ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 8

СКАЧАТЬ էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին£

      – Ինչո՞ւ£

      – Սպասում է երևի®

      Իմ հայացքը հանդիպում է Արգինայի թախծանուշ աչքերին£

      Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ£ Արգինան երևի հասկանում է իմ վիճակը£

      – Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ, – հարցնում է նա£

      – Այո, – ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արգինային£

      – Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£

      – Այո£

      Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո» -ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®

      – Դու արդեն մեծ տղա ես, Աբիկ, – կամացուկ ասում է Արգինան£– Դու ամեն ինչ պետք է հասկանաս£

      Ես քիչ է մնում ճչամ՝ ախր, ես ամեն, ամեն ինչ հասկանում եմ, միայն կարգին բացատրել չեմ կարողանում£ Սակայն առաջվա պես, ասես ոնց որ լարած թութակ, կրկնում եմ.

      – Այո®

      Արգինան հանկարծ ջերմագորով ժպտալով, ասում է.

      – Դու կուզենայի՞ր իմ եղբայրը լինել£

      – Իհարկե, – ես հազիվ եմ զսպում ինձ, որպեսզի չգոռամ ուրախությունից£

      Արգինան պոռթկումով ինձ առնում է իր թևերի մեջ, գլուխս սեղմում իրեն£ Նրա քնքշանքից ու անուշաբույր մարմնի մտերմիկ մոտիկությունից սիրտս երջանկությունից ուռչում, նվաղում է և, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արտահայտած լինեմ դա, ասում եմ.

      – Դու անպայման կսիրես մեր գյուղը£

      – Ես այն հիմա էլ սիրում եմ, – ժպտում է Արգինան£

      – Իսկ դու ինչո՞ւ հատկապես մեր գյուղ եկար£

      – Ինստիտուտն ավարտելուց հետո երեք տարի պարտավոր ես աշխատել որևէ շրջանում£ Դա պարտադիր է, առանց դրան դիպլոմ չեն տալիս£ Մայրիկի հետ խորհրդակցեցինք, ես հանձնաժողովից խնդրեցի ուղարկել ձեր շրջանը, իսկ հետո այստեղ, շրջժողկրթբաժնում ասացի, որ ուզում եմ աշխատել Հնձախութի դպրոցում£ Բարի մարդիկ չմերժեցին, և ահա ես այստեղ եմ£

      – Ուրեմն դու կարող էիր և չգա՞լ մեզ մոտ, – վախեցած հարցնում եմ ես£

      – Իհարկե, կարող էի, – պատասխանում է Արգինան ժպտալով£– Ես կարող էի ասպիրանտուրայում մնալ, չէ՞ որ գերազանցության դիպլոմով եմ ավարտել ինստիտուտը£ Մեր կուրսից շատերն են մեկնել հեռավոր գյուղեր, խոստացել ենք նամակներ գրել իրար£

      Քամին թեթևակի տարուբերում է ծառերի կատարները£ Դեղին տերևները պոկվում են ծառերից, երկար օրորվում են օդում և հանդարտորեն ընկնում գետնին£ Ես մտածում եմ այն մասին, որ շուտով ձմեռ կլինի, ձյուն կգա, ձյան թանձր փաթիլները դանդաղասահ կգալարվեն օդում, հետո կնստեն ծառերին, տների տանիքներին, էլեկտրալարերի վրա, և սար ու ձոր, դաշտ ու ճամփա խոր ձյան տակ քուն կմտնեն մինչև գարուն£

      4

      Մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչ արագությամբ են թռչում օրերը, թե ինչպես օրերը դառնում են շաբաթներ, իսկ շաբաթները ամիսներ£

      Եվ ահա նորից աշուն է, և նորից մեր Հնձախութը դեղին շորեր է հագել£ Այստեղ-այնտեղ, ընկուզենիների վրա կռկռում են ագռավները, СКАЧАТЬ