ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 18

СКАЧАТЬ անում,– վիրավորված հարցնում եմ ես£

      –Ինչ եմ անում, ինչ եմ անում,– տնազում է մայրիկը,– ի՞նչ պիտի անես, հիմար հարցեր ես տալիս£ Շուտ գնա քնելու, Արգինան քեզնից լավ գիտի տան ճանապարհը£

      Ես գլխիկոր քայլում եմ դեպի իմ մահճակալը՝ մտքում հաստատ որոշելով սպասել մինչև Արգինայի գալը£

      Սակայն չգիտեմ ինչպես էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել£ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից£ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է£ Ականջ եմ դնում£ Բվի կռինչը մեր այգուց է գալիս£ Իսկ տանը լռություն է£ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արգինայի սենյակի դուռը£ Նա խոր քնած է, փոքր երեխայի պես ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու£

      Դրսում, մթան մեջ, կրկին չարագուշակ կանչում է անիծյալ բուն£

      9.

      –Մինչև արձակուրդները հաշված օրեր են մնացել,– ասում է Արգինան£– Շուտով քեզ հետ կգնանք քաղաք£

      –Արմե՞նն էլ է գալու մեզ հետ, -հարցնում եմ ես£

      –Այո® Այսինքն՝ նա առանց այն էլ սեսիոն քննությունների է գնում£

      –Նա Բաքվո՞ւմ է սովորում£

      –Իհարկե£ Դու ինչ է, չգիտեի՞ր այդ մասին£

      –Ոչ:– Ես գլուխս տարուբերում եմ բացասաբար£

      –Մենք այնտեղ երեքով կշրջենք ծովափին, նավով կզբոսնենք ծովում, կինո կգնանք£ Եթե, իհարկե, դու դեմ չես,– ասում է նա ժպտալով£ Ձեռ է առնում: Իհարկե դեմ չեմ:

      Երեկոյան, երբ Արգինան հագնում է իր երկնակապույտ զգեստը, ինձ իսկույն պարուրում է թախծոտությունը, և ես, ինքս էլ չգիտեմ ինչու, հիմարաբար ու անվստահ հարցնում եմ.

      –Ե՞ս էլ եմ գալիս հետդ£

      Արգինան անսքող աղերսանքով նայում է ինձ£ Ես, իհարկե, հասկանում եմ, այնքան էլ նրա սրտովը չէ, որ ես քարշ եմ գալիս իր ետևից, բայց և չի ուզում վիրավորել£ Ես դա ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ:

      –Լավ, չեմ գալիս,– արագ ասում եմ ես£

      –Ինչո՞ւ,– հենց այնպես հարցնում է նա:

      –Մտադրությունս փոխեցի,– թոթովում եմ ես:– Ավելի լավ է Հովիկին կանչեմ ու միասին շախմատ խաղանք£

      Արգինան երախտագիտությամբ համբուրում է այտս և արագ դուրս է գալիս տնից£

      Իհարկե, Հովիկի մասին ես ստեցի, այսօր տրամադրություն չունեմ շախմատ խաղալու£ Հայրիկը նույնպես տանը չէ, կանչել են Ստեփանակերտ՝ անասնապահների մարզային հավաքի, իսկ մայրիկն այսօր ամբողջ օրը հիվանդանոցից տուն չի եկել, որովհետև հարևան գյուղից մի մարդու արջը անտառում գզգզել է, և նրան համարյա անհուսալի վիճակում առավոտյան բերել են հիվանդանոց£ Մայրիկը, հավանաբար, գիշերը հերթապահի այնտեղ£

      Ես մենակ եմ մնացել տանը, և կյանքում առաջին անգամ զգում եմ, թե ինչքան անտանելի բան է մենակությունը£ Իմ հոգում այնպիսի տրտմություն է, որ քիչ է մնում պայթի սիրտս£ Չգիտեմ, թե ինչ անեմ£ Դուրս եմ գալիս բակ£ Այստեղ նույնպես հետաքրքիր ոչինչ չկա, նույն դատարկությունն է£ Իմ քայլերն ակամաբար ինձ հանում են փողոց, տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որտեղով անձրևների ժամանակ վազում են գյուղամիջից իջնող պղտոր ջրերը, գնում եմ ձորի կողմը£ Գիտեմ, որ լավ բան չէ արածս, բայց СКАЧАТЬ