Երկեր եւ վիպակներ. Ատրպետ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Երկեր եւ վիպակներ - Ատրպետ страница 14

Название: Երկեր եւ վիպակներ

Автор: Ատրպետ

Издательство: Автор

Жанр: Современная зарубежная литература

Серия:

isbn: 9781772466850

isbn:

СКАЧАТЬ ճանապարհ տվեք: – Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում:

      Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ. իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը էլ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս:

      Թեև երկու-երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս չէին բերում իր որջից: Թեև մի քանի անգամ նաիբ-յուլ-հաքիմից մարդ եկավ մյուջթեհիդից խնդրելու, որ չարագործին կառավարության հանձնեն, որ նա պատիժը գործադրել տա, բայց ձեռնունայն հեռացան, շերիաթի պաշտոնյան չէր զիջանում, որ գործին միջամտի դիվանը: Երկինքը իր հայտնություններով հպատակների (իսլամ) դատն ու դատաստանը հանձնել էր կրոնի պաշտոնականին, որի արարքը չէր կարող աշխարհային որևէ վարչության կամայականության ենթարկվել:

      – Ախար, ի՞նչ է պատահել, – հարցրեց մի ծերունի, խառնված բազմության մեջ, իրեն խոսակից մուսուլմանին, – ի՞նչ մեղք է գործել քյալբալա Ղասըմը, որ մյուջթեհիդի պատուհասին է արժանացել:

      – Էլ ի՞նչ պիտի աներ, – պատասխանեց խոսակիցը, – Փողոցի մեջ լույս ցերեկով այնպես է ծեծել մի սեիդի, որ ոչ միայն փակեղն է գլորել գետին, երեսն արյունել, այլ մինչև անգամ վերարկուն է պատռել:

      – Մի՞թե, մի՞թե… – ասաց ծերունին մտախոհ զարմանք արտահայտելով: Ապա քիչ հետո կրկին հարցրեց. – Արդյոք ի՞նչն է ստիպել, որ քյալբալան այդ մարգարեի տոհմիկի վրա ձեռք է բարձրացրել:

      – Պատճառը իսկապես հայտնի չէ, բայց ասում են, իբր թե սեիդը սուտ վկայություն է տվել Ղասըմի դեմ և ահագին տուգանքի ենթարկել:

      – Եվ դրա համար ի՞նչ պատիժ է սահմանել մյուջթեհիդը:

      – Դեռ որոշ հայտնի չէ, բայց ասում են թևն են կտրելու:

      – Բայց եթե իսկապես սեիդն է մեղավորը, – սա հոգին սևացրել, կաշառվել և սուտ վկայություն է տվել, – մի՞թե անարդար չի լինիլ Ղասըմի պատիժը, մի՞թե ներողամտության չի արժանանալ…

      – Ի՞նչ եք ասում, ապագադ բարի լինի, ծերուկ, աշխարհի չնշին բանի համար մի՞թե կարելի է մարգարեի տոհմիկների վրա ձեռք բարձրացնել: Մի՞թե պետք չէ կտրել, դեն գցել այդպիսի կեղտոտ դաստակը:

      – Ձեր ասածը զուտ ճշմարտություն է, – վրա բերեց ծերուկը կրոնամոլ ընդդիմախոսին հանդարտեցնելու համար, – բայց հակառակն եմ ասում, եթե իսկապես սեիդը սուտ է վկայել որով տանջել, կրակի մեջ է գցել Ղասմին ինչ պետք է անել: Գուցե այդպիսի սուտ վկայողը երբեք չի կարող մարգարեի սերունդից լինել, նա կեղծ տոհմիկներից է, որոնք հազար սուտը մի բիստիով7 են վկայում:

      – Թե սուտ է վկայել սեիդը, այդ մեր գործը չէ, թող նա պատասխան տա երկնավոր թագավորին, իսկ եթե կեղծ տոհմիկ է, այդ մասին էլ թող նրա հոգին քաշե պատիժն ու տանջվի, ինձ ինչ… Բայց լռիր, թող, ինձ հանգիստ թող, ահա դուրս են բերում չարագործին:

      Այդ միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի տանից, ոտքերը շղթայած, դաստակները թևակապում СКАЧАТЬ