Երկեր եւ վիպակներ. Ատրպետ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Երկեր եւ վիպակներ - Ատրպետ страница 8

Название: Երկեր եւ վիպակներ

Автор: Ատրպետ

Издательство: Автор

Жанр: Современная зарубежная литература

Серия:

isbn: 9781772466850

isbn:

СКАЧАТЬ հրդեհների ժամանակ, ձգտում էին մի կերպ միանալ: Այդ բանը պահանջում էին թուլումբաջիները ն նույնիսկ թաղեցիները, բայց հենց այդ միության ձգտումն էլ ավելի հեռացնում էր նրանց, որովհետև հասարակական գործը այդտեղ զոհվում էր անձնականին: Խմբապետները երկուսն էլ ցանկանում էին իրենց առաջնությունը պահպանել և այնքան մեծ էր նրանց եսը, որ նրանցից ոչ մեկը չէր կարողանում զիջանել:

      Կաղ-Մքոն միշտ կրկնում էր յուր շրջանի թուլումբաջիներին.

      – Եղբա՜յր, այնքա՛ն տարվա աշխատանքներս տանենք ծո՞վը թափենք: Այդ փափկասուն աղայական զավակը թուլումբաջիություն պիտի անի, մենք էլ պիտի տեսնենք: Թո՛ղ երթա իր «Տիեզերքը» խմբագրե և ոտանավորներ գրե, ի՞նչ գործ ունի կոշտ ու կոպիտ թուլումբաջիների հետ: Նա դեռ երեխա է, նրա ընկերները խակ մարդիկ են, նա իսկական հրդեհ դեռ չէ տեսել, թեթև կրակների մեջ մտնում է, գիտե, թե մեծ բան է անում: Ես համոզված եմ, որ մի օր, մի մեծ կրակի ժամանակ, իրեն անխելք ընթացքով, խումբը կրակի մեջ պիտի թողնե, գուցե ինքն էլ մեջը մնա: Ես՝ տասը տարվա մեջ պատրաստած թուլումբաջիս, չեմ կարող այդպիսի տղայական բնավորություն ունեցող մարդու հավատալ: Մեկ դուրս բեր, մեկ հաշվե տեսնենք ի՞նչ մարդիկ ունի, կամ թե քանի իսկական մարդ ունի: Հայրական կարողությունը ուտել, Եվրոպայում ուսում ստանալ և կալվածների եկամուտներով մարդիկ պահելը պապս էլ կարող է անել, թո՛ղ, թող ժողովրդականություն գտնե և ժողովրդի օգնությամբ ձեռք բերե իրեն կարևոր գործիքները, այն ժամանակ ես կխոնարհվեմ նրա առաջ, ես էլ նրան կհնազանդիմ:

      – Մենք աղաների հետ գործ չունինք, ստրկանալ չգիտենք, – գոռում էին Կաղ-Մքոյի խմբի գլխավոր անդամները,__ մենք ազատ-անկախ գործել ենք տարիներով և կգործենք ամենահետին մշակի, ձկնորսի ու կոշկակարի հետ իսկական թուլումբաջիները մերկ սրունքով, բոբիկ ման եկողներն են:

      – Մեզ հետ է, – պատասխանում էր Կաղ-Մքոն լուրջ նայվածքով, – թաղի բժիշկը՝ ամենքին հայտնի պրն Մսրլյանը, մեզ հետ է թաղական խորհուրդը, որը միշտ բացել է ս. Խաչ եկեղեցու ջրամբարները մեր խմբի առաջ, հրդեհների ժամանակ, մեզ հետ են երկու թաղի էլ ամենախոհուն, ամենահարուստ կալվածատերերը, որոնց հարգանքը միշտ վայելել ենք: Վերջապես, մեզ հետ են ամբոխը, արհեստավորները: Եթե այսպիսի ուժեր ունինք, մենք միշտ անկախ կարող ենք գործել և կարիք չունինք ենիմեհլեցոց միությանը: Թող Կարճ-Նազարը մի քիչ թռչկոտի այս ու այն կողմը, մինչև որ մի քիչ թեթևանա քսակը, վերջը դարձյալ մերն է, մենք ենք հաղթանակելու, քանի որ ժողովուրդը մեր թուլումբաջիներին ավելի է սիրում:

      Բայց և այնպես Կաղ-Մքոն էլ, ընկերներն էլ տեսնում էին, որ օրեցօր ավելի ու ավելի ընդարձակվում և ավելի կատարելագործված ջրհաններով պատրաստվում էր հրդեհների դեմ Կարճ-Նազարի խումբը, որի անդամների թվի մեջ մտնում էին ավելի ուժեղ, ավելի վիթխարի մարդիկ: Դեռ այս բավական չէր, Կարճ-Նազարը միացել էր Վանքի-Բաղի հույն, Գուզդունճուգի հրեա, Իջադիեի հայ, Բաղլար-Բաշիի առնավուտ թուլումբաջիների հետ, որոնք բոլորը մի առանձին հարգանքով էին վերաբերվում Կարճ-Նազարի հետ և հրդեհների ժամանակ ոչ միայն իսկությամբ օգնության էին հասնում իրար, այլև հպատակվում էին Կարճ-Նազարի կարգադրություններին: Այդ բոլորն էլ կատաղեցնում էր Կաղ-Մքոյին, նամանավանդ, որ յուր խմբից էլ մի քանի մարդիկ՝ իրեն հետ կռվելով՝ արդեն թողել անցել էին СКАЧАТЬ