ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 40

СКАЧАТЬ մատները քսելով պահարանին, ավելացրեց Ռաֆայելը։

      – Դու խելքդ թռցրե՞լ ես, ինչ է, – բարկությամբ ասաց Ամալյան։-Մատներիդ հետքը մնաց կահույքի վրա։

      – Ներեցեք, խնդրեմ, պարզվում է, որ ներմուծական կահույքին հեռվից կարելի է նայել միայն, ձեռքով չի կարելի կպչել։

      – Ախր, ողորկված է, փչացնում ես։ Ի սեր աստծո, գնա, մի խանգարիր, պետք չէ ինձ քո օգնությունը։

      Ռաֆայելը ծիծաղեց, ցանկանում էր դուրս գալ սենյակից, սակայն Ամալյան կանգնեցրեց նրան.

      – Սպասիր, ո՞ւր ես գնում։

      – Ինքդ չասացի՞ր, որ չխանգարեմ քեզ։

      – Դու, ավելի լավ է, ստուգիր ինձ։ Հրեն գիրքը։

      Ռաֆայելը ետ եկավ, լուսամոտագոգից վերցրեց գիրքը և սկսեց կարդալ.

      – Սա՞ է… Սիրտ-անոթային համագարգ։ Բայց ես ոչինչ չեմ հասկանում այստեղ, – տարակուսանքով ասաց նա, նայելով կնոջը։

      – Ոչինչ, դու միայն հետևիր տեքստին, թե չէ հաստատ կտրվելու եմ։ Որ կտրվեցի, հաշվիր, թե մեռած ու թաղած չեմ։

      – Գրողը տանի, որտեղի՞ց ես սովորել այդ արտահայտությունները։ Լավ, ասա, ո՞րը կարդամ։ Լրիվ սկզբի՞ց։

      – Չէ, այդտեղ բաժին կա՝ «„Լյարդի բուժում“»։

      Ռաֆայելը մի պահ աչք ածեց գրքի բաց էջը և սկսեց.

      – Մահը ֆիզիոլոգիական պրոցեսների անդառնալի դադարումն է բջջիջներում և հյուսվածքներում…

      – Ինչպե՞ս թե… Դու ճիշտ չես կարդում։

      – Ուրիշ բա՞ն եմ կարդում։– Ռաֆայելը մի երկու ենթատեքստ բաց թողեց։ -Ահա, այստեղից։ Դե, սկսիր։

      – Լյարդը, – սկսեց Ամալյան։– Կենդանիների ու մարդու օրգանիզմի մարսողության, նյութափոխանակության, ֆերմենտային, պաշտպանական, արտաթորության և այլ պրոցեսներին ակտիվ մասնակցող խոշոր գեղձային այդ օրգանը…

      – Եվ այդ ամբողջը ըմբռնել է պետք։

      – Ի՞նչ, – զարմացած կանգ առավ Ամալյան։– Այդպե՞ս է գրված այդտեղ։

      Անսահմանորեն դյուրահավատ՝ իր սևորակ աչքերով նա նայեց Ռաֆայելին։

      – Ամալյա, գիտե՞ս, ես արդեն զգում եմ, թե ինչպես է ծակում ձախ կողքս։

      – Լյարդը աջ կողմում է, – ժպտաց Ամալյան։

      – Միևնույն է, գիրքն այնպիսի լեզվով է գրված, որ ես ոչ մի բան չեմ հասկանում… Ստեփանը չի՞ զանգել դեռ։

      – Ոչ, – ասաց Ամալյան։

      – Հետաքրքիր տղա է, ինչո՞ւ չի զանգում։

      – Դե, ոչինչ, ուր որ է կզանգի, – հուսադրեց Ամալյան։

      – Մինիստրությունից կանչել էին, խորհրդակցություն էր, – ասաց Ռաֆայելը։– Ասացի փորձարկումը վերջացրած կլինեն արդեն, չգնացի ինստիտուտ։ Դե, լավ, մի բան տուր ուտեմ, քաղցից մեռնում եմ։

      – Չե՞ս ասել, թե Ստեփանն էլ է գալու։ Մի քիչ պանիր ու հաց կեր, հիմա կվերջացնեմ։

      Ռաֆայելը գնաց խոհանոց և քիչ անց ետևից լսեց կնոջ ձայնը.

      – Ռաֆայել, գիտե՞ս, մի տեսակ ինչ-որ վատ նախազգացում ունեմ։

      – Դրա համա՞ր ես շարունակ երգում, – խոհանոցից լսվեց Ռաֆայելի ծիծաղը։

      – Չէ, ճիշտ, վախենում եմ այդ Անտոնյանը մի խաղ սարքի Ստեփանի գլխին։

      – Սա ի՞նչ կրակ է, – СКАЧАТЬ