ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 32

СКАЧАТЬ լռություն։

      – Հըմ, Անտոնյանի հետ ես ամուսնացել ուրեմն, -Լեոնիդն ասես ոչ թե Եվայի հետ էր խոսում, այլ ինքն իրեն բարձրաձայն մտորում էր։ – Խոստովանիր, Եվա, ես հո լավ գիտեմ. քո սիրասուն հայրիկի մատը խառն է այս գործում։ Այդպես է, չէ՞…

      Եվայի լռությունն ընդունելով որպես համաձայնության նշան, Լեոնիդը շարունակեց.

      – Այո, ես այդպես էլ գիտեի, որ նա քո կյանքը երբևէ շուռ կտա իր ուզած ձևով։ Տղաներից ով էր՝ չեմ հիշում, գրել էր, որ նրան, իբր, բանտարկել են։ Դա ճի՞շտ է։

      – Այո, -ասաց Եվան նույն անտարբերությամբ, -կոշկի ֆաբրիկայում խոշոր հափշտակում էր եղել, դրա համար։ Նա այտեղ գլխավոր հաշվապահ էր։

      – Ինչպես չէ, հիշում եմ։ Նրա լուսանկարը երկար ժամանակ փակցված էր ֆաբրիկայի պատվո տախտակին։ Հիշում եմ, թե Ստեփանն ինչպես էր հպարտանում դրանով, իսկ Ռաֆայելը ծիծաղում էր նրա պարզամտության վրա։

      – Շուտով ազատվում է բանտից, – հենց այնպես ասաց Եվան, լսափողը մի ականջից փոխադրելով մյուսը։

      – Լրացե՞լ է ժամկետը։

      – Ոչ, օրինակելի վարքի համար ժամանակից շուտ բաց են թողնում։

      – Հետաքրքիր անձնավորություն էր, իհարկե, -որոշ լռությունից հետո ասաց Լեոնիդը մյուս կողմում։-Ոչ հեռու անցյալում, հիշում եմ, քննությունների օրերին հավաքվում էինք ձեր ամառանոցում… Հրաշք ամառանոց էր, մնո՞ւմ է դեռ, թե ծախել եք։

      – Բռնագրավել են, – անվրդով արձագանքեց Եվան։

      – Ի՞նչ ես ասում։ Ափսոս… Հիշում եմ, հավաքվում էինք ձեր ամառանոցում, – շարունակեց Լեոնիդը, – և հայրիկդ կյանքի իմաստությունների այբբենը խցկում էր մեր գլուխը. «„Փողը ջրի նման է, ինչքան շատ ես խմում, էնքան շատ ես ծարավանում, – ասում էր, – իսկ առանց փող կյանքը, իմացեք, կյանք չի, լավ մարդ սիրտ չունենա, քան փող։ Ախր, պիտի փող չլինի, չէ՞, ասում էր, որ կարողանաս կուլտուրական կյանքով ապրես“»։ Թե որն է նրա ասած այդ կուլտուրական կյանքը, մինչև հիմա էլ հասկանալ չեմ կարողանում։

      – Դա նրա ոսկե երազանքն էր։

      – Իսկ ձեր գործը սկսվել է, ինչպես ենթադրում եմ, այսպես. ներիր, որ քո հայրիկի մասին այս ձևով եմ խոսում, այլ կերպ չեմ կարող։ Քո ծերուկը չափազանց մեծ հույսեր էր կապում Ստեփանի գերազանցիկության դիպլոմի հետ՝ համոզված, որ փայլուն ապագա է սպասում նրան առաջիկայում։ Իսկ Ստեփանը հրաժարվեց ամեն ինչից և գնաց նավթահանքեր՝ որպես շարքային ինժեներ։ Եվ, իհարկե, երեկոյան տուն էր գալիս մազութոտ շորերով։ Ասված խոսք է, լավ փեսա ունեցար, աղջկադ հետ տղա էլ ունեցար, վատ փեսա բաժին ընկավ՝ կորցրիր նաև աղջկադ։ Եվ սիրասուն հայրիկդ, քեզ չկորցնելու համար, որոշում է փրկել՝ իրեն յուրահատուկ միջոցներով բաժանելով քեզ անհեռանկարային Ստեփանից ու ամուսնացնելով նյութապես ապահով ու անուն հանած մի ծերուկի հետ, որին դու պետք էիր ինչպես արեգակի տաք ճառագայթ՝ կարող գոնե մի ակնթարթ ջերմացնելու միայնակ, անուրախ ծերության ու տիեզերական ցրտության նախաշեմին պաղող նրա սիրտը։ Ընդհանուր առմամբ, նրան հասկանալ կարելի է։ Բայց ահա քեզ…

      – Հերիք է, – աղերսեց Եվան։-Հերիք է, Լեոնյա, խնդրում եմ։

      – Ուրեմն, ճի՞շտ եմ կռահել։ Ինչ արած, ներիր, – ասաց Լեոնիդը ներողամտորեն։– Եվ մի բարկացիր, սիրելիս, ես հենց այնպես եմ հարցնում։

      – Էլ ի՞նչ ես ուզում՝ հարցրու, ես պատրաստ եմ պատասխանելու քո բոլոր հարցերին, ինչքան էլ որ դժվարամարս լինեն դրանք։

      – Դժվարամարս СКАЧАТЬ