Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
Ղարաբաղն իմ հոգին է հեռավոր` ինձ համար անհաս այլևս…
======================
Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն Ն Վ Ա Գ
Երկինք լուսաջինջ, ծովը կապուտակ՝ տաք արևի տակ, ու սերը մեր ջինջ… Ախ, ինչ բարեբախտ, երջանիկ էինք այն երանելի հեռու եդեմում: Չարի կամոք էր, սև դևի կամոք ՝ թողած տուն ու տեղ, լքյալ, վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ՝ բախտը մեզ աշնան տերևի նման նետեց այլ ափեր, ու մենք մնացինք իրարից հեռու ու իրար համար լուռ տվայտելիս:
Մենք բաժանվելիս՝ սիրտն իմ ասում էր, որ կհանդիպենք: Մենք կհանդիպենք՝ ասացի նրան, ինքս իմ խոսքին չհավատալով: Նա հոգնած ժպտաց: Սևշող աչքերում շողը արցունքի՝ նայեց վշտալից ու մտամոլոր: Սա չի կրկնվի՝ ասաց սրտաբեկ, ես զգում եմ դա՝ մենք չենք հանդիպի, էլ չենք հանդիպի մենք ոչ մի անգամ…
Իմ Կիթերուհի, գեղաչյա չքնաղ դու իմ Սուլամիթ, քեզանով լցված,
խաչված քեզանով, այսքան տարիներ չտեսած անգամ՝ ինչու՞ եմ դեռ քեզ տենչում կաթոգին, աչքերիդ հուրը ինչու՞ է այսպես այրում իմ հոգին:
Իմ հուշերի մեջ, առաջվա նման, դու միշտ ցանկալի ու հուզագրգիռ,
շուրթերով բոսոր ու հուզաթրթիռ, անվերջ սրտիս մեջ, անդուլ ինձ հետ ես,
գիշեր ու ցերեկ քեզ եմ երազում՝ լինի արթմնի կամ թե երազում:
Ախ, իմ պաշտելի, դու ինձնից հեռու, հեռու-հեռավոր, ես՝ կարոտ հոգով
ու մշտամոլոր, սիրտն իմ նվաղուն անունդ է տալիս, կարոտած հոգիս՝ տխրալիր լալիս: Դու գեղահրաշ, դու իմ աննման, քեզնով ի վերուստ խաչված ինքնակամ, ապրում եմ տրտում այս հեռու ցրտում, ու, եթե բան է, Աստված չարասցե, մենք չհանդիպենք և ոչ մի անգամ, իմացած եղիր, ողջ կյանքում քեզ եմ սիրել ես միայն՝ հնազանդ, անկամ, ու քո անունն է լինելու շուրթիս իմ վերջին շնչում, քանզի քեզանով, լոկ քեզանով եմ ապրում ու շնչում այս անագորույն դժնի աշխարհում…
=======================
ԻՆՉ ԿԼԻՆԵՐ…
Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, ինչո՞ւ այսպես ես անընդհատ հիշում եմ քեզ, և իմ հոգին կսկծագին, երբ իջնում է գիշերը խոր` լիալուսնի լույսով զօծված, դեգերում է եդեմական մեր սարերում, ձորերում մեր խորնդասույզ ու ցիրուցան մեր հանդերում ծաղկածփուն:
Ինչո՞ւ այսպես ես վերստին հիշում եմ քեզ, իմ դեմ՝ կապույտ երկինքը մեր, գետը` խելառ, որ խայտալով գլորվում է քարերն ի վար, անտառները ամպածրար` խնկարկում են բուրմունքները իրենց տամուկ, մեղմիվ հովը օրորում է խոտ ու ծաղիկ, զմրուխտ արտից լորն է կանչում տրտմալիր, ու կարոտից, ա՜խ, կարոտից սիրտն իմ ներսում ճաք է տալիս:
Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, մայրական սուրբ շիրիմ անտեր, ի՜նչ կլիներ, որդեկորույս ու հուսաբեկ՝ կռունկների երամի հետ դառնայի ետ, մորս կողքին մարեի մունջ և իմ ավեր երազներից ալ կակաչներ հառնեին վեր, հուրհրային` սրտները սև իմ սրտի պես…
====================
ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ ԴԵՌ
Պաշտիր դու մորդ, քանի նա դեռ կա, քանի ուշ չէ դեռ…
Սիրիր դու նրան, քանզի ոչ մի տեղ արար աշխարհում մորդ նմանը դու չես գտնելու։ Դու չես գտնելու որևէ СКАЧАТЬ