Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 53

Название: Անցյալից

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467406

isbn:

СКАЧАТЬ կրթություն է ստացել Պոլսում եւ Լոնդոնում։ Սասունի 1904թ. ապստամբության հերոսներից, Անդրանիկի կամավորական ջոկատում մասնակցել է Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ին Բաքվի կոմունայի զորքերի հայկական մասի հրամանատարն էր եւ զոհվեց այնտեղ թուրքական բանակի դեմ մարտում։ Հետայսու գրքում հանդիպողը բացառապես վերջինն է։ Գրքում այլ Մուրադներ չեն հիշատակվում։

      97

      Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) – Ռուսների վերջին կայսրը (1894-1917), նրա օրոք տեղի ունեցան հայ-թաթարական ընդհարումները, բռնագրավվեց Հայ եկեղեցու գույքը, փակվեցին հայկական դպրոցներ եւ պարբերականներ, հալածվեցին ու սպանվեցին հայ գործիչներ. իր ընտանիքի հետ միասին գնդակահարվեց 1918-ին, Եկատերինբուրգում։

      98

      Այս եւ հետագա հանդիպող դեպքերում «այսինչի մինիստրություն» արտահայտությունը պետք է հասկանալ որպես վարչապետի կաբինետ՝ նախարարների խորհուրդ։

      99

      Բեռլին-Բաղդադ երկաթուղու շուրջ բախվում էին բոլոր խոշոր տերությունների եւ կառույցների շահերը։ Սա ոչ միայն տնտեսական եւ ռազմա-ստրատեգիական նշանակություն ուներ, այլեւ առարկայորեն շոշափում էր հայության կենսական շահերը. Թեոդոր Հերցելն առանց հաջողելու խնդրեց սուլթանին, որ հրեաներին ազգային փոքրիկ օջախ տրամադրվի իրենց պատմական հայրենիքի մի հատվածում՝ դրա դիմաց ի շարս այլոց խոստանալով հոգալ անապատի միջով անցնելիք երկաթուղու շինարարության ահռելի ծախքերը։ Սուլթանը չհամաձայնեց։ Երկաթուղին սկսեց կառուցվել 1888-ին։ Դա Գերմանիայի գաղութատիրական քաղաքականության փորձն էր, որը բրիտանացիք ու ռուսները ֆրանսիացիների հետ ընդունեցին որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Թեեւ բրիտանացիները սկզբից փորձեցին համատիրություն սահմանել գերմանացիների հետ ու հավասար ներդրումներ անել, բայց նրանք դա դադարեցրին Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Այն ավարտվեց միայն 1940-ին։

      100

      Խոսքը Գերմանիայի երկրորդ եւ վերջին կայսր Վիլհելմ Բ-ի (1859-1941) մասին է, որ իշխել է 1888-1918թթ.։ Թոռն էր Վիլհելմ Ա Հոհենցոլեռնի (1797-1888), որ Պրուսիայի թագավորն էր 1861-ից եւ Բիսմարկի քաղաքական տաղանդի շնորհիվ՝ գերմանական կայսրը՝ 1871-ից։

      101

      Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, նշվածը, էջ 130-147, 767, ինչպես նաեւ դրա համապատասխան հղումները։

      102

      Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) – Ռուս դիվանագետ՝ Ռյուրիկից սերող իշխանական տոհմից. 1859-1863թթ. Ռուսաստանի բանագնացը Կ.Պոլսում, 1867-1878 ՆԳ փոխնախարար, 1878-ին՝ դեսպան Կ.Պոլսում, 1879-1895թթ.՝ դեսպան Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, 1895-1896թթ. արտգործնախարար։ Սուլթանին ուժեղացնելու գծի կոմնակից։ Ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակն է։

      103

      Տեքստում գրված է Խանազադյան, որ ուղղել ենք. խոսքը «Հնչակ» թերթի համահիմնադիրներից Խանազատի (Ռուբեն, Նշան Կարապետյան) (1862-1929) մասին է, ով իրոք եղել է Գում-Գափուի կազմակերպիչներից։

      104

      Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան (1845-1910) – Խրիմյան Հայրիկի անձնական քարտուղար, Եգիպտոսի թեմի առաջնորդ, 1894-96թթ. Կ.Պոլսի պատրիարք (Մատթեոս Գ անունով), 1896-ին աքսորվել է Երուսաղեմ, 1908-ին վերստին պատրիարք, նույն թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Մատթեոս Բ անունով)։

СКАЧАТЬ