայելին, միաժամանակ ցանկանալով հավատալ նրան։ Շփոթմունքը թաքցնելու համար, նա վարանքով փախցրեց հայացքը:
– Լենա, ես հիմա քեզ համար ընտիր սուրճ կպատրաստեմ, – ասաց Ամալյան, մտնելով խոհանոց։
– Դու ինձ ինչի՞ համար էիր կանչել, – անվարան հարցրեց Ելենան, նույնպես մտնելով խոհանոց։
– Ես… հենց այնպես… չէ, հիշեցի, ուզում էի քեզ հետ խորհրդակցել կիրակի օրվա համար։ Դիպլոմս պետք է նշե՞նք, թե չէ, – նա նայեց Ելանային և մեղավոր տոնով ավելացրեց, – ազնիվ խոսք։
– Երդվել պետք չէ, Ամալյա։ Չափից դուրս հեշտ ենք երդումներ տալիս, վախենում եմ գնալով ընկնի այդ երդումների գինը։
– Լենա, միշտ կենսուրախ, ծիծաղը շարունակ դեմքիդ, ի՞նչ է պատահել, դու այսօր մի տեսակ անտրամադիր ես։
– Ստեփանի հետ վիճել ենք, երևի դրանից է։
– Դու չպետք է նրան վշտացնես, – գլուխը տարուբերելով, դանդաղ ասաց Ամալյան։– Ապարատի հետ կապված այս ամբողջ գլխացավանքն ու առհասարակ…
– Առհասարակ ի՞նչ, – տեղավորվելով խոհանոցային աթոռակին ասաց Ելենան և ավելացրեց բոլորովին հանգիստ տոնով։– Մենք հենց այստեղ, խոհանոցում սուրճ կխմենք, և հաճելի է, և բարեհարմար։ Նստիր ինձ մոտ։
Ամալյան սրճամանները դրեց գազօջախին և նստեց Ելենայի դիմաց։
– Ամալյա, СКАЧАТЬ