ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 24

СКАЧАТЬ պարփակված, հոգեկան ծանր խախտումներ ունի… Նախանցյալ տարի Արգենտինայում դուստր կորցրի ավտովթարից…

      Նա երկար լռեց, խոնջացած տեսքով նայեց բժշկին.

      – Ես ոչ ոք չունեմ այլևս կյանքում… Մինչև լույս քնել ինձ չի հաջողվում, տանջվում եմ ծանր մղձավանջներից… Օգնե'ք ինձ, բժի'շկ, իմ այս ցավերին դիմակայելու:

      Բժիշկը լռին նայում էր նրան:

      – Այստեղ կրկեսում խեղկատակ կա մի, – ասաց բժիշկը:– Հավանական է, ամենաանհոգ խենթը աշխարհի, ամեն մի խոսքից, կատակից նրա` պոռթկուն ծիծաղ է, իմ հիվանդներին երաշխավորում եմ հաճախել նրա ներկայացումներին. ծիծաղը բուժիչ հատկություն ունի, և, գիտեք, այո, շատերը արդեն ապաքինվել են… Դուք էլ այցելեք այդ ծաղրածուին, խորհուրդ եմ տալիս, կօգնի անպայման:

      Մարդը հոգնած էր, թշվառ ու տրտում ու, երևում էր, հույսը մարում էր մորմոքուն հոգում: Նա դանդաղ ելավ, դառը հոգոցով հրաժեշտ տվեց ծերուկ բժշկին, առանց ասելու` ինքն է կրկեսի անհոգ ծաղրածուն:

      =====================

      ԸՆԿԵԼ ԵՍ՝ ԵԼԻՐ

      Երբ հանկարծ ընկնում ես գետնին՝ անկարող ելնելու տեղից, և նրանք, ում ողջ կյանքում սատար ես եղել անկաշառ, քո դժվար պահին լքելով՝ թողնում են ցավիդ հետ քեզ մենակ. քո սրտում տեղ չունեն նրանք, քեզ համար չկան էլ արդեն:

      Ընկել ես, վերըստին ելիր, քո ցավին եղիր համակիր, հույսդ դիր քեզ վրա՝ ելիր, հուսախաբ այս խախուտ աշխարհում մի նայիր անվերջ դեպի հետ, այնտեղ սպասող չկա քեզ, ինչքան էլ դժվար որ լինի՝ հենվիր ծնկանդ՝ ելիր, քանզի ուրիշն՝ ուրիշի մեռելին պարելով է տանում թաղելու:

      Մշտաշարժ այս կյանքում, հիշիր, հաստատուն չկա ոչ մի բան. սերն էլ է անցողիկ, վիշտն էլ, սրտաբուխ խինդն ու արցունքն էլ, սիրո հուշն է միայն մնայուն, որ մինչ մահ ապրում է մեր մեջ:

      Ապրիր այդ հուշի պատրանքով, որ լուսագեղ հրաշք քո էակին կհանդիպես ուրիշ մի կյանքում, կապուտակ երկնքից անդին:

      ===========================

      ԵՐԲ ՈՐ  ՍԻՐՈՒՄ ԵՍ

      Եթե  սիրում ես՝ արար աշխարհում քո սիրած աղջկա նմանը չկա, հրաշալիք

      է   նա մի   չնաշխարհիկ, նուրբ ու կառուցիկ, տեսքով հմայուն, դյութիչ

      աչքերում՝ ծեքծեքուն ծիծաղ…

      Եթե սիրում  ես՝   ժամադրության վայրն է նա գալիս ժամանակից շուտ, իսկ դու շատ

      վաղուց կանգնած ես այնտեղ: Եվ կարևոր չէ՝ երբ եք հանդիպել դուք վերջին

      անգամ, այլ՝ ինչ քնքշալից խոսքեր ես ասել դու քո վարդաշուրթ չքնաղ  էակին:

      Եթե   սիրում ես՝ երկինքը՝ ամպոտ, թվում է անամպ, օրը արևառ, ջինջ ու

      լուսափայլ: Եվ կռունկների ճերմակ երամն է  թևածում այնտեղ կապտաթույր

      հեռվում:

      Եթե  սիրում ես՝ գիշեր թե  ցերեկ, քուն թե արթմնի, աղոթիր Աստծուն դու նրա համար… Եթե   սիրում ես՝ դու չես թողնի, որ նրա աչքերում արցունք երևա… Եթե   սիրում ես… երբ որ սիրում ես դու խորունկ սիրով ու քեզ սիրում են փոխդարձ

      սիրով, թվում է, իրավ, քոնն է աշխարհը, արև ու լուսին՝ քնած աստղավառ

      սարերի ուսին, խոխոջն աղբյուրի՝ մեղրածոր կարկաչ, կախկղան  լորի,

      շրշյունը հովի, բուրմունքը ծաղկանց, ինքդ՝ սրտացավ, ողորմած, բարի՝

      երկնքից իջած սիրո առաքյալ:

      Երբ որ սիրում ես… երբ քեզ սիրում են…

СКАЧАТЬ