ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 11

СКАЧАТЬ ես էդպես սիրել® Առանց սեր կյանքը, Աբիկ ջան, ոնց ասեմ քեզ, որ հասկանաս, ոնց որ տարին՝ առանց գարնան, առանց ծիլ ու ծաղկի® Երևի ճիշտ են ասել, որ պիտի գնահատես նրան, ով առանց քեզ չի կարող և չվազվզես նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Բայց դե… սրտի դեմ ի¯նչ կարող ես անել: Հլա էն ժամանակ, ասում եմ, չէ՞, նրա գնալուց հետո, քանի-քանի անգամ եմ երազում տեսել®-Մի քիչ ախուվախ քաշելուց հետո, նա այնպիսի մի ձայնով, որ քիչ է մնում հորանջոցս բռնի, ասում է.

      – Է¯հ, որտեղի՞ց եկավ, մեզ համար հանգիստ ապրում էինք մեր էս ձորերի մեջ®

      «Ապրիր էլի, քեզ ո՞վ է խանգարում», -մտքումս ասում եմ ես և լուռ քայլում դեպի տուն£

      5

      Ամբողջ մի տարի® Իրոք, այդ ե՞րբ անցավ այս մի տարին£ Դպրոցական պայուսակը ուսս գցած, ես դպրոցից վերադառնում եմ տուն£

      Կոշկակար Մերուժանի փայտե փոքրիկ արհեստանոցը գտնվում է կոլտնտեսության վարչության գրասենյակի ու գյուղական խանութի արանքում՝ մեր տնից ոչ հեռու, և իմ ճանապարհն արհեստանոցի մոտով է անցնում£ Զզվելի սովորություն ունի այդ Մերուժանը, որ օձիքդ ձեռքն ընկավ, էլ պրծում չկա£

      Այս անգամ ուզում եմ աննկատ անցնել, որպեսզի նա նորից չսկսի հին երգը£ Բայց չէ® Ըստ երևույթին, արհեստանոցի նեղլիկ լուսամուտից Մերուժանը նկատում է ինձ£ Նա արագ դուրս է գալիս արհեստանոցից՝ կաշվե երկար սև գոգնոցը կապած, դեմքին քաղցրենի ժպիտ, աչքերում՝ շողոմքոր կայծեր£

      – Բարև, Աբիկ ջան, – ասում է նա մեղուշ ձայնով£

      Ճարս ինչ՝ ստիպված կանգ եմ առնում£

      – Բարև, – ասում եմ ես£

      – Էդ որտե՞ղ ես, բոլորովին չես երևում£

      Ոնց էլ ստում է. օրական երկու անգամ, չհաշված, իհարկե, կիրակի օրերը, անցնում եմ այստեղով՝ մեկ դպրոց, մեկ էլ դպրոցից ետ` տուն£ Բայց նրա համար մեկ է՝ թեկուզ միլիոն անգամ անցիր, միևնույն է, էլի իրենն է կրկնելու. «Էդ ո-ր-տ-ե՞ղ ես, բ-ո-լ-ո-ր-ո-վ-ի-ն չ-ե-ս ե-ր-և-ու-մ»£ Մի բանից պիտի սկսի, չէ՞®

      Ես, իհարկե, նրան չեմ պատասխանում£ Հո չես ասի՝ ո՞նց չեմ երևում, հրես քո առջև կանգնած եմ£

      – Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար, – գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…

      Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£

      – Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ, – ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£

      – Ինչի՞ համար, – իմ հերթին հարցնում եմ ես£

      – Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£

      – Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£

      – Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– СКАЧАТЬ