ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 21

СКАЧАТЬ իմ անանց, մարդ արարածը  ինձ չի  հասկանա… Գնամ  հայրենի հանդերին պատմեմ իմ տվայտանքը, հովից օրորվող  խոտ  ու  ծաղկունքին, մենավոր  կանգնած  ծառերին

      տրտում, անտառի   խորքում   զմրուխտ  մամուռով  պատած  քարերին, երգող հավքերին, ձորում կարկաչող  ջրերին պատմեմ  ու նրանց հետ լամ  ցավն իմ մորմոքուն:

      =====================

      ՀՈԳՆԵԼ  ԵՄ    ԱՐԴԵՆ

      Ես այս աշխարհից հոգնել եմ արդեն:

      Էլ չեմ դիմանում կեղծիքին, ստին, շողոմքոր մարդկանց

      շողոմ խոսքերին, հանկարծ փող տեսած՝ հոգով աղքատի զազիր  պահվածքին, փող ունեցողի քամահրանքին, չունեցողների խղճալից տեսքին էլ չեմ դիմանում:

      Սիրտս տարագիր էլ չի դիմանում դրացու դավին, նախանձ ու դժխեմ բարքերին նրանց ու լեզուներին՝ նենգարկու, քսու, ես չեմ դիմանում:

      Հոգիս կեղեքող մորմոքուն ցավին էլ չեմ դիմանում, զի  անկարող եմ գեղեցկատեսիլ իմ որդիներին տեսնել վերստին, անհուն կարոտից փշրված սրտով իմ գիրկը առնել… ախ, որովհետև այլևս չըկան:

      Ոչ ոք չի հիշում՝ ով չկա արդեն, ոչ ոք չի հիշի, երբ չենք լինի էլ։ Ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, քանզի ապրել կա՝ մեռելուց վատ է:

      Դժվար է ապրել այնպիսի մի տեղ, ուր որ Կայենը և օրենսդիր է, և  վայրագ դահիճ, դատավոր նաև, և որ նրանցն է արքայությունը երկըրի   վրա    ու  բիլ   երկնքում:

      Ես այս անիրավ աշխարհից, իրավ, հոգնել եմ արդեն:

      Երանի նրանց, որ չեն ծնվել դեռ…

      ========================

      ԿՅԱՆՔԸ ԵՐԿԱՐ Է ԹՎՈՒՄ

      Կյանքը երկար է թվում, քան թե որ կա իրապես:

      Կարճատև է այն, ավաղ, փութկոտ անցնում է օրը, օրը դառնում է տարի, փոփոխվում է ամեն ինչ՝ ինչ որ թանկ էր մեզ համար ոչ հեռավոր անցյալում, դառնում է սին ու չնչին… Եվ վաղանցիկ այդ կյանքում՝ վատ օրերը անհատնում, լավ օրերը՝ աննշմար, ու անցնում է կյանքը մեր՝ մեր իղձերին խոտորնակ, մեկն ապրում է հրճվալից, աջ ու ահյակ կտտելով, մյուսը՝ բախտին հնազանդ, աղի արցունք կուլ տալով:

      Արդարություն անձկացի ողջ իմ կյանքում՝ ապարդյուն, որտեղ բարին՝ չարն այնտեղ, ու հաղթյողը նա է միշտ: Հազար ափսոս արդարին՝ այս անարդար աշխարհում: Աստված վատին ստեղծեց՝ լավերի տեղն իմանանք, ոչ արդար գործ, ոչ էլ խոսք, մի սպասիր դու տմարդից, մարդու լեղին, իմացիր, չի հասնիև ոչ մի թույն: Մահն է արդարը միակ՝ ոչ հարուստ է ճանաչում, ոչ զազրելի պաշտոնյա, ոչ էլ անգետ ու գիտուն. անխտրական տանում է հեռու անհայտ մի աշխարհ:

      Կյանքը սիրուն խաբկանք է, գալիք օրվան հույս չկա՝ թռչունն մրջյուն է ուտում, վաղը մրջյունը՝ թռչուն:

      Կյանքը երկար է թվում, սակայն կարճ է հիրավի, դանդաղասահ ցատկ է մի՝ ծնված օրից մինչև մահ…

      =========================

      ՍԱՆԴՈՒՂՔՆ Ի ՎԵՐ…

      Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։ Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են տվայտալի, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա փուչ օրվան։

      Հրապուրված սինու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ չհասկացա մի անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն:

      Այդպես СКАЧАТЬ