Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449087393
isbn:
– Տեր աստված, սա ի՞նչ բնավորություն ունի£ Այ մարդ, ձայնազո՞ւրկ եմ ես, ինչի՞ ես խանգարում£ Երբ խոսում ես՝ ես քեզ խանգարո՞մ եմ: Չեմ խանգարում, չէ՞, բարի եղիր, դու էլ ինձ մի խանգարիր£
Երբ հայրիկը խոսում է, դժվար է գուշակել՝ երբ է լուրջ խոսում, երբ՝ կատակում£ Հիմա, իհարկե, կատակում է£ Իբր մայրիկից նեղացած՝ նա դառնում է Արգինայի կողմը£
– Բարի գալուստ, Արգինա ջան® Դու որոշել ես աշխատել մեր գյուղում£ Շատ լավ ես արել, մեր աչքի վրա տեղ ունես£ Բայց նախ՝ պետք է ամբողջ հոգով սիրես քո աշխատանքը, նվիրվես դրան, որովհետև չկա ավելի մեծ հաճույք, քան սիրած գործին նվիրվելը£ Ես, օրինակ սիրում եմ իմ գործը£– Հայրիկն իրեն արդեն յոթերորդ երկնքում է զգում£– Մոտ տասը տարի կոլտնտեսության ամբողջ անասնապահության համար ես եմ պատասխանատու£ Գլխավոր զոոտեխնիկ եմ£
– Լավ է ասացիր, թե չէ կարող էր կարծել, թե էս գյուղի տանուտերն ես, – հանգիստ խայթում է մայրիկը՝ թաքուն աչքով անելով Արգինային£
– Դե արի ու մի խմիր, – ծիծաղում է հայրիկը՝ մի ումպով խմելով թթի օղին£– Թութն ու թթի օղին բուժական ուժեղ հատկություն ունեն, – շարունակում է նա: -Դրա համար էլ Ղարաբաղը երկարակյացների երկիր է: Մի բան պատմեմ` լսիր£ Ղարաբաղում մի շատ ծեր մարդ ճանապարհի եզրին նստած լաց է լինում£ «Ի՞նչ է պատահել°°, – հարցնում են£ Մեծ եղբայրս ծեծել է», -ասում է£ Զարմանում են, որ ինքն էդքան ծեր մարդ՝ մեծ եղբայր ունի£ «Ինչո՞ւ է ծեծել», – հարցնում են£ «Հերս ներս մտնելիս՝ ոտքի չեմ կանգնել», -ասում է£ – Արգինան լիաթոք ծիծաղում է, իսկ հայրիկն ասում է.– Արգինա ջան, էս մեծ աշխարհում մեկը չեղավ, որ հասկանար ինձ£ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես- Նա ուզում է կրկին օղի լցնել բաժակը, բայց ձեռքի անզգույշ շարժումով շրջում է շիշը և մինչ մայրիկը կհասցներ սեղանից վերցնել շիշը, օղին թափվում է սփռոցին՝ թթօղու անդուր հոտը տարածելով սենյակով մեկ£
– Շատ լավ եղավ, – ասում է մայրիկը ծիծաղելով£– Նորմայից ավել մի խմիր£
– Արուս, էսօր կարելի է, – ասում է հայրիկը՝ նայելով Արգինային£– Էսօր առանձնահատուկ օր է, թանկագին հյուր ունենք£ Գնա մի ուրիշ շիշ բեր£ Ի միջի այլոց, – ավելացնում է նա, – կատակ չեմ անում, թթի օղին, իրոք, բուժական մեծ հատկություն ունի£
Մայրիկն Արգինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին£
Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու£ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց£
– Մամ, – ասում եմ ես£– Մամ®
– Ի՞նչ է, Աբիկ ջան£
– Մամ, մեր ի՞նչն է Արգինան£
Մայրիկը զարմանքով նայում է ինձ£
– Դու ցնորվե՞լ ես, այ տղա, – ժպտում է նա£
– Ոչ, բոլորովին, – ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով, – մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է£
Բայց մայրիկը միայն ժպտում և ասում է փութկոտությամբ.
– Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա, – և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.– սա տար, ես խաշլաման բերեմ£
СКАЧАТЬ