ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 7

СКАЧАТЬ էլ ետևի՞ց, – ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£

      Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£

      – Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է, – ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը£

      – Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի, – հպարտությամբ ասում եմ ես£

      Արգինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը£ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու ձոր անդին£ Ճշմարիտն ասած, իմ այդ միտքը բոլորովին դուր չի գալիս ինձ£

      – Իսկ ձեր քաղաքը, երևի, շատ է, հա՞, գեղեցիկ, – քրթմնջում եմ ես, մի պահ նայելով դեպի այնտեղ, ուր սարը բարձրացել, ձուլվել է երկնքին:

      – Շա¯տ, – արտաբերում է Արգինան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսելու տոնին£

      – Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ, – ասում եմ ես նույն անբավականությամբ և ակամա նայում եմ մայրիկին£ Մայրիկը հանդիմանանքով տարուբերում է գլուխը՝ իբր, ամաչեիր գոնե£ Թեպետ ուշացումով, բայց ինքս էլ զղջում եմ, որ հիմար հարց տվի£ Իսկ Արգինան, – այ կեցցե նա, – ամենևին էլ չի նեղանում£ Նա առաջվա պես անհոգ ժպտում է և քնքշորեն խճողում է մազերս£

      Մայրիկը բարձրանում է տուն՝ երևի նախաճաշ պատրաստելու£

      – Դպրոցում ո՞նց են գնում գործերդ, Աբիկ, – անակնկալ հարցնում է£ – Լա՞վ ես սովորում£

      Հարցն իսկապես անակնկալ էր, բայց ես գրամ անգամ չեմ շփոթվում, որովհետև պատրաստ ունեմ պատասխանը (բոլոր մեծահասակները տալիս են այդ հարցը և, հավանաբար, իրենք էլ չգիտեն, թե ինչու) £

      – Գերազանց, – ասում եմ

      – Իսկ ռուսերենի՞ց ինչպես ես, – ձեռք չի քաշում Արգինան£

      Եթե դարձյալ ասեմ «գերազանց», նա ինձ չի հավատա, որովհետև արտահայտվելու ձևից անգամ կզգա, որ իմ ասածի մեջ մի քիչ աղը պակասում է, – ինչ արած, այդպիսի գործերում ստել չեմ կարողանում, թեպետ, իհարկե, նման հիմար վիճակներից դուրս գալու համար մեկ-մեկ չէր խանգարի£ Ուստի ասում եմ.

      – Ոչինչ, չորսի ու երեքի արանքում£

      – Այ, դա արդեն բանի նման չէ, – դժգոհությամբ գլուխն օրորում է Արգինան£

      Ես ինքս էլ հասկանում եմ, որ «բանի նման չէ», բայց ինչ կարող եմ ասել£ Այնուամենայնիվ, հարցնում եմ միամիտ տեսքով.

      – Ինչո՞ւ£

      – Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®

      – Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£

      Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.

      – Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£

      Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի СКАЧАТЬ