Պոեմներ, առակներ, հեքիաթներ. Աթաբեկ Խնկոյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - Աթաբեկ Խնկոյան страница 2

Название: Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Автор: Աթաբեկ Խնկոյան

Издательство: Автор

Жанр: Поэзия

Серия:

isbn: 9781772466904

isbn:

СКАЧАТЬ հարյուր տարի սրանից առաջ Պարսկաստանի բանաստեղծ Հաֆիզի փառքը դղրդացնում էր ամբողջ Ասիան: Ջահել թե ահել, հարուստ թե աղքատ՝ բոլորը հիացած էին նրա բանաստեղծություններով: Մինչև անգամ աշխարհի կեսը նվաճող Լանկթամուրը հավանել էր Հաֆիզին: Նա ժամանակ առ ժամանակ ասել էր տալիս Հաֆիզի բանաստեղծություններից և մի անգամ, ինչպես պատմում են, ասաց.

      – Ես շատ կուզեի տեսնել այդ Հաֆիզին:

      Այդ խոսքերն ամենամեծ գովասանքն էին համարվում Հաֆիզի համար, որովհետև նրանց արտասանողն էր Լանկթամուրը, որ իր անցած ճանապարհը կրակի պես այրել խանձել էր, ամեն տեղ մահ էր սփռել, ամեն ինչ ոչնչացրել, ավերակ էր դարձրել: Սակայն Հաֆիզին չէր հպարտացնում իր փառքը: Նա ապրում էր մի փոքրիկ տան մեջ Պարսկաստանի Շիրազ քաղաքում, որ կոչվում էր Պարսկաստանի վարդ, որովհետև, ինչպես որ վարդը բոլոր ծաղիկներից գեղեցիկ է, այնպես էլ Շիրազը Պարսկաստանի քաղաքներից ամենալավն էր: Բանաստեծի բնակարանը շատ փոքր էր, ուներ միայն երկու լուսամուտ և մի փոքրիկ դուռ: Սենյակում կային երկու բազկաթոռ և մի սեղան: Հաֆիզը զարդարանք չէր սիրում: Տան արևելյան պատի երկարությամբ վարդի թփեր կային տնկած, որոնք ամբողջ տարին վարդեր էին տալիս:

      Հաֆիզն ինքն էր խնամում այդ վարդերը, անվանելով նրանց իր միակ ուրախությունը և հարստությունը:

      Մի անգամ լուսաբացին, երբ թռչունները նոր էին, սկսել երգել, Հաֆիզը վեր կացավ անկողնից, որպեսզի գիշերվա մտածած բանաստեղծությունը գրի առնի, հանկարծ պատի հետևից լսեց ոտների ձայն. լուսամատից նայեց և տեսավ, որ մի աղջիկ քաղում է իր վարդերը: Աղջիկը աղքատ էր հագնված, բայց ծածկոցի տակից երևում էր մի գեղեցիկ դեմք՝ կենդանի և արտահայտիչ աչքերով:

      Աղջիկը հազիվ լիներ տասը-տասներկու տարեկան: Նա շտապով վարդերից մի փունջ կապեց և թողեց-փախավ: Հաֆիզի զարմանքին և բարկությանը սահման չկար: Բայց ոչինչ չէր կարելի անել. աղջիկը արդեն ծածկվել էր աչքից: Հաֆիզը վեր առավ մագաղաթը, որպեսզի բանաստեղծություն գրե, սակայն բարկության ժամանակ մոռացել էր այն: Մի քանի րոպե նա նստեց՝ սպասելով ոգևորության և ահա թե ինչ գրեց.

      «Թո՜ղ վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես նրան, քեզ համար կասեն՝ դու իմաստուն ես, դու գթությամբ լցված ես. իսկ եթե քաղես, կասեն, որ քո ձեռքերը վայրագ են, քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:

      Մյուս առավոտ Հաֆիզը դարձյալ սպասում էր աղջկան, և նա իրեն սպասեցնել չտվեց. եկավ, ինչպես երեկ, լցրեց իր զամբյուղը վարդով և իսկույն հեռացավ: Հաֆիզը վեր առավ իր գավազանը և հետևեց աղջկան: Մի քանի փողոց անցնելուց հետո նրանք երկուսով դուրս եկան մի հրապարակ, որտեղ և շուկան էր: Այստեղ խռնվել էր շատ ժողովուրդ: Աղջիկը մոտենալով մի լավ հագնված կնոջ՝ առաջարկեց մի փունջ վարդ: «Գնեցեք այս վարդերը, սրանք ձեզ պես գեղեցիկ են»: Կինը վերցրեց փունջը և գնից հինգ անգամ ավելի վճարեց:

      «Տեսնենք այս փոքրիկ գողը փողերն ի՞նչ է անելու», – ասաց իր մտքում Հաֆիզը:

      Աղջիկը մտավ մի վաճառականի խանութ և այնտեղից միքանի արշին կտոր առավ: «Հա, սա պճնվել է սիրում», – փնթփնթաց ծեր բանաստեղծը: Իսկ աղջիկը մտել էր արդեն մի ուրիշ խանութ, որտեղ միայն ուտելիքներ էին ծախում: «Ո՜չ, սա բկլիկի մեկն է», – մտածեց Հաֆիզը: Աղջիկը Գնեց մի քանի լավաշ, մի տապակած աղավնի և շտապով դուրս եկավ շուկայից: Դուրս գալով շուկայից, մտավ մի մութ ծուռումուռ փողոց և կանգնելով մի ողորմելի կիսավեր տնակի առաջ՝ դուռը բանալ տվեց և ներս գնաց: Պատի ճեղքից բանաստեղծը տեսավ մի տխուր СКАЧАТЬ