Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 12

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ խոսքերը: – Դա մի անհերքելի ճշմարտություն է: Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը: Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աճելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված: Այդտեղից հասկանալի է, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը օրըստօրե սպառվում է: Այդ սպառմանը ավելի զարկ է տալիս գաղթականությունը: Տղամարդը, իր կյանքի ամենաթարմ տարիները պանդխտության մեջ մաշելով, զրկվում է գերդաստանի հայր դառնալուց, որդիք և սերունդ առաջ բերելուց: Իսկ ինչ զավակներ էլ որ թողել է տանը, աղքատության մեջ մեռնում են: Ահա, մեր աչքով տեսանք մի հոյակապ ընտանիք, որ հանգչելու մոտ է: Բայց քանի հազար այսպիսի ընտանիքներ կան այդ քաղաքում: Այդ գեղեցիկ, ծառազարդ տներում, – նա ձեռքը մեկնեց դեպի Այգեստանի տները, – բնակվում են երկու ծայրահեղություններ. ճոխություն, շռայլություն և վերին աստիճանի աղքատություն: Շռայլում են հարստահարիչ մեծատունները, իսկ հեծում են պարտքերի տակ ճնշված թշվառները…

      Այդպես խոսելով գնում էինք մենք, երբ ճանապարհին հանդիպեց մեզ վարպետ Փանոսը:

      – Այն հիվանդը կապրի՞, – հարցրեց նա, մոտենալով Ասլանին:

      – Կապրի, եթե ուտելու մի բան ունենա, – պատասխանեց Ասլանը վրդովված ձայնով:

      – Այդ մասին ես հոգացել եմ… – ասաց վարպետը հազիվ լսելի ձայնով:

      Նրա խոսքը ընդհատեց մի կարճահասակ մարդ, համարյա ցնցոտիներով հագնված, ողորմելի և երկչոտ կերպարանքով, որ այդ միջոցին անցավ մեր մոտով: Վարպետը հարգանքով ողջունեց նրան և, երբ բավական հեռացավ նա, ասաց մեզ.

      – Դա մեր թաղի ամենահարուստ մարդն է:

      – Դա՞, այդ մուրացկա՞նը, – հարցրեց Ասլանը զարմանալով:

      – Այո՛, այդ մուրացկանի նման մարդը:

      – Ապա ինչո՞ւ է այնպես հագնված, կարծես բոլորովին աղքատ լինի:

      Վարպետը մի առանձին տխրությամբ պատասխանեց.

      –Այստեղ աղքատը խո աղքատ է, իսկ հարուստն էլ ստիպված է աղքատ ձևանալ, որովհետև նրա հարստությանը միշտ սպասում է մի վտանգ: Տեսար մի օր թուրքերը մի «շառ ու շուռ» հնարեցին և ինչ որ ունի, ձեռքիցը խլեցին:

      – Ի՞նչպես կարելի է այդ, – հարցրի ես ոչ սակավ զարմանալով:

      – Ինչո՞ւ չէ կարելի, երբ իրավունքն էլ թշնամու ձեռքումն է, դատաստանն էլ: Հենց այդ ընտանիքը, որի թշվառությունը մի քանի րոպե առաջ տեսաք, թող ձեզ օրինակ լինի: Դա մեր քաղաքի ամենահարուստ և ամենապատվական ընտանիքներից մեկն էր: Մի առավոտ տանեցիք վեր են կենում և սարսափելով տեսնում են իրանց բակումը ընկած մի թուրքի դիակ: Խեղճերին զրպարտեցին սպանության մեջ և այնքան ժամանակ բանտերում մաշեցին, մինչև ամեն հյութ ծծեցին նրանցից, և այն ժամանակ միայն բաց թողին, երբ տեսան, որ Ադամից ավելի մերկ են և Եվայից ավելի բոբիկ:

      – Բայց միշտ այդպիսի զրպարտություններ չէ կարելի հնարել, – պատասխանեցի ես:

      – Եթե այդպիսին չէ կարելի, դրա նմանները միշտ կարելի է: Մեկին կզրպարտեն, ասելով, թե մահմեդականի հավատն է հայհոյել, մյուսին թե`մահմեդականի կնոջը ծուռն աչքով է նայել, երրորդին` թե իր տնում զենք և վառոդ է պահել, չորրորդին` թե քաղաքադռնից ձիով է ներս մտել և այլն:

      Վարպետի վերջին խոսքը դարձրեց իմ ուշադրությունը այն երևույթի վրա, որ նկատեցի СКАЧАТЬ