ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 24

СКАЧАТЬ դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում£

      Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին£

      –Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք,– ինչպես օրհնանք մրմնջում է նա£– Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի£– Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.– Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի£

      Ես ելնում, դուրս եմ գալիս բակ£ Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց տրակտորն ու լռեց£ Նայում եմ շրջակա լեռներին ու անտառներին, երեկ, երբ գյուղ հասանք, դրանք ծածկված էին թանձր քաշաթխպով, իսկ հիմա, ասես շաղով լվացած, ցոլցլում են արեգակի շողերից£ Ներքևում, ձորում, խլաձայն աղմկում է գետը, որ գալիս է հեռվից, Վարդանաբերանց սարերից, և, գյուղը կիսելով երկու մասի, թթայգիներով գնում, կորչում է Խաչենագետի հովտում£

      Այդ այգիներում էին տեղի ունենում համբարձման տոները, ճերմակազգեստ փոքրիկ աղջիկները՝ երեսները ծածկած ճերմակ շղարշով, ձեռքները զգույշ իջեցնելով կճուճների մեջ, վիճակ էին հանում, իսկ մեծերը սրտի թրթիռով սպասում էին, թե ինչպիսին դուրս կգա իրենց բախտը£

      …Կարմիր պարտիզան Նիկոլայը, ծառերի տակ, տղաների մեջ կանգնած, շարունակ նայում էր Շահումին՝ իր կրակուն աչքերով հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին, իսկ երեկոյան հարազատների հետ եկավ նրանց տուն՝ խոսք առնելու£ Դա անչափ բախտավոր օր էր Շահումի համար, հնար լիներ՝ թև կառներ, կթռչեր երջանկությունից£ Բայց ինչո՞ւ և ո՞ւր թռչեր, երբ այստեղ է նրա երջանկությունը, ահա նստած է նա պատշգամբում, ցածրաձայն զրուցում է, և ինքն՝ ասես հիպնոսացած, ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել նրա ասածների իմաստը, չի համարձակվում գոնե մի անգամ նայել նրան£ Միայն մի բան հասկացավ Շահումը, և դա վերաբերում էր հարսանիքին. Նիկոլայը վաղը գնում է, ամսի վերջին կգա, հարսանիք կանեն, և իրենք կճանապարհվեն Բաքու£ Աստված, ե՞րբ կգա ամսի վերջը, միթե՞ չեն հասկանում, որ իր սիրտը չի դիմանա այդ անջատմանը£ Շահումը նույնիսկ զարմանում էր՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ ինքը մինչ այդ կարողացել էր ապրել առանց նրա գոյության, ուրեմն անիմա՞ստ է եղել իր կյանքը մինչև հիմա® Ստացվում է, որ, այո, անիմաստ ու անարժեք էր եղել, այլապես սիրտը կրակի մեջ չէր այրվի այսպես, կարոտից հալ ու մաշ չէր լինի® Լավ էր, որ ամենամոտ ընկերուհին՝ Մարգարիտը, շարունակ կողքին էր, ծիծաղում, սիրտ էր տալիս, բայց մեկ էր, տագնապալից էր սպասումը մինչև հարսանիք, իսկ հարսանիքին մի օր մնացած՝ ուղղակի քիչ էր մնում սիրտը կանգներ անհամբերությունից® կարգ կար այդպիսի այն հեռու ժամանակներում. հարսանիքի օրը, մինչև եկեղեցի գնալն ու եկեղեցուց հետո՝ մինչև հարսանիքի վերջը, աղջիկն իրավունք չուներ տեսնելու իր նշանածին, խոսելու նրա հետ£ Ծաղկավոր մետաքսից կարված զանդրուկը հագցրած գլխին, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հրացանների համազարկով, ուրախ բացականչություններով նրանց տարան գյուղամեջ, Սուրբ Աստվածածին եկեղեցին£ Դեմառդեմ ու ձեռք-ձեռքի կանգնել էին նրանք տեր Վարդանի առջև, ինքը ոչինչ չէր տեսնում անթափանց շղարշի տակից, հայացքը СКАЧАТЬ