Название: Երկեր եւ վիպակներ
Автор: Ատրպետ
Издательство: Автор
Жанр: Современная зарубежная литература
isbn: 9781772466850
isbn:
– Ինչո՞վ ես հաստատում, որ այս տունը քոնն է, խանում, – հարցրեց դենպետը:
– Թեև մարդու չեմ հավատացել իմ կապալես, բայց ձեզ վրա լիովին վստահ եմ, կարդացեք, սահաբ, – ասաց ու ծոցից դուրս հանելով կալվածագիրը, հանձնեց դենպետին:
Մյուջթեհիդը կարդաց կալվածագիրը, զննեց կնիքները և հարցրեց մոտը նստած մյուջթեհիդից, թե կնիքն ու ստորագրությունը ծանո՞թ են նրան:
– Ծանոթ է. Հաջի Միրզա-Բաղր աղայի ձեռագիրն է, – պատասխանեց կղերականը:
– Հաջի-Ալի, առաջ արի տեսնենք, թե ինչ է ասում այս կինը, որ տեր է կանգնել քո այս բնակարանիդ և ինձ զգուշացնում է չաղոթել իր տան մեջ առանց իր համաձայնության:
– Սահաբ, – ասաց դենպետի առաջը չոքելով տանտերը, – ահա երեսուն տարի է, որ իմ ձեռքին է այս տունը, և ես գնել եմ Դալալ-Բաշուց:
– Ուրեմն այս տները շինել է Դալալ-Բաշի՞ն:
– Այո, բայց ես նրանից գնել եմ և թղթերս վավերացրել են բոլոր հայտնի մյուջթեհիդները:
– Տեսնեմ թղթերդ, – ասաց դենպետը:
Հաջի-Ալին երբ ներս գնաց թղթերը բերելու, թրքուհին ասաց,
– Սահաբ, երբ ամուսինս վալիահթը կանչել էր, նա վախենալով, որ իրեն կարող են կողոպտել, անմիջապես գնացինք մյուջթեհիդի մոտ, և ինձ ծախեց տները, որ ապահովե վտանգից: Բանտում Դալալ-Բաշուն այնքան տանջել տվեց վալիահթը, մինչև ստիպեց տունը ծախել և յոթ հազար թուման տուգանք վճարել: Թեև ամուսինս շատ դիմադրեց, բայց տանջանքի տակ անճարացած զիջավ և յոթ ամիս հետո մի երկրորդ կապալե տվեց Հաջի-Ալիին, իսկ այս անիրավը բռնության ենթարկվածից հափշտակողի նման գրավեց կայքը և տիրացավ:
– Բանտից դուրս եկա՞վ Դալալ-Բաշին:
– Ոչ, այնտեղ նրան թունավորեցին:
Այս ժամանակ ներս եկավ Հաջի-Ալին և իր կալվածագիրը ներկայացրեց դենպետին:
– Սահաբ, բացի այս կապալագիրը, ինքը վալիահթը և շահը հաստատել են իմ դոկումենտներս:
– Աղբ են կերել շահը և վալիահթը, նրանց ի՞նչ գործն է արդարադատությունը: Այս կինը այս տունը քեզանից յոթն ամիս առաջ գնել է իր ամուսնուց, սիղան կարդացվել է, նրա սեփականությունն է:
– Սահաբ, ես ի՞նչ մեղք ունիմ, երբ ինձ խաբել են. երկրորդ կապալե են տվել, ես վալիահթի ստիպմամբ եմ գնել այս տունը, Դալալ-Բաշու խնդիրքով նրան ազատել եմ քսան հազար թումանի պարտքից:
– Լսիր, բռնակալների մասին խոսելն ավելորդ է: Տունը այս կնոջն է, և երեսուն տարվա ընթացքում այս տան մեջ կատարած աղոթքներդ, տված ողորմությունդ, բաժանածդ բարիքները, բոլորը զուր են անցել, քանի որ տանտիրոջ կամքի հակառակ նստել ես այս տանը և նրան հոգեպես տանջել: Այս տան մեջ կատարված բոլոր ամուսնությունները պոռնկության է փոխարկվել և ծնվածները պոռնկորդի են դարձել: Այստեղ ոչ միայն աղոթելը, ընթրելը հարամ է, այլ նստելն ու խոսելն էլ հանցանք: Ես այլևս չեմ կարող մնալ հափշտակիչի տանը:
– Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես, – ասաց գունատված Հաջի-Ալին:
– Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները СКАЧАТЬ