Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 19

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ նա ինձ մոտ է գալիս, եթե «փախլավա» չլինի, անպատճառ դժգոհ կմնա:

      – Իրավունք ունի հայոց առաջնորդը, – պատասխանեց Ասլանը, – բավական լավ է պատրաստած:

      – Դուք ծանո՞թ եք նրա հետ:

      – Ոչ, ես դեռ չեմ տեսնվել նրա հետ:

      – Անպատճառ պետք է տեսնվել, ես ձեզ խորհուրդ կտայի տեսնվել նրա հետ, դուք շատ գոհ կմնայիք. նա պատվական մարդ է, ամենապատվական մարդն է: Գալ Վան և հայոց առաջնորդին չտեսնել, դա միևնույն կլիներ, որպես գնալ Հռոմ և պապին չտեսնել:

      – Ես օգուտ կքաղեմ ձեր խորհրդից, – ասաց Ասլանը, – առանց հայոց առաջնորդի հետ տեսնվելու, չեմ հեռանա այդ քաղաքից:

      Փաշայի և հայոց առաջնորդի բարեկամական հարաբերությունները մեզ հայտնի էին. այստեղից բացահայտ էր, թե նա ինչո՛ւ հորդորում էր Ասլանին` անպատճառ տեսնվել «ամենապատվական մարդու» հետ: Տարակույս չկա, որ փաշան հավատացած էր, որ առաջնորդն էլ նույն վկայությունը կտար իր մասին, թե փաշան ամենապատվական մարդն է, և եվրոպացի ճանապարհորդի ուղևորության տետրակի մեջ կավելանային մի քանի փայլուն խոսքեր երկրի այդ երկու բարձր ներկայացուցիչների մասին:

      Փաշան ինքը մատնեց իրան, ասելով.

      – Նա իմ լավ բարեկամս է և իմ եռանդոտ գործակիցս է իմ բոլոր ձեռնարկությունների մեջ: Ես կատարյալ սիրահար եմ եվրոպական կրթության, պարոն բժշկապետ: Եթե ես հրաշագործության շնորհ ունենայի, կաշխատեի մի քանի վայրկյանի մեջ մեր հայրենիքը Ֆրանսիա դարձնել: Բայց դժբախտաբար այդ անկարելի է: Մենք շատ գործ ունենք կատարելու. մենք շատ ետ ենք մնացել, այժմ ստիպված ենք թռիչքներ գործելով առաջ ընթանալ, որ հասնենք լուսավոր ժողովուրդներին:

      Մի թեթև ժպիտ երևաց Ասլանի դեմքի վրա:

      – Ժողովրդի կրթությունը կանոնավոր լինելու համար, – նկատեց նա, – հարկավոր չէ թռիչքներ գործել, այլ թողնելու է նրան, որ իր բնական ընթացքով առաջ գնա: Միայն գլխավոր պայմանը այն պետք է լինի, որ ժողովրդի հառաջադիմության ղեկը պետք է ուղիղ ճանապարհի վրա դրվի, որպեսզի նրանից չշեղվելով, ցանկացած նպատակին հասնի:

      – Բոլորովին ճիշտ է ձեր նկատողությունը, – պատասխանեց փաշան գործագետ մարդու եղանակով: – Բայց մեր դժբախտությունը նրանումն է, որ մեր առաջավոր մարդիկը, խիստ սակավ բացառությամբ, անբարեխիղճ են: Բանի՞ անգամ առաջարկել եմ ես մեծ վեզիրին, որ այդ երկրի հարկերի մի մասը հատկացնե նույն իսկ այդ երկրի տեղային բարեկարգությունների համար գործ դնելու: Բայց միշտ մերժում եմ ստացել: Հազարավոր բաներ կան շինելու: Օրինակ, դուք տեսաք մեր ճանապարհները, մեր կամուրջները, մեր ջրանցքները, այդ բոլորը նորոգելու կարոտ են: Վաճառականության և երկրագործության անկման բուն պատճառները մեր երկրում` պետք է վատ հաղորդակցությունների մեջ որոնել:

      Թուրք պաշտոնակալները բոլորը լավ ձևել գիտեն, բայց կտրելու շնորհք չունեն: Զանազան ծրագրներ կազմելու մեջ` անհամեմատ ճարպիկ են, իսկ գործադրության մեջ` անպետք: Տուր նրանց փող իրանց կազմած ծրագիրը իրագործելու համար, այդ փողով նախ իրանց գրպանը կլիացնեն:

      Եվրոպացու առջև ազատամիտ երևնալ, կրթության և հառաջադիմության սիրահար ձևանալ` այդ տաճիկ պաշտոնակալների խոսակցության սովորական ձևն է: Ցույց տալ, թե իրանք շատ բարի ցանկություններ ունեն ժողովրդի բարօրության համար, բայց ի՞նչ արած, որ այս և այն անհաջող հանգամանքներն СКАЧАТЬ