Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 42

Название: Անցյալից

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467406

isbn:

СКАЧАТЬ դուրս շպրտեց «Кавказ» – ի խմբագրությունից իր վարձկան բանաստեղծ լակեյին։ Լռեց թունալից խոսքը։ Բայց դրանից ի՞նչ ուրախություն։ Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից։ Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական եւ կրթական հիմնարկությունները, գրադարանները եւ վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները եւ գումարները խլելու մասին140։ 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը։

Սա արդեն չափազանցություն էր։ Հայ ժողովուրդը մինչեւ այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները։ Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում եւ տարածվում էր ազգայնական զգացմունքը։ Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա եւ այնպիսի շրջանակներում, որոնք մինչեւ այդ չէին հետաքրքրվել դրանցով։ Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ` ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում եւ այլ քաղաքներում, այլեւ նույնիսկ գավառական խուլ անկյուններում։ Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»։

Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ` հնչակյանները եւ դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար։ Ես այդ ժամանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու Շիրակի հայ գյուղական կյանքի հետ եւ նկատել եմ շատ բնորոշ երեւույթներ։ Գյուղերը բաժանված էին դաշնակցականների եւ հնչակյանների միջեւ։ Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը` հնչակյան։ Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել։ Այդպես էին հարաբերությունները եւ նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջեւ։ Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս141։ Գյուղերում բացված էին գաղտնի դպրոցներ։ Ես իմացա, որ Կարսի շրջանում այդ գաղտնի դպրոցները նույնիսկ թեմական տեսուչ ունեն, եւ այդ տեսուչն էր Ն. Աղբալյանը142։ Հեղափոխական կազմակերպություններն իրենց ձեռքն էին առել եւ ժողովրդական դատաստանը։ Պետական դատարաններին դիմող համարյա այլեւս չէր մնացել։ Ամեն կուսակցություն ուներ իր զինվորությունը։ Անիի շրջակայքում` Արազի գյուղի մեջ, գրեթե իշխում էր դաշնակցական զինվոր Ազիզը։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղացիները, անգամ քրդերը, հպատակվում նրա հրամաններին։

Ահա՛ ինչ արդյունքներ էր տալիս իշխան Գոլիցինի սանձարձակ, հայահալած քաղաքականությունը։ Ժողովուրդը խորանում էր ինքն իր մեջ եւ իր ազգային ստացվածքների պաշտպանությունը հանձնում էր այն ուժերին, որոնք մտնում էին նրա մեջ հենց այդ ինքնապաշտպանական տրամադրությունը շահագործելու համար։

Օդն, այսպիսով, էլեկտրականացած էր, երբ հանկարծակի պայթեց ցարական ուկազը143` եկեղեցական կալվածների մասին։ Ինքը` Գոլիցինն էլ զգում էր, որ դա համբերության բաժակը լցնող մի քայլ էր։ Չէ՞ որ նույնիսկ Նիկոլայ Բ-ի բոլոր մինիստրները չէին իրենց համաձայնությունը տվել, այլ միայն Պլեւեն144 եւ Պոբեդոնոսցեւը145։ Որ այնուամենայնիվ այդ չնչին փոքրամասնության կամքն էր օրենք դարձել, պատճառն այն էր, որ նրան միացել էր եւ ինքնակալ Ռոմանովը։

Առաջին СКАЧАТЬ

140

Նման բան Հայ եկեղեցին չէր տեսել ոչ մի անգամ՝ ո՛չ պարսիկների, ո՛չ արաբների, ո՛չ մոնղոլների, ո՛չ իսկ թուրքերի տիրապետության դարերում։

141

Ճիշտ նմանօրինակ հարաբերություններ էին հայ առաքելականների, հայ կաթոլիկների, հայ բողոքականների միջեւ. սա մեկ անգամ եւս ապացուցում է առաջին հայ կուսակցություններին տված Լեոյի բնորոշումը՝ աղանդներ։

142

Նիկոլ Աղբալյան (1873-1947) – Դաշնակցական տաղանդավոր գրականագետ, լեզվաբան, մանկավարժ։ Եղել է Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, լուսավորության եւ արվեստի նախարար։ Կոմունիստ Եղիշե Չարենցի առաջին գնահատողն է։ 151. Ռուսերեն՝ «հրամանագիր»։

143

Պլեւե Վյաչեսլավ Կոստանդինովիչ (1846-1904) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ, ընդհուպ՝ մինչեւ կայսրության ՆԳ նախարարի (համատեղությամբ եւ վարչապետի)։ Տենդագին զբաղվել է Ֆինլանդիայի ռուսիֆիկացիայով, կազմակերպել է հրեական ջարդեր (ամենաարյունալին Քիշինեւի ջարդն էր), եղել է կովկասյան ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու եւ ընդհարումների տանելու գաղափարախոսը, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու հրամանագրի հեղինակը, ձերբակալել եւ աքսորել է մեծաթիվ հայ մտավորականների եւ գործիչների, ճնշել է ազգային դիմադրության փորձերը։ Սպանվել է էսէռ ահաբեկչի ձեռքով՝ ի հատուցում Քիշինեւի բարբարոսության։

144

Պոբեդոնոսցեւ Կոստանդին Պետրովիչ (1872-1907) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ. Հայ եկեղեցին թալանելիս եղել է Սինոդի գլխավոր դատախազը. աղանդ է համարել ոչ ռուս եկեղեցիներին (այդ թվում՝ Հայ), պաշտոնապես հետապնդել է կրոնական այլ համայնքներին, եղել է Արեւմտյան քաղաքակրթության մոլի թշնամի։

145

Ռուսերեն՝ «Աստված, պահպանիր ցարին»։