ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 36

СКАЧАТЬ չի և խնդրում էր, որպեսզի ես, իբրև շրջանում, այսպես ասած, ճանաչված մարդ, որևէ կերպ ազդեմ դատախազի ու քննիչի վրա։

      – Հետո՞, – հարցրեց Ստեփանը։

      – Ես, իհարկե, նրա ոչ մի խոսքին էլ չհավատացի։ Գիտես ինչո՞ւ։ Ավազակի դեմք ուներ։

      – Իսկ ինչպիսի՞ն է լինում ավազակի դեմքը։ Գաղափար անգամ չունեմ։

      – Ուրեմն բախտդ բերել է, – ասաց Ռաֆայելը շինծու ծիծաղով։

      – Եվ ինչո՞վ վերջացավ այդ ամենը։

      – Խոսեցի դատախազի հետ, և նա ասաց, որ խուզարկման ժամանակ բարեկամիս ներքնահարկում դեֆիցիտային երկու էլեկտրաշարժիչ են հայտնաբերել։

      – Դրա համա՞ր էիր այսօր հոնքերդ կիտել։

      – Լսիր, հետաքրքիր ես։ Ուրեմն դա քի՞չ է։ Ասում եմ, չէ՞, մինչև լույս աչքս չեմ փակել։

      – Ինձ համար դժվար է մարդկանց արտաքին տեսքով գուշակել նրանց ճակատագիրը։

      – Բայց ես իրավացի՞ դուրս եկա, – ասաց Ռաֆայելը։

      – Հետո ինչ, չէ՞ որ կարող էիր և սխալվել։ Ամեն ինչ հո քո ներըմբռնողությամբ չի պայմանավորված։

      – Դժբախտաբար, տերն ինձ քո ռոմանտիկությամբ չի օժտել և գուցե դրա համար է, որ ես այդպես էլ չսովորեցի մարդկանցով զմայլվել այն բանի համար, որ նրանց նկարը փակցված է պատվո տախտակին։

      Ստեփանը ծիծաղեց ու այդպես սրտանց ծիծաղելով էլ ասաց.

      – Նայիր է, չի մոռացել, իսկ որ տեղն եկավ՝ կսկսի բողոքել մոռացկոտությունից։

      – Այո, որտեղ պետք է՝ ուժեղ հիշողություն ունեմ, – հայտարարեց Ռաֆայելը ժպտալով։– Այ, օրինակ, ոչ մի կերպ մոռանալ չեմ կարող այն փաստը, որ ապարատի փորձարկումն ուշանում է։ Ինձ ասել են, որ դու փորձարկումը հետաձգել ես մինչև Անտոնյանի վերադարձը, ճի՞շտ է։

      – Այո, – գլխով արեց Ստեփանը։ -Ուզում եմ օգտվել այդ հետաձգումից և որոշ անավարտ բաներ կան՝ անել։

      – Հարկավոր է արագացնել, բոլոր ժամկետներն անցել են, – ասաց Ռաֆայելը, պատրաստվելով դուրս գալ լաբորատորիայից։ Դռան մոտ նա շրջվեց և ցուցամատով առաստաղը ցույց տալով ավելացրեց, – ինձ վերևից շարունակ զանգահարում, շտապեցնում են, քիչ առաջ էլ մինիստրության տեխնիկական բաժնի պետը զանգեց, բայց ես քաղցր խոսքերով կերակրում եմ նրանց, որպեսզի հապճեպ ոչինչ չանես։

      – Շնորհակալություն։

      – Դա քիչ է, դու այդ փորձարկմանն ինձ պետք է հրավիրես։

      – Նախապես ասում եմ՝ չեմ հրավիրելու։

      – Ախր, ինչո՞ւ։

      – Արգելված է։

      – Սա գժվե՞լ է, ինչ է, – վարակիչ ժպիտը դեմքին ասաց Ռաֆայելը, դռան մոտից հետ դառնալով։– Լսիր, ե՞ս չեմ դրել այդ արգելքը։

      – Օրենքները մարդիկ են հնարում, սակայն դա չի նշանակում, թե նրանք կարող են խախտել այդ օրենքները, – ասաց Ստեփանը։– Օրենքները մեզ պետք է պաշտպանեն ոչ միայն ուրիշներից, այլև հենց մեզանից։

      – Ահա այդպիսին ես, դրա համար էլ «„Արարատը“» շարունակ տանուլ է տալիս։

      – Բայց ֆուտբոլային մրցումների աղյուսակում ամեն տարի «„Նևթչիից“» մի քանի հորիզոնական բարձր է լինում։

      – Դա ինձ վրա չի ազդում, – ձեռքերը տարածեց Ռաֆայելը։– СКАЧАТЬ