ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 35

СКАЧАТЬ թե նա ուր է տանում խոսքը։

      – Այդ մասին երբեք չեմ մտածել, – վերջ ի ջերջո ասաց նա, նայելով ժամացույցին։– Բայց, կարծում եմ, որ սկզբնական շրջանում մեր հարկադրական հանդիպումները և նրան, նմանապես և ինձ, իհարկե, առանձնահատուկ ուրախություն չէին պատճառում։ Պարզապես այդ բանի հետ պետք էր հաշտվել, քանի որ ես եմ զբաղվում գյուտարարության հարցերով, ինչ ուզում է որ լինի, մեր ճանապարհները, միևնույն է, պետք է հատվեին մի կետում։ Իսկ ինչո՞ւ հանկարծ դա հետաքրքրեց քեզ, -հարցրեց Դավիթ Ավետովիչը։– Չէ՞ որ կես տարի է արդեն, ինչ մենք աշխատում ենք միասին, և դու ոչ մի անգամ չես տվել նրա անունը։ Համենայն դեպս, ես չեմ լսել։ Խոսիր, Եվա, ես վաղուց եմ սպասում այդ խոսակցությանը։

      – Գիտեմ, որ սպասում եք և ափսոս, որ ինքներդ չսկսեցիք այն։

      – Մեծ դժբախտություն չէ, հաշվիր, որ ես եմ սկսել։

      – Ոչ, Դավիթ Ավետովիչ, մեծ դժբախտություն է, – ասաց Եվան անզիջում տոնով ու միանգամից նրա դեմքը պարուրվեց շիկնանքով։– Դուք լավ գիտեք, որ ես մինչև այսօր էլ սիրում եմ Ստեփանին, որ, ենթարկվելով հորս համառ պահանջներին, ես բաժանվեցի Ստեփանից և ամուսնացա ձեզ հետ։ Դուք դա լավ գիտեք… Իսկ այն շորեղենը, որ անվերջ գնում եք ինձ համար… Մի՞թե կարծում եք, թե դա ի վիճակի է որևէ բան փոխելու։ Ոչ։

      Իր վրա զգալով Դավիթ Ավետովիչի կենտրոնացած հայացքը, Եվան կտրուկ շրջվեց նրա կողմը։

      – Այո, դուք շատ լավ գիտեք, – շարունակեց նա։– Ես հո տեսնում եմ, թե ինչպես եք ատում ինձ՝ իմ այս խոսքերիս համար, Դավիթ Ավետովիչ, դուք դա անկարող եք թաքցնել։

      – Եվա…

      – Պետք չէ, պետք չէ, Դավիթ Ավետովիչ, դուք շատ լավ գիտեք, որ դա ճշմարտություն է։ Ես այս խոսակցությունը բացեցի ոչ նրա համար, որպեսզի սկսենք վիճել, ինչպես ինքներդ բարեհաճեցիք արտահայտվել։ Ձեզ համար հավանորեն ծանր կլինի լսել դա, սակայն մենք այլևս չենք կարող միասին ապրել, հասկանու՞մ եք, ես այլևս չեմ կարող այսպես շարունակել։ Ես ուզում եմ կրկին վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել եմ ինչ-որ ժամանակ։

      Դավիթ Ավետովիչի այտամկանները ձգվեցին, ռունգերը դողացին։

      – Եվ ինչպե՞ս ես ուզում անել դա, – երկար դադարից հետո հարցրեց նա խզված ձայնով։

      Եվան հուսահատ տարածեց ձեռքերը։

      – Աստված իմ, ախր, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես։– Նա կծեց շուրթերը՝ հեծկլտոցը զսպելու համար, և, մոտենալով լուսամուտին, ճակատը սեղմեց սառը ապակուն։

      Դավիթ Ավետովիչը, չիմանալով անելիքը, գնաց-եկավ երկար միջանցքով, հետո, հանկարծակի կանգ առնելով, ասաց.

      – Մոռացել էի, հեռագիր կար քեզ։

      – Ի՞նչ հեռագիր, – արագ շրջվելով, հարցրեց Եվան։

      – Փոստարկղում էր։– Նա թերթերի արանքից հանեց հեռագիրը և այդպես հեռավորության վրա պարզեց Եվային։

      – Կարդացեք, – ցածր ասաց Եվան։

      Դավիթ Ավետովիչը աչքի անցկացրեց հեռագիրը, հետո բարձրաձայն կարդաց. «„Ազատագրվել եմ։ Վաղաժամ։ Քսանյոթին կլինեմ տանը։ Համբուրում եմ։ Հայրիկ“»։

      – «„Քսանյոթին կլինեմ տանը“», – մեքենայորեն արձագանքեց Եվան, դարձյալ շրջվելով դեպի լուսամուտն ու ճակատը սեղմելով ապակուն։

      – Բոլորովին չի երևում, թե հեռագիրն ուրախացրեց քեզ։

      – Իսկ ինչո՞ւ չէ, – խոսեց Եվան, առանց դեմքը սառցասառն ապակուց հեռացնելու։– Ուրախացիր, դստրիկ, հորդ СКАЧАТЬ