ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 26

СКАЧАТЬ style="font-size:15px;">      Ամենախեղճն այս աշխարհում էշն է մենակ, այդ անլեզու իմաստունը, քաշից ծանր բեռնավորում՝ տանում է լուռ, գլխին խփում, ծեծում են ժանտ, ձեն չի հանում, տեղովը մեկ բարություն է, անունը՝ էշ: Ութից ավել քուռակ ուներ՝ մինչև հիմա փալանի տակ:

      Մարդ ծնվում է՝ բախտը իր հետ, թե որ աստված բախտ չի տվել՝ զուր է գթալ… Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան, ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ: Ու իմացիր՝ լավ եղբոյրից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա. բախտն է դա քո: Ծանր խաչը մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց ի վեր՝ անհասկացող մարդու ձեռին հասկացողը տանջվել է միշտ:

      Էհ, ի՞նչ ասեմ, տերը մեռնի բանսարկուի, քանի՜ տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ՝ իր նենգարկու զազիր լեզվով… Անցողիկ է այս աշխարհում ամեն մի բան, գուցե մի օր էդ էլ կանցնի, հազար անգամ երանի տանք հոգով շռայլ անհատներին, որ փարոսի նման հեռվից լույս են հղում անծիր ծովում մոլորվածին:

      Լույսը բարի, խաչակնքենք,՝ չար սրտերը քիչ մեղմանան, սիրտը քար չէ, ամեն դավի որ դիմանա:

      ======================

      ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ

      Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիդ…

      Ապրեցի ես անհյուրընկալ հեռուներում, վիշտ ու հոգսին ընկերակից, քանի անգամ խաբվեցի ես, բայց մնացի դյուրահավատ ու միամիտ: Ծառ տնկեցի ես քանի հատ` բարը համեղ ուրիշները վայելեցին, զարմ ունեցա գորովագութ` աստված խլեց, տարավ իր հետ` թողնելով ինձ որբ ու վհատ` խոորովվելիս ինքս իմ մեջ, տուն շինեցի ես քանի տեղ` վերջում դարձյալ անօթևան:

      Աշխարհներում եղա ես շատ ու շատ բաներ տեսա կյանքում, և հասկացա, որ քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե` նայած զազիր չարակամի զազիր լեզուն այս ու այնտեղ ինչեր կասի անձիդ մասին: Հավատացեք, ճերմակաթույր ձյունը նույնպես աղտոտվում է կեղտոտ ոտքից: Հարևանդ թե որ լավն է` արև է մի շողշողենի, վատը եղավ` քոչիր գնա, օր ու արև չես ունենա աչքից նրա, բայց ու՞ր գնաս և ու՞ր կորչես լավդ չուզող արյունակից բարեկամից, ու՞ր կարող ես փախչել, ասա, դու քեզանից…

      Տեր իմ Աստված, կորով տուր ինձ, որ նենգ մարդկանց մոռանալ ես կարողանամ: Թևեր տուր ինձ անաղուհաց հեռուներից դառնամ ես տուն: Որտեղ ծնվել, մեծացել ե, այնտեղ պիտի անցներ կյանքս, որպեսզի իմ հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրեր հոգիս…

      ========================

      ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ

      Ինչ էլ լինի՝ մի ասա, թե ես եմ, որ կամ, բախտն է տերդ և ոչ թե դու, ժամանակը նաև անկանգ, որ հոսում է հորդ գետի պես՝ տանելով քեզ՝ ափ նետելու մի անհայտ տեղ:

      Մի ասա, թե ես եմ, որ կամ, ժամանակն է տերդ, իմաց, ու բախտը նեռ, կգա մի օր՝ կթառամես, ճոխ մազերդ կճերմակեն ու կթափվեն, կպակասի լույսը աչքիդ, հին օրերի քո գեղանի գեղեցկուհու կերպարանքը կմշուշվի, կգա մի օր՝ դու՝ մեջքից կոր, դեմքդ պատած խորշոմներով, քայլդ՝ գայթուն, թույլ ու անդեմ՝ մարդու հանդեպ, թեկուզ օտար՝ լցված սիրով, նրա ցավին միշտ համակիր, կմտորես մորմոքվելով, թե մարդկային կյանքը ինչու՞ կարճ է այսպես. մարդու կյանքը թատերաբեմ, նա՝ դերասան, դեռ բեմ չելած՝ վարագույրը իջնում է ցած:

      Մի ասա, թե ես եմ, որ կամ, այս աշխարհում մահը որ կա՝ մնացյալը հույսեր են սին, փուչ ու նանիր, ահը մահի սրտից վանիր, ապրիր օրվա ուրախությամբ. վախենում ես կամ թե որ չէ՝ միևնույն է, նա պիտի գա:

      Ինչ СКАЧАТЬ