Название: Երկեր եւ վիպակներ
Автор: Ատրպետ
Издательство: Автор
Жанр: Современная зарубежная литература
isbn: 9781772466850
isbn:
– Յանղուն վար, յանղուն վար (հրդեհ կա), – սկսեցին պոռալ փողոցում:
– Մարտիրոս, իջիր, իմացիր որտեղ է, – ասաց Կաղ-Մքոն:
Փողոցներում գոռում էր մունետիկը և անցնում:
– Ճեմարանում կրակ է ընկել և սոսկալի կերպով տարածվել, – ասաց հևալով Մարգարը, սանդուխներից բարձրանալով:
– Գնանք, գնանք, – ասաց Մանուկը:
– Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք վազում, – ասաց զայրալի Կաղ-Մքոն:
– Երթանք մի քանի մարդ կանչենք ու թուլումբաներն առնենք, հասնինք:
– Լավ է, տեղդ ծանր կեցիր, հիմի Կարճ-Նազարի տղերքն ամեն կողմից թափված կլինին: Նրանք մշեցիների, ձկնորսների հետ իրենց թաղի մեջ չեն թողնիլ, որ դուք երեք հոգով քաջագործություն անեք: Ձեր օգնության կարոտ չեն:
– Բայց և այնպես…
– Մարգար ախպար, թե՜զ երթանք, դուռը բաց, թուլումբաները տուր, մեր տղերքը, մեր ճվերը, մեր մանր ու խոշորը վառվեցան:
– Տղա Գալո, այդ որտե՞ղ է ձեր ռեիս (խմբապետ)՝ Կոլոտ-Նազարը: ո՞ւր են ձեր թուլումբաջիները, – ասաց Կաղ-Մքոն:
– Վալլահ, վարժապետ, չեմ գիտեր: Այդ խոսքերի վախտը չէ, երթանք, թուլումբաները տվեք, տղերքը ժամի բակում ձեզ սպասում են: Թե՜զ, թե՜զ: Նազար էֆենդին, ասում են, Ղադիքյո է գնացել, ուռմըների հետ խորհրդի, բալնիքներն էլ նրա ընկերների ձեռին են: Արեք երթանք, ճամփեն կխոսինք: Թե՜զ արեք, շտապեցե՜ք, կոտորվեցինք, կրակը տունն առեր, ու բոցավառվում է ողջ ճեմարանը:
– Ահա, տեսա՞ք ձեր ռեիս, մեզ թողիք, գնացիք, հիմի էլ մեր ումուդին մնացիք: Մենք մարդ չունինք, ի՞նչ անենք ինչպե՞ս անենք:
– Վարժապետ, թեզ արեք, մեր քյուլֆաթը հիմա խորովավ, մեր մարդիկը հազիր են, նրանք կանեն, ինչ որ պետք է: Հազար հեղ ասի, – Նազար էֆենդի, Մքո վարժապետ, այդ թուլումբաներից մեկն այնտեղ թողեք, ամմա ո՞վ է լսողը: Ղոջա ճեմարան է, ինչ խանի-խարաբա է, հազար ծակ ունի, մեկ քյունջը չէի՞ք կարող տեղավորել: Նա գնացել է Ենիմեհլեի էն ծայրը, սա Սելամսըզի մեջ, հիմա նեղ փողոցներից մենք ինչպե՞ս անցկացնենք թուլումբաները ու հասնենք մեր քյուլֆաթն ազատենք: Ամմա, մեզ մարդու տեղ դնող չկա, մեր ուսերն են պետք, ոչ թե մենք…
– Ետև էլ կասեն Կոլոտ-Նազարի մարդիկը հանգցրին կրակը, – ասաց Կաղ-Մքոն:
– Աստծո սիրուն, վարժապետ, ես կպոռամ, որ Կաղ – Մքոյի թուլումբաներով, Կաղ-Մքոն մարեց, կրակը: Երթանք, երթանք:
Սկսեցին բոլորը միասին վազել: Բայց մինչև դռների փականքները բաց անելը, մինչև գործիքների տալը, մինչև հորերից ջուր քաշելը` СКАЧАТЬ