Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 16

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ հեռացանք Սիմոն պատվելիի դպրոցից, տանելով մեզ հետ խիստ տխուր զգացմունքներ:

      Տեր Թոդիկի դպրոցում հազար ու մեկ խստություններ, հազար ու մեկ կանոններ կային, բայց այդ բանը չկար, որ աշակերտների բերանը չափելով իմանային, թե արդյոք նրանք դրսում խոսո՞ւմ են, թե ոչ:

      Երբ դուրս եկանք փողոցը, վարպետ Փանոսը ասաց Ասլանին:

      – Եթե գիտենայիք, թե ո՛րքան աշխատել եմ, ո՛րքան չարչարվել եմ ես, որ մի կերպով այդ անպիտանին հեռացնեմ այդ դպրոցից, բայց հնար չի եղել:

      – Ինչո՞ւ, – հարցրեց Ասլանը:

      – Նա մի քանի հզոր պաշտպաններ ունի, ինչպես նահանգապետ փաշան և սրբազան առաջնորդը:

      – Այդ գարշելի արարածի մեջ ի՞նչ են գտել, որ պաշտպանում են նրան:

      – Հենց այն, որ նա գարշելի է: Չեք կարող երևակայել մի մարդ, որ դրա չափ բարոյապես փչացած և կեղտոտ լիներ: Կատարյալ եղեռնագործ է այդ անպիտանը: Նրան խեղդել պետք է, և ավելի ոչինչ: Գիտե՞ք, շատ երեկոներ նա ընտրում է իր աշակերտներից մի քանիսը և տանում է փաշայի մոտ. այնտեղ մնում են ամբողջ գիշերը, երգում են, պար են գալիս և զվարճացնում են փաշային…

      – Լա՜վ բարոյականություն կսովորեն… – ասաց Ասլանը խորին զզվանքով:

      – Փաշան առաջ չգիտեր, թե հայոց մանուկները քաղցր ձայն ունեն և լավ տաղեր, երգել գիտեն. մի գիշեր նա հյուր է լինում նորին սրբազնության մոտ, տեսնում է այնտեղ մի խումբ մանկահասակ երգիչներ. շատ հաճելի են թվում նրան երգիչները, և երբ նորին սրբազնությունը նկատում է այդ, պատվիրում է Սիմոն պատվելիին, որ ամեն անգամ, երբ փաշան պահանջելու լինի, նա իր աշակերտներից ամենալավ երգիչները տանե նրա մոտ:

      – Բայց ի՞նչպես են համբերում ծնողները:

      – Ծնողները ավելի անպիտան են. նրանք մի առանձին պատիվ են համարում, որ իրանց զավակները զարդարում են փաշայի խնջույքները:

      Արդեն ճաշին մոտ էր, երբ մենք վերադարձանք վարպետ Փանոսի տունը: Ասլանը իսկույն առանձնացավ իր սենյակում: Վարպետ Փանոսը մտավ իր գործարանը: Իսկ ես գնացի այգին միրգ ուտելու:

      Դ

      ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՓԱՇԱՆ

      Մի առավոտ Ասլանը ասաց ինձ, թե ինքը ժամադիր է եղած գնալ քաղաքը, փաշային ներկայանալու, և ցանկանամ է ինձ էլ իր հետը տանել: Ես շատ ուրախացա, որովհետև մինչև այն օրը ոչ մի բարձր պաշտոնակալ չէի տեսած:

      Փաշան կենամ էր քաղաքում, այսինքն` բերդի մեջ: Այգեստանից մինչև այնտեղ թեև շատ հեռու չէր, այնուամենայնիվ, մենք գնացինք ձիերով: Ձիերը, զարդարված ասիական շքեղ ասպազենքով, ուղարկված էին փաշայի կողմից երկու ղավազների հետ, որոնք, մեր առջևը ընկած, տարան մեզ: Թեև արգելված էր քրիստոնյաներին ձիով քաղաքը մտնել, բայց դա մի առանձին պատիվ էր, որ ցույց էր տալիս նահանգապետը իր քաղաքի նորեկ հյուրին:

      Երբ մոտեցանք քաղաքին, նա մի առանձին կախարդական տպավորություն գործեց իմ վրա. գուցե այդ այն պատճառով էր, որ առաջին անգամ տեսնում էի մի այնպիսի ընդարձակ մարդկային բնակություն:

      Քաղաքը գտնվում էր ծովակի ափի մոտ և շատ հիանալի տեսարան էր ներկայացնում: Նա շրջապատած էր կրկին պարիսպներով, որոնք ամրացուցած էին բրգաձև աշտարակներով, և մի խորունկ խրամատ դրսից բոլորում էր քաղաքի շուրջը: Ասլանը բացատրեց ինձ, թե այդ խրամատը նրա համար է, որ պաշարման ժամանակ լցնում են ջրով, կամուրջները վեր են առնում, թշնամուն ներս չթողնելու СКАЧАТЬ