Պոեմներ, առակներ, հեքիաթներ. Աթաբեկ Խնկոյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - Աթաբեկ Խնկոյան страница 3

Название: Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Автор: Աթաբեկ Խնկոյան

Издательство: Автор

Жанр: Поэзия

Серия:

isbn: 9781772466904

isbn:

СКАЧАТЬ փոքրիկ Դոնիային: Նրանք միասին ապրեցին մի տան մեջ: Բանաստեղծը կարդում էր իր բանաստեղծությունները, իսկ Դոնիան ագահությամբ լսում էր և բոլորը շուտով բերանացի սովորեց:

      Հանկարծ մի սարսափելի լուր տարածվեց Պարսկաստանում: Դաժան Լանկթամարը մեծաքանակ զորքով գալիս էր Շիրազի վրա, և գեղեցիկ քաղաքին սպասում էր դառը վիճակ: Դիմադրել ոչ ոքի մտքից չէր անցնում: Շիրազեցիք մահվան էին պատրաստվում: Լանկթամարը եկավ և կանգ առավ քաղաքի պարիսպների տակ: Բոլոր քաղաքացիք դիմավորելու դուրս եկան, որպեսզի փրկություն խնդրեն: Մի կողմում կանգնել էին թաթարական մեծաքանակ զորախմբերը, իսկ մյուս կողմում՝ շիրազեցիք:

      Նրանց առաջին, իր ձիու վրա, հպարտ նստել էր Լանկթամուրը: Առաջ եկան անվանի քաղաքացիք և խնդրեցին Լանկթամուրին՝ խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է: Լանկթամուրը բարկությամբ խփեց իր սուրը քարին, որ ընկած էր ձիու ոտների առաջ և ասաց.

      – Ինչպես այս քարը՝ ես խուլ եմ դեպի ձեր խնդրիքը, – և դառնալով դեպի զորքը, ուզում էր քաղաքը քանդելու հրաման արձակել: Հենց այդ րոպեին Դոնիան շշնջաց Հաֆիզին.

      – Հայրի՜կ, աղաչիր սրան, գուցե մեղմանա:

      Հաֆիզը և աղջիկը առաջ եկան:

      – Ով է այդ ծերունին, – ահեղաբար հարցրեց Լանկթամուրը:

      – Այդ Հաֆիզն է, – պատասխանեց Դոնիան:

      Լանկթամուրի դեմքը մեղմացավ: Նրա աչքերն այնպես սպառնալի չէին: Տիրեց մի րոպեաչափ ծանր լռություն: Վերջապես Լանկթամուրն ասաց.

      – Հաֆի՜զ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ. դու քո բանաստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:

      Այլայլված բանաստեղծը չէր իմանում ինչ ընտրեր: Այդ ժամանակ Դոնիան շշնշաց.

      – Թող վարդը իր թփին…

      Հաֆիզր հասկացավ աղջկա միտքը, արիացավ և սկսեց.

      «Թող վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես՝ քեզ համար կասեն, որ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես՝ կասեն, որ քո ձեռները վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:

      Բանաստեղծը լռեց…

      – Քո բանաստեղծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ, – ասաց Լանկթամուրը: – Բայց քո խորհուիդը ինձ համար չէ, ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:

      Հաֆիզը բարձրացրեց ձեռքը և ցույց տալով դեպի Շիրազը, ասաց.

      – Հիշի՜ր, հաղթո՜ղդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:

      Լանկթամուրը շրթունքները կծեց, նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո ձայն տվեց իր զորքին, – Մնացե՜ք այստեղ, գիշերեցե՜ք քաղաքի պատերի տակ:

      Զորքը քաղաք չմտավ:

      Լանկթամուրը միայն ինքը մտավ քաղաք և քաղաքն առավ իր հպատակության տակ:

      Շիրազը մնաց անվնաս:

      ԻՆՉԻՑ է, ՈՐ ԽԵՑԻՔԸ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ

      Ծովային արքան՝ հզոր Նեպտունը

      Ծովի հատակում ունի իր տունը:

      Ողջը բյուրեղյա, ճոխ այգիները

      Գրկել են նրա շեն պալատները.

      Շեն պալատները ճոխ են և հարուստ:

      Պատերը խեցի, նախշերը զուտ բուստ,

      Մարգարիտները երկար հյուսերով

      Ներսից կախված են պես-պես ձևերով,

      Փայլուն СКАЧАТЬ