Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 36

Название: Անցյալից

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Издательство: Автор

Жанр: История

Серия:

isbn: 9781772467406

isbn:

СКАЧАТЬ Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի եւ Թուրքիայի միջեւ։

      Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով։ Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, եւ երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու։ Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, եւ, այնուհետեւ, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը։ Նա ետ քաշվեց, լռեց, կարծես` ոչինչ չէր էլ արել. եւ այնուհետեւ ոչինչ խոսք ու մտածություն նրա խոսքերին հավատացած, նրա խոսքերին զոհված ժողովրդի մասին։ Աբդուլ-Համիդի կատարյալ կարգադրության տակ էր թողնվում նրա այդ միամիտ, հավատացող զոհը։

      Եվ արդար լինելու համար հարցնենք` իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը։ Գերմանիա՞ն արդյոք։ Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար։ Եվ երբ կոտորածների միջոցին Լոնդոնից Գերմանիա գնաց մի հայ բողոքական պրոֆեսոր` հայ բյուրավոր որբերի համար լոկ ողորմություն հավաքելու նպատակով, գերմանական ոստիկանությունը պարտավորեցրեց նրան 24 ժամվա ընթացքում հեռանալ գերմանական սահմաններից։ Նողկալի տեսարան ի ցույց հանեց եւ Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին եւ չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող լռության տալ եւ մի ուրիշ նողկալի պատկեր. կաթոլիկ մի քահանա, Շարմտան անունով, հանդես եկավ Փարիզում իբրեւ քրիստոնեական սիրո քարոզիչ եւ, իր «բարձր» հոգու հոգս դարձնելով կոտորածներից ազատված հայերին մի կտոր զգեստ եւ մի կտոր հաց տալը, հօգուտ հայերի եռանդուն կերպով հանգանակություն կատարեց։ Վերջն ի՞նչ պատահի, որ լավ լինի։ Այդ Շարմտանն իր հավաքած փողերն ուղարկեց Վան, ուր նրա գործակալները ողորմելի փշրանքներ տվեցին միայն այն մերկ ու քաղցած հայերին, որոնք համաձայնեցին կաթոլիկ դառնալ։ Սկսվել էր հոգիների մի ընդարձակ առ ու ծախ։ Նշանակված էր սակագին` հոգուն երկու ֆրանկ։ Եվ իրեն «հայր» կոչող Շարմտանը կոչեր էր հրատարակում Փարիզում` հորդորելով «բարի կաթոլիկներին», որ ամեն մեկը չմոռանա երկու ֆրանկ մտցնել` մի «հերձվածող» հայի հոգի գնելու եւ Հռոմի պապի ոտների տակ դնելու համար…

      Ես «Մշակի» մեջ վարում էի մամուլի բաժինը։ Եվ քանի անգամ, բերելով այսպիսի քստմնելի փաստեր, ավելացնում էի իմ կողմից՝ «Էլի փա՛ռք թուրքին»…

      1894-1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն` հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, եւ ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա։

      Սակայն խրատվեցի՞նք մենք։ Ամենեւին։

      Եվ ահա էլի փաստ։ Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում` պետությունների ուշադրությունը գրավելու համար։ Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից տարիներ էին անցել, եւ մենք մոռացել էինք նրան։ Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետեւանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, եւ մենք նոր մի փորձի առջեւ էինք կանգնած։ 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի СКАЧАТЬ