Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Հըմ, վախենում ես ռեստորանում թալանեն, հա՞, – ժպտաց Ստեփանը։– Դու դեռ շատ առաջ կգնաս։
– Նախանձո՞ւմ ես։ Ամոթ է, ախպերն ախպորը չի նախանձի։ Ռեստորանը ՝ռեստորան, ես դրան համաձայն եմ, բայց փորձարկման օրը գալիս ես մեզ մոտ։ Սպասելու եմ զանգիդ։
Դիմացի լուսամուտը բացվեց և դիրեկտորի քարտուղարուհին՝ բարակիրան ու սիրունիկ, գլուխը դուրս հանելով այնտեղից, ասաց.
– Ռաֆայել Աղասիևիչ, հեռախոսով ձեզ են հարցնում, ի՞նչ պատասխանեմ։
– Իսկ ո՞վ է հարցնողը։
– Մինիստրությունից է, – հմայուն ժպտաց քարտուղարուհին։
– Երևի էլի ապարատի հարցով է, – ասաց Ռաֆայելը։– Լսիր, վերջացրու, թե չէ, հոգիներս հանում են, – ավելացրեց նա և դուրս եկավ լաբորատորիայից։
*******
Ստեփանը կրկին խոնարհվեց ապարատի վրա, փորձելով մի անգամ ևս ստուգել չափման սարքերը։ Ռաֆայելի գնալուց հետո Ստեփանը մոռացել էր դուռը փակել, և առաջին պահ նրան թվաց, թե Ռաֆայելն է, հետ է եկել՝ հաղորդելու հեռախոսով ունեցած զրույցի մասին, սակայն դռան առջև տեսնելով Եվային, մնաց զարմացած։ Ասես վախենալով առանց թույլտվության ներս մտնել՝ Եվան կանգնել էր շեմքին՝ երկչոտ ու գունատ, և հետաքրքրությամբ դիտում էր ինչպես Ստեփանին, այնպես էլ ամբողջ լաբորատորիան։
– Բարև, Ստեփան, – անհամրձակ ասաց նա, ի վերջո մտնելով լաբորատորիա։– Դու, իհարկե, ում ասես սպասում էիր, միայն ոչ ինձ։
– Չէ, ինչու… – կմկմաց Ստեփանը հարմար բառեր որոնելով։– Մենք այստեղ… զրուցում էինք Ռաֆայելի հետ։
– Ե՞րբ։
Աշխատանքով տարված՝ Ստեփանը չէր հիշում, թե ինչքան ժամանակ է անցել այն պահից, ինչ Ռաֆայելն այստեղ էր՝ գուցե մեկ ժամ, իսկ գուցե ավելի։
– Խոսում էինք, – անորոշ արձագանքեց Ստեփանը։– Նրան կանչեցին հեռախոսի մոտ։
– Ուրեմն Ռաֆայելն այստե՞ղ է։
– Այո, լաբորատորիայում էր…
– Կուզենայի տեսնել, վաղուց չեմ տեսել։ Բայց դառնուրախ հեռանկար է։
– Ինչո՞ւ։ Չես սիրո՞ւմ նրան։
– Ե՞ս։ Ինքը չի սիրում ինձ։ Իմիջիայլոց, մի անգամ հեռախոսով ինձ ասաց, որ այն օրվանից, ինչ ես բաժանվել եմ քեզնից, նա սկսել է ավելի լավ վերաբերվել ինձ։ Այնպես որ, նրա ատելությունն իմ նկատմամբ ոչ մի օրվա է, և ոչ էլ երկու։ Ի հատուցումն, ես նրան ասացի, որ իր ջգրու կվերցնեմ ու նորից շտապ կամուսնանամ քեզ հետ։
Ստեփանը նայեց նրան։
– Ի՞նչ է, վախեցա՞ր, -ծիծաղեց Եվան։
– Դու չե՞ս կարող ուրիշ բանից խոսել։ Ներիր, բայց ինձ դուր չի գալիս այդ խոսակցությունթը։
– Ինչո՞ւ, – հարցրեց Եվան, ակամաբար նայելով դիմացի կցաշենքին, ուր մի քանի աղջիկներ երրորդ հարկի լուսամուտի առջև խմբված, հետաքրքրությամբ նայում էին ներքև, լաբորատորիայի կողմը. «„Երևի տեսել են այստեղ մտնելիս“», – մտածեց Եվան։
– Պետք չէ հիմար զավեշտի վերածել այն, ինչ իրապես զավեշտ չի հանդիսանում, – հանգիստ ասաց Ստեփանը, նույնպես նայելով հետաքրքրասեր աղջիկներին, որոնք թեպետ լուսամուտից ետ էին քաշվել, բայց, հավանորեն, շարունակում էին սենյակի խորքից դիտել իրենց։
– Իսկ եթե իրերին նայենք հենց այնպես։
– Հենց այնպես СКАЧАТЬ