ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 21

СКАЧАТЬ Աղմուկ, իրարանցում է, լաց ու հառաչանք, այդ ձայներից ու կրակի կատաղի ճայթյուններից երկիր ու երկինք ցնցվում են£ Իսկ ո՞ւր են Արգինան, մայրիկը®

      –Երեխաները£ Նրանց հարկավոր է դուրս բերել շենքից,– բարձրաճիչ բղավում է ինչ-որ մի կին, և այդ անհամար ձայների ու աղմուկի մեջ ես հազիվ եմ ճանաչում իմ մայրիկի ձայնը£ Մայրիկս ինչ-որ մարդկանց հետ պատգարակի վրա դուրս է բերում մի մարդու. երևի նրան, որին արջը հոշոտել է£ Նա արագ սրսկումներ է անում մարդուն£

      Եվ հանկարծ ծխի ու կրակի մեջ ես նշմարում եմ Արգինային£ Դա տևում է մի կարճ ակնթարթ միայն, հաջորդ վայրկյանին նա չքանում է իմ տեսադաշտից£

      –Աբիկ,– ետևից կանչում է ինչ-որ մեկը£

      Այդ իրարանցման մեջ ես, այնուամենայնիվ, ճանաչում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում և առաջին հարկի դռնախորշում տեսնում եմ Արգինային՝ գրկին ինչ-որ երեխա£ Ձեռքերով պաշտպանվելով կրակից ու ծխից շնչահեղձվելով, ես վազում եմ Արգինայի կողմը, նրա ձեռքից վերցնում եմ երեխան և վազում ետ£ Մի պառավ կին իմ ձեռքից վերցնում է երեխան, և ես կրկին վազում եմ դեպի դռնախորշը£ Սակայն այստեղ ոչ ոք չկա£ Ես ուզում եմ մտնել ներս, բայց այնտեղից մի այնպիսի տաքություն է հորդում, որ ակամա ետ եմ ցատկում£ Մարդիկ արդեն տեղ են հասել, և իմ շուրջը ջրով լի դույլերով ու կուժերով դեսուդեն են նետվում նրանք՝ մեր թաղեցիները, ուրիշ թաղամասերից էլ կան, ցաքուցրիվ վազվզում են այս ու այն կողմ, գոռում, աղաղակում են՝ առանց իրար լսելու£

      –Ջուր բերեք, շուտ£

      –Հող լցրեք£

      –Բահերով, բահերով հող նետեք£

      –Ջուր, դեպի այս կողմը, դեպի դռները£

      –Շուտով կգա հրշեջ մեքենան, հող շպրտեք£

      –Շրջկենատրոնից մինչև այստեղ քառասուն կիլոմետր ճանապարհ է, մինչև կգա, և այն էլ մեր ճանապարհներով, ամեն ինչ մոխիր կդառնա£

      Կրակն ավելի է բորբոքվել, դռնախորշին մոտենալ արդեն հնարավոր չէ£

      Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, բայց Արգինան չկա£ Ո՞ւր մնաց նա£ Հրդեհի կատաղի ճարճատյունը, մարդկանց բղավոցներն ու ոտքերի դոփյունը, ջրի մեծ չաները թափքերում բեռնատար մեքենաների տագնապալից ազդանշանները` այս ամենը վերածվել է ահավոր մի խառնաշփոթության, որից, թվում է, հողն ինքը տնքում, երերում է ոտքերի տակ£ Ո՞ւր է Արգինան£ Ինչո՞ւ նա այլևս չի երևում£ Սարսափը պատում է ինձ£ Ես սկսում եմ լաց լինել£

      Ծվվոց, ծկլթոց է ամենուր£ Եվ հանկարծ ես տեսնում եմ Արմենին£ Մինչև գոտկատեղը չգիտես ինչու մերկ, մրից լիովին սևացած, նա հենց նոր հիվանդանոցից պատուհանով դուրս է բերել հերթական հիվանդին և հիմա, այս ու այն կողմ ընկած, որոնում է ինչ-որ մեկին®

      –Արմեն,– ձայնում եմ ես£– Արմեն, այս կողմ, Արմեն®

      Ես նրան ասում եմ, որ այնտեղ, ներսում է Արգինան£

      –Նա ներս մտավ այնտեղ ու մինչև հիմա չկա®

      Արմենն առանց վայրկյան կորցնելու, իրեն նետում է դեպի դռնախորշը, որտեղից քուլա-քուլա ելնում է բոցախառն ծուխը£ Սակայն նա հազիվ է չքանում այդ ծխի մեջ, երկրորդ հարկի լուսամուտից կրակը միանգամից դուրս է ժայթքում՝ յոթ գլխանի վիշապի պես լիզելով լուսամուտի փեղկերը, որոնք իսկույն բռնկվում, բոցավառվում են£ Եվս մի երկվայրկյան, ու հանկարծ կայծերի հսկայամեծ խուրձը ծառս է լինում դեպի երկինք, և ահռելի թնդյունի մեջ մի պահ մարում են հավաքվածների սարսափահար СКАЧАТЬ