Название: Անցյալից
Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Жанр: История
isbn: 9781772467406
isbn:
Եվ այսքանից` ի՜նչ հրճվանք, ի՜նչ ակնկալություններ։ Դելկասեն դարձավ Հայոց հարցի պաշտպան։ Մի ֆրանսիացի գրեց, թե Դելկասեն միակ քաղաքագետն է Եվրոպայում, որ զուրկ չէ սրտից։ Այդ սիրտն էլ, հարկավ, կհարկադրեր նրան Հայոց հարցը դնել պետությունների առջեւ եւ լուծել տալ։ Բայց սա, իհարկե, մանկական թոթովանք էր, եւ ինքը` Դելկասեն, շուտով ապացուցեց, որ իրեն, իբրեւ դիվանագետի, զրպարտում են` ինչ-որ սիրտ դնելով իր կրծքի տակ։ Հայոց հարցի համար նա ոչ մի միջամտություն չարեց։ Բայց երբ սուլթանի կառավարությունը մերժեց վճարումներ անել Ֆրանսիայի երկու վաշխառուների, նույն Դելկասեն ֆրանսիական նավատորմն ուղարկեց թուրքական ջրերը եւ անվթար ստացավ վաշխառուների բոլոր պահանջները։
Սա չափազանց պարզ էր` երեխաներին անգամ դաս դառնալու համար։ Բայց Չոպանյանը շարունակեց հավատալ, որ «ֆրանսիական ազնիվ ազգը» պիտի ազատի հայերին։ Եվ միայն նա չէր այդպիսի հավատի տեր։ Քրիստափոր Միքայելյանի մտցրած ուղղությունն էր, որ Դաշնակցությունը շարունակ դիվանագիտական մարզանքներ կատարի` դիմումներ անելով մեծ պետությունների (գլխավորապես Անգլիայի եւ Ֆրանսիայի) կառավարություններին։ Այդ ժամանակներից էր, որ Ժնեւի դաշնակցական կենտրոնը` «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաեւ մի հատ ռեդինգոտ128, մի հատ էլ ցիլինդր129` դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար։ Գնալ, ներկայանալ մի որեւէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում` մինիստրների նախասենյակներում նստելը։
Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը։
Գ
Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թեւակոխեր վերակենդանության շրջանի մեջ։ Հեղափոխական գործի երկու կողմերն էլ` հայդուկայինը եւ քաղաքագիտականը, վարկաբեկված էին։ Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային։
Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։
1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը130` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը131. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երեւույթ էր կազմում։ Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը։ Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն СКАЧАТЬ
128
Երկար սերթուկ։
129
Լայնեզր, գլանաձեւ գլխարկ։
130
Գոլիցին Գրիգորի Սերգեեւիչ (1838-1907) – Կովկասի կառավարչապետ 1896-1905-ին, մոր կողմով լեհ՝ ռուս նացիոնալիստ միապետական, ռուսիֆիկացման բիրտ մեթոդների կողմնակից, հալածել, ձերբակալել, աքսորել է հայ մտավորականների ու ազգային գործիչների, գրաքննել եւ փակել է հայկական պարբերականներ, բարեգործականներ, դպրոցներ, կառավարության որոշմամբ թալանել է Հայ եկեղեցին, պնդել է «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսի վերացման մասին։ Հովանավորվել է Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաեւիչի կողմից։
131
Այստեղ հետաքրքիրը «փութացնել» բառն է. այսինքն՝ Լեոն գիտեր, որ Ռուսաստանի վերջնական նպատակն ազգերի ձուլումն էր, ռուսացումը, եւ խնդիրը միայն արագությունների մեջ էր։ Դա պատկերացնող հայ մտավորականը չէր կարող ունենալ ռուսական կողմնորոշում, օրհնել «ռսի ոտը»։