Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Автор: Լևոն Ոսկանի Ադյան
Издательство: ЛитРес: Самиздат
Жанр: Афоризмы и цитаты
isbn:
isbn:
–Դու ուրա՞խ ես, որ եկար մեր գյուղ£– Արմենի ձայնն է:
–Այո, իհարկե£ Ես երջանիկ եմ, որ եկա£ Չէ՞ որ այստեղ ես հանդիպեցի քեզ£
–Արգինա® ես կխենթանամ®– շշնջում է Արմենը և, Արգինային ամուր սեղմելով կրծքին, սկսում է համբուրել նրան:
Ես սպասում եմ, որ ահա Արգինան բարկացած մի կողմ կհրի նրան և արցունքն աչքին նեղացած կվազի տուն£ Բայց ոչ, նա ամենևին չի բարկանում, չի հրում Արմենին մի կողմ® Նա թույլ հառաչում է Արմենի գրկում, լուսնալույսի մեջ դեմքը կծկելով՝ ինչպես ցավից, մատներով խճողում է նրա մազերը՝ ավելի ու ավելի սեղմվելով նրան£
Եվ կրկին օրորվում են ծառերի ճյուղերը, մեղմորեն շնկշնկում են տերևները, և կրկին ասես ինչ-որ բան են փսփսում իրար՝ ս-ս-ս, ս-ս-ս®
Ես պատրաստ եմ գետինը մտնել ոչ այն է անդադար հոսող իմ արցունքների պատճառով, ոչ այն է ամոթից, անտանելիորեն այրվում է դեմքս, և ես չգիտեմ, թե ուր կորչեմ£ Ուզում եմ հոնգուր-հոնգուր լալ, և, որպեսզի լաց չլինեմ, ուժեղ կծում եմ շուրթերս£
Իմ ականջների մեջ ու իմ գլխում շարունակ ինչ-որ տարօրինակ, մի վայրկյան անգամ չընդհատվող աղմուկ է£ Բայց թեթև քամուց իրար խփվող տերևների աղմուկ չէ դա, այլ ավելի շուտ՝ ջրվեժի շառաչ£ Եվ այդ աղմուկի միջից հանկարծ լսվում է գիշերային երկնքով անցնող արագիլների կանչը£ Արգինան ու Արմենը մի պահ նայում են վեր, դեպի երկինք£ Արագիլների թախծական կանչը հետզհետե հեռանում, կորչում է սարերի ետևում£
–Երբ Թարթառի ձորում սկսվեց Սարսանգի ջրամբարի կառուցումը, միաժամանակ որոշում եղավ հատել անտառի այն մասը, ուր ապագա լիճը պետք է լինի,– հայացքը դեռևս հեռավոր սարերին, ասում է Արմենը£– Դե հո անտառը չէին թողնելու ջրի տակ£ Բայց ահա եղան մարդիկ, որ, օգտվելով առիթից, կտրեցին նաև շատ ծառեր՝ լճի սահմաններից շատ հեռու£ Ամբարտակի մոտ մի բարդի կար՝ կատարին արագիլի բույն£ Նրանք կտրեցին նաև այդ բարդու ճյուղերը, բույնն ավերվեց£ Իսկ երբ եկավ գարունը, արագիլները վերադարձան£ Նրանք մոտենում էին թևածելով, ուրախության ճիչեր արձակելով£ Հասնելով ծանոթ բարդուն, նրանք, երևի հասկացան կատարվածը, տագնապալից կռինչներ հանելով մի քանի անգամ պտտվեցին բարդիների շուրջը, իսկ հետո հեռացան£ Այն գնալն էր, այլևս չվերադարձան…
–Նայիր, Արմեն, տեսնո՞ւմ ես, այնտեղ, գյուղ մտնող ճանապարհի վրա կանգնած մենավոր դեղձենին,– ուշացումով ասում է Արգինան£– Դու համաձա՞յն ես, որ այն դարձնենք մեր թալիսմանը£
–Ի՞նչ թալիսման,– զարմանք արտահայտող ձայնով հարցնում է Արմենը£
Արգինան անհամբերատար թափահարում է գլուխը
–Միայն մի խոսք՝ այո կամ ոչ£
–Այո£ Իհարկե, այո… Բայց չեմ հասկանում, դա ի՞նչ է նշանակում£
–Քանի դեռ այդ ծառը կանգնած է այնտեղ՝ ողջ ու անվնաս, ինձ ոչինչ չի լինի կյանքում՝ ոչ փորձանք, ոչ վիշտ, իսկ եթե չլինի այդ ծառը, որևէ մեկը կտրի այն, կամ կոտրվի ճյուղերից նույնիսկ մեկը՝ մեծ դժբախտություն կպատահի մեզ£
Նա այդ բառերն արտասանում է այնպիսի կրքոտ համոզվածությամբ ու այնպես համոզված, որ սարսափել կարելի է, և ես ակամա մտածում եմ՝ նա խելքը թռցրել է, ինչ է£ Մի՞թե նա չի հասկանում, որ ես տեղնուտեղը կմեռնեմ, եթե նրան մի բան պատահի: Հավանաբար նույնն է մտածում СКАЧАТЬ