ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 25

СКАЧАТЬ style="font-size:15px;">      Քեզ հանդիպեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ… Ի՞նչ անեմ, ասա, ո՞րն է մեղքը իմ, որ քեզնից ես վաղ, շատ վաղ ծնվեցի… Ո՞րն է մեղքը իմ, որ պատահեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ:

      Ողորմիր, Տեր իմ, ողորմիր դու ինձ, պարզիր գաղտնիքդ ազնվաշուք, վսեմ. ի՜նչ ուժ կար քո մեջ՝ ձեռքդ չդողաց, երբ արարվում էր հրաշքն այդ լուսե՝ այդքան անթերի, այդքան կատարյալ ու սքանչելի:

      Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկուն գարունքով: Եվ մի՞թե մեղք է սիրելը, իրավ, այսքան տարաժամ, բայց ո՞վ է, ասա, որ չի խենթանա քո հուր նայվածքից, տեսքից դեռատի, շուրթերից բոսոր ու սիրատոչոր կամ չի թրթռա հեգ սիրտը նրա՝ քո սև աչքերի լուսաշող փայլից:

      Դժվար է կրել ցավը սեփական, խոր սիրո ցավին բալասան չկա, երբ մարդու սրտում մարում է սերը, ապրելը արդեն դառնում է իզուր, և տվայտանքը սիրող սրտերի՝ երբ դու սիրում ես խելահեղ սիրով, նա երջանիկ է մեկ ուրիշի հետ… Տրվել չեմ ուզում մտքերի նանիր, ուզում եմ, անշուշտ, սիրես դու մեկին՝ քեզ արժանավորին, լինես նրանից կյանքում անմեկին, որ թևավորվեմ քո երջանկությամբ ու քեզնով զգամ ես ինձ բախտավոր…

      =======================

      ԵՂԵՐԳ

      Ես աղերսում էի Աստծուն` Տեր իմ, պահապան եղիր իմ զավակներին, և թախանձում ու պաղատանքն էի հղում  իմ   նրան:

      Խնայիր, Տեր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար  արև են նրանք մեր գլխավերև, և  առանց նրանց լուսերես  տեսքի ու մեղուշ   ձայնի  փուչ   է  մեզ  համար աշխարհը արար։

      Երկինքը մթնում. գիշեր էր գալիս. աչքերս բաց էին մինչև լուսաբաց, արցունքի շողն էր լճանում այնտեղ, և վաղնջական օրերը նորեն ետ էին գալիս, ու

      գեղեցկատեսք իմ որդիները ` միշտ գորովագութ, անապակ հոգով, ուրիշի ցավին հավետ համակիր, մեր կողքին էին, և արեգակը ժպտում էր վերից երջանիկ կյանքի գունեղ ժպիտով:

      Եվ այդ տեսիլից թալկացած հոգով, վհատ ու նկուն՝ ձեռքերս պարզած աղաչում էի հեռու Աստըծուն` ողորմիր, Տեր իմ, մի լքիր նրանց ու մի կործանիր, քանզի կորած ենք առանց իրարու:

      …Սակայն չանսաց նա պաղատանքին  իմ, եղավ անողորմ, քարսիրտ ու դժնի, և ես հասկացա` սուտ է ամեն բան ու մարեց իմ մեջ հավատն առ Աստված:

      ===================

      ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

      Ես քեզ սիրում եմ… չէ, սիրելն այն չէ՝ ես քեզ պաշտում եմ, պաշտելն էլ այն չէ՝ քեզնով եմ ապրում, շնչում քո շնչով՝ անարատ ու ջերմ, դու իմ արևն ես, լույսը աչքերիս, տրոփը սրտիս, քանզի ամեն թարթ միտքս ծրում է քո պատկերը թանկ:

      Տեսքդ սիրունիկ, աչքերդ ծավի, քո կույս պատկերն ու շուրթերդ կրակ՝ այրում են հոգիս: Դու՝ անկրկնելի ու աննմանական, իմ կ յանք, իմ երազ, իմ սքանչելիս, դու իմ առաջին ու վերջին իմ սեր, դու իմ սուրբ սրբոց, մաքուր ու վսեմ, թույլ տուր մտովի գորովեմ ես քեզ, աղվորիկ դեմքդ շուրթերիս քսեմ, երկնքից իջած դու իմ փերին ես, քո ստվերը անգամ գեղատեսիլ է: Ես սիրում եմ քեզ:

      Սերը ծնվում է անսպասելի… ու ես հասկացա՝ սերը հզոր է, առանց մեծ սիրո արև չի ծագի, վարդի կոկոնը չի բացվի բնավ, հավքը չի երգի, ծիլը չի ծակի հաստ շերտը հողի… Իմ սերը նույնպես ծնվեց ճիշտ այդպես, կյանքս լցնելով դյութիչ հմայքով: Ես սիրում եմ քեզ:

      Ու զարմանում եմ, ինչպե՞ս եմ ապրել մինչ այդ առանց քեզ, առանց մատներիդ թովիչ շոյանքի, մեղրածոր ձայնիդ, ծիծաղիդ կարկաչ, առանց СКАЧАТЬ