Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449087393
isbn:
– Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա£
– Ինչո՞ւ, – զարմանում եմ ես£
– Չգիտեմ£ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը£
Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է£ Ես հո գիտեմ, որ Արգինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում£
– Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում, – ասում եմ ես£
– Հըմ, բոլորի հե՞տ®
– Իհարկե£
– Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®
– Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£
Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության ««Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£
– Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞, – հարցնում է Մաքսիմը£
Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®
– Այո, – ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£
– Էդ էր պակաս, որ վատ սովորեիր, – բարեհոգի ժպտալով ասում է Մաքսիմը£– Երևի Արգինան պարապում է հետդ£
– Ըհը£ Արի մեզ մոտ, քեզ հետ նույնպես կպարապի£
Մաքսիմը ծիծաղում, թեթևակի խփում է ուսիս£
– Լավ, Աբիկ ջան£ Պլաններս մնացին, հիմա բրիգադիրը կգա ու կսկսի գլուխ տանել£ Բարևներ հաղորդիր ինձանից®– ասում է նա ու անմիջապես ավելացնում է շփոթված£– Չէ, պետք չէ, մեկ էլ տեսար նեղացավ£
Եվ ոչ միայն Մաքսիմը, բոլորը-բոլորը փոխվել են իմ նկատմամբ£ Կոշկակար Մերուժանը, որը քսանչորս ժամվա ընթացքում մի անգամ է ժպտում միայն, այժմ, ինձ տեսնելիս, անմիջապես մոտենում է և նրա մանր աչքերը աշխույժ վազվզում են ակնախոռոչներում£
– Էդ որտե՞ղ ես, Աբիկ ջան, բոլորովին չես երևում, – ամեն անգամ ասում է նա£
– Որտե՞ղ պիտի լինեմ, քեռի Մերուժան, – ասում եմ ես£– Մեր գյուղից ո՞ւր պետք է գնամ, միշտ այստեղ եմ£
Մերուժանը ոտքի ծայրով քչփորում է հողը£ Ըստ երևույթին, նրան իմ բառերը վիրավորական են թվում£
– Բա ինձ նման ջահել տղային քեռի՞ են ասում, Աբիկ, – ասում է նա£
– Բա ի՞նչ են ասում, քեռի Մերուժան£
Մերուժանն այնպիսի հայացքով է նայում ինձ, որ ես պարզ զգում եմ՝ ուրիշ ժամանակ լիներ, վզակոթիս կտար ու կասեր՝ հայդա£ Բայց հիմա զուսպ ասում է.
– Սրանից հետո էլ չլսեմ, որ ինձ քեռի ես ասում, Աբիկ£ Դու դրանով, գիտե՞ս, ոնց որ սրած դանակը վերցնես ու խրես սիրտս£
Ինձ համար դժվար է հասկանալ, թե այդ հասարակ ու սովորական «քեռի» բառը ինչու է Մերուժանին սրած դանակ թվում, ես ուզում եմ խոսք բացել այդ մասին, բայց Մերուժանը անսպասելի հարցնում է.
– Արգինան СКАЧАТЬ