Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Автор: Լևոն Ոսկանի Ադյան
Издательство: ЛитРес: Самиздат
Жанр: Афоризмы и цитаты
isbn:
isbn:
–Չգիտեմ£
–Այս չորս ամիսներին ուզում եմ ամեն օր հանդիպել քեզ£
–Իսկ հետո՞,-ասում է Արգինան£
–Իսկ հետո հանդիպել և այլևս չբաժանվել երբեք£
Ես կամաց, առանց որևէ ձայնի, ետ-ետ եմ սողում և, քիչ այն կողմ, մթության մեջ ոտքի կանգնելով, վազում եմ տուն£ Ես վազում եմ արագ՝ երբեմն ետ-ետ նայելով, ասես ինչ-որ մեկը հետևում է ինձ£
Տանը առաջվա պես ոչ ոք չկա£ Մեր Չալկան մի քանի անգամ ընկնում է ոտքերիս տակ, ցատկոտում է այս ու այն կողմ, բայց ես նրան ուշադրություն չեմ դարձնում, բարձրանում եմ տուն և, առանց լույսը մարելու, հապշտապ մտնում եմ անկողին£
Ես երկար սպասում եմ Արգինային, բայց նա չկա£
Ծանր, սևավուն ամպերը ծածկում են լուսնյակի երեսը, դրսում ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, և այդ անթափանց խավարի մեջ հստակ հնչում է մեր Բարակ ջուր գետի միալար վշշոցը£ Շունչս պահած ու ականջս ձայնի՝ սրտատրոփ սպասում եմ£ Բակում ծանոթ ճռնչյունով բացվում է դարպասի դուռը£ Արգինան է£ Նա անաղմուկ, թեթևաքայլ մտնում է տուն£ Ես ձևացնում եմ, թե քնած եմ, բայց գաղտուկ հետևում եմ նրան£
Արգինան մոտենում է հայելուն, և ես հայելու մեջ տեսնում եմ նրա քիչ գունատ, բայց չքնաղ դեմքը, նուրբ ռունգերով հմայիչ քիթը, խոշոր, արտահայտիչ աչքերն ու լիքը շուրթերը® Նա, իր սովորության համաձայն, գլխի վարժ շարժումով նետում է ճակատին ընկած մազերը և հանկարծ ձեռքերով ծածկում է դեմքը£ Մի՞թե լաց է լինում® Սիրտս ալեկոծվում է նրա հանդեպ ունեցած անհուն սիրուց ու խղճահարությունից£ Սակայն վախենում եմ ափսոսանքի մի բառ անգամ արտասանել. նա կարող է նեղանալ՝ նկատելով, որ հետևում եմ իրեն£ Դրա համար էլ սկսում եմ թեթևակի խռմփացնել£
Արգինան դանդաղ շրջվում է իմ կողմը£ Ես լսում եմ նրա հուշիկ քայլերը… Նա մոտենում է ինձ, զգուշությամբ նստում է իմ մահճակալի ծայրին, և ես զգում եմ, թե ինչպես է խոնարհվում ինձ վրա, արդեն զգում եմ նրա անուշիկ բուրմունքը£ Արգինայի տաք շուրթերը հպվում են իմ այտին£ Ես արագորեն բացում եմ աչքերս, մի ձեռքով թեթևակի գրկում եմ Արգինային, ուզում եմ համբուրել նրան, սակայն չեմ համարձակվում£
–Դու չէիր քնեել, չէ՞, Աբիկ,– հարցնում է նա, առանց ետ քաշվելու£
–Ոչ,– պատասխանում եմ ես դողդոջուն ձայնով£– Չէի քնել£ Դու այդ որտե՞ղ էիր այսքան ժամանակ,– հարցնում եմ ես՝ աչքերս դարձնելով մի կողմ£
Նա իմ հարցին չի պատասխանում£
–Աբիկ,– ասում է նա,– կարո՞ղ ես հաշվել՝ ինչքա՞ն է մնացել մինչև աշուն£
–Ի՞նչ մի դժվար բան է դա£ Ուղիղ չորս ամիս£
–Դու երջանիկ ես, Աբիկ, քեզ համար չորս ամիսը պարզապես չորս ամիս է, և վերջ£
–Իսկ քե՞զ համար,– հարցնում եմ ես, զգալով, թե ինչպես է թրթռում սիրտս:
–Ինձ համար®,– Արգինան մի պահ մտածում է£– Ինձ համար՝ մի ամբողջ հավիտենակունություն£
10.
Այդ գիշեր նա ուշ պառկեց£ Գրավորներ էր ստուգում, բայց պառկեց թե չէ՝ անմիջապես քնեց£ Ես միշտ էլ զարմանում եմ վայրկյանպես քնով անցնելու նրա հմտության վրա£ Ես այդպես չեմ կարողանում՝ մի կողքից մյուսն եմ շրջվում, նորից ու նորից վերհիշում եմ այն ամենը, ինչ տեսա ու լսեցի այնտեղ՝ ձորամերձ այգու ծառերի տակ, սակայն, միևնույն է, քնել չեմ կարողանում£ Իմ լուսամուտից երևում է երկնքի մի ծայրը, բայց երկնքի այդ մասը դեռևս պատված է ամպերով և նայելու СКАЧАТЬ